ՊՎԾ-ն Երեւանի քաղաքապետարանում շինթույլտվությունների վերաբերյալ տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ստուգումներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում:

«Հայկական ժամանակ»-ը ՊՎԾ-ից հետաքրքրվել է՝ ավարտվե՞լ են արդյոք ստուգումները, արդյունքում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: Ստորեւ ներկայացնում ենք ՊՎԾ լրատվական վարչությունից մեզ տրամադրված պատասխանները.

- Խնդրում ենք նշել՝ ի՞նչ ստուգումներ են իրականացվել Երեւանի քաղաքապետարանում:

- Երեւանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումն սկսվել էր դեռեւս 2020 թվականի երրորդ եռամսյակում շինարարության թույլտվություններին առնչվող հարցերի կապակցությամբ։ Մշտապես կառուցապատողները բողոքել են շինարարության թույլտվության տրամադրման ուշացումներից եւ ժամկետների հետ կապված թերացումներից, ինչպես նաեւ չհիմնավորված մերժումներից։ Մշտադիտարկումն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանում, քանի որ այն շինարարության թույլտվություններ տրամադրող ամենամեծ համայնքային կառույցն է։ Մշտադիտարկումը նպատակաուղղված էր ոչ թե հենց Երեւանի քաղաքապետարանում առկա անհամապատասխանությունների բացահայտմանը, այլ խնդիրը շինարարության թույլտվություններին առնչվող հարցերի բացահայտումն էր։

Արդյունքում ի՞նչ թերացումներ կամ խախտումներ են արձանագրվել։

- Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարության թույլտվությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումներին պատասխան է տրվել նախատեսված ժամկետից կրկնակի, եռակի ուշ, քաղաքացիների դիմումների մերժման պատասխանների մեջ տրված չէ իրավական ակտի հղում, սա նշանակում է, որ խախտվել են վարչարարության մի շարք սկզբունքներ, ներառյալ՝ օրինականության եւ կամայականության արգելքի սկզբունքները, ինչի հետևանքով անձանց մերժել են ու չեն հայտնել, թե ինչ իրավական հիմքով են մերժում։

Շատ դեպքերում ավարտական ակտերը կազմվել են շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներից ուշ, սակայն քաղաքապետարանի կողմից չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները։ Շինարարության թույլտվություն է տրվել որոշակի մակերեսի շինության կառուցապատման համար, մինչդեռ փաստացի կառուցվել է ավելի մեծ մակերսով շինություն, եւ տեղական տուրքը գանձվել է ոչ թե շինարարության ավարտական ակտերում նշված մակերեսի չափին համապատասխան, այլ սկզբում նախանշված մակերեսի հաշվարկով, այսինքն՝ ավելի քիչ։ Բազմաթիվ ինքնակամ կառույցներ օրինականացվել են առանց նախատեսված վարչական տույժի կիրառման։

- Պատասխանատվության ենթարկվող անձինք կլինե՞ն, այդ ուղղությամբ դիմե՞լ եք համապատասխան մարմիններին։

- ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պատասխանատվության միջոցներ կիրառելու սեփական լիազորություններ չունի, այնուամենայնիվ, կարգապահական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունն առկա է, եւ մշտադիտարկման արդյունքների ամբողջական ամփոփման ժամանակ սահմանված կարգով կներկայացվի համապատասխան մարմիններին։

Մենք տեսնում ենք, որ որոշակի պաշտոնատար անձինք ուշացումներով կամ այլ թերացումներով են իրենց աշխատանքը կատարել կամ, առհասարակ, չեն կատարել, սակայն նրանց նկատմամբ չեն կիրառվել պատասխանատվության միջոցներ: Պետք է նկատել, որ այս խնդիրն առկա է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանում, այլ համակարգային բնույթ է կրում։ Մեր առաջարկներում ներառվելու է պահանջ առ այն, որ հետագայում պաշտոնեական լիազորությունների պատշաճ կատարման նկատմամբ սահմանվի առավել խիստ հսկողություն, եւ սեփական լիազորություններն իրականացնելիս թերացող պաշտոնատար անձինք անվերապահորեն ենթարկվեն պատասխանատվության։ Բյուջետային միջոցներից վարձատրվող պաշտոնատար անձինք պետք է գիտակցեն, որ իրենց ոչ իրավաչափ գործողությունների եւ անգործության համար, այնուամենայնիվ, կիրառվելու են պատասխանատվության միջոցներ։

Կոնկրետ խախտումների մասին միայն մենք չէ, որ պետք է բարձրաձայնենք: Առաջին հերթին այդ մասին են խոսում կառուցապատողները՝ դիմումների ընդունման պահից մինչեւ որոշումների կայացման համար սահմանված վերջնաժամկետները: Դրանք մի քանի անգամ գերազանցում են սահմանված ժամկետները, ինչը հաստատվել է նաեւ մեր վերահսկողության արդյունքում։ Իհարկե, հնարավոր է, որ այդ ուշացումներն ունենան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Բայց մեր ծառայությանն առաջին հերթին հետաքրքրում են դրանց օբյեկտիվ պատճառները, այսինքն՝ այն, թե օրենսդրական ինչ բացեր կան, ինչ մեխանիզմներ են հարկավոր կիրառել, որպեսզի դրանք հետագայում բացառվեն։ Սուբյեկտիվ պատճառներն արդեն քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների լիազորությունների ոլորտում են, եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ընդամենը կարող է այդ կառույցներին տրամադրել իր կողմից բացահայտված տեղեկատվությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5009 դիտում

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի