Ես ալ շվի կածեի, շվին մնաց ավերակների տակ. լիբանանահայ երաժիշտը փնտրում է գյումրեցուն, ում տարիներ առաջ սրինգ է նվիրել

Լիբանանի պետական կոնսերվատորիայի և Հայկազյան համալսարանի երաժշտության դասախոս, Լիբանանի և Բեյրութի համազգային «Այգ» մանկապատանեկան և «Կարկաչ» երիտասարդական երգչախմբերի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Շուշիի պատվավոր քաղաքացի, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, դուդուկահար, շվիահար:

Ունեցած բոլոր կոչումները զրույցի սկզբում թվարկում է լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանն ու կատակում. «Քիչ մը Աբիսողոմ աղային պես երկար եղավ, բայց աս է եղածը»:

263422917_352783119985796_7656507310209678570_n.jpg (37 KB)

Զաքարը Գյումրի առաջին անգամ 1988 թվականի երկրաշարժից ամիսներ հետո է եկել: Հիշում է՝ այդ ժամանակ կոնսերվատորիայի ուսանող էր, և երիտասարդ երաժիշտները հատուկ առաքելությամբ էին գալիս ավերված քաղաքին հյուր:

«Ան ժամանակ տակավին վրանաբնակ դասարաններու և դահլիճներու մեջ մենք աշակերտական ելույթներ կուտայինք՝ սփոփելու համար հիմնականում երեխաներին: Գալիս էինք մեր կոնսերվատորիայի երաժշտագետ Արմեն Բուդաղյանի կազմակերպմամբ: Ես այն խմբում էի, որում էր Արսեն Մրո Գրիգորյանը, Ֆորշը, երգիչ-ազատամարտիկ Մակիչ Մկրտչյանը: Համերգներ էինք տալիս վրանի տակ: Երկու դասարան գալիս էր, նրանց համար կես ժամ նվագում էինք, լսում, գնում էին»,- մտքով հեռուն՝ տասնամյակների խորքն է գնում Զաքարը:

Այդ համերգներից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դիպված էլ մինչ օրս Զաքարին կանչում է Գյումրի: Այստեղ նա անընդհատ որոնումների մեջ է: Որոնում է այն փոքրիկ տղային, ում տասնամյակներ առաջ իր սրինգն է նվիրել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հուզված հիշում է 80-ականների այդ վրանային համերգն ու լացող տղային:

«Էլի եկել էինք ու զվարթ բաներ էինք նվագում: Բոլորն ուրախանում, ծափ էին տալիս, մեկ էլ տեսա՝ մի երեխա լացում է: Երբ մեր համերգային հանդիպումն ավարտեցինք, և գնում էին իրենք դասարան, ես այդ տղեկին կանչեցի մոտս: Մտովս անցավ, թե միգուցե ծնողներն է կորցրել: Ըսի՝ կյանքը պիտի շարունակվի, դուն մեծ մարդ պիտի դառնաս: Ինչի՞ կլացես: Տղան ասաց՝ ես ալ շվի կածեի, բայց իմ շվին մնաց ավերակների տակ: Ես իրեն նվիրեցի իմ շվին անմիջապես: Դա ես ուրախությամբ նվիրեցի, ու այդպես անցան տասնամյակներ»,- պատմում է երաժիշտը:

Տարիների ընթացքում մոռանում է գյումրեցի տղային էլ, նվիրած շվին էլ: Սակայն որոշ ժամանակ առաջ, երբ Զաքարի հորեղբոր կինը հարցնում է՝ արդյոք Գյումրիում ինչ-որ տղայի երկրաշարժից հետո շվի՞ է նվիրել ինքը, նա միանգամից վերհիշում է ու սկսում որոնել այդ տղային:

«Հորեղբորս կինն այդ մասին ռադիոյով էր լսել. հարցազրույց էր եղել այդ շվիահար տղայի հետ արված: Հենց նա էլ այդ դեպքը պատմել էր: Փաստորեն, այդ փոքրիկ տղան շվիահար է դարձել: Շատ հուզվեցի և ուրախացա, ուզում եմ անպայման հիմա գտնել այդ տղային: Այս դրվագն ինձ համար շատ հատկանշական մնաց»,- ասում է լիբանանահայ երաժիշտը:

Զաքարի փնտրտուքը դեռ անարդյունք է, բայց հույս ունի, որ ինչ-որ մի օր հանդիպելու են: Շվին, որը նվիրել է տարիներ առաջ, սովորական գործիք չէր: Եթե տեսնի, անմիջապես կճանաչի այն:

«Այդ շվին Լիբանանում կոտրվել էր և մի անտիկ վարպետի կողմից նորոգվել: Սիրուն գործիք էր»,- նշում է նա և հույս հայտնում, որ գուցե այս զրույցն օգնի գտնել գյումրեցի նախկին փոքրիկին, որն այժմ երաժիշտ է դարձել:

«Հայկական ժամանակի» միջոցով որոնող գյումրեցուն Զաքարը փոխանցում է հետևյալը. «Ես Զաքար Քեշիշյանն եմ, գուզեմ ձեռքդ սեղմեմ»:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4017 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ