Արարատ Միրզոյանը Լեհաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:

Տպել
245 դիտում

ՀՀ տարածքում փակվել ու դժվարանցանելի են դարձել մի շարք ավտոճանապարհներ. բուք է, ձյուն ու մերկասառույց

Հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև ռազմագերիների խնդիր. Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է Նենսի Փելոսիին

Փրկարարները մեկ օրում դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 47 ավտոմեքենա

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են Վայոց ձորի մարզում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը տեղի կունենա Երևանում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան

Մեծերը մահ չունեն. լրացավ Հրանտ Դինքի սպանության 15 տարին, Թուրքիայում ոգեկոչել են նրա հիշատակը

Գյումրիում վաղը կգործարկվի քաղաքի շչակը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

ՇՄ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ են 147 դպրոցի 1-ից 4-րդ դասարանցիներն ու 66 նախակրթարանների սաները

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել. Սարգսյան

Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)

Աբու Դաբիում Գնել Սանոսյանը շրջել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի ցուցադրության տաղավարներում

Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը

Նոր լիցք հայ-բելառուսական հարաբերություններին. ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր

Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան

Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել

Կասեցվել է Գյումրիում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Մոնթեն «այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյանը՝ Ղազինյանին

Հայաստանում է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)

Կամո Հովհաննիսյանը՝ ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ

Դավիթ Տոնոյանի և ևս 7 անձի գործի քննությունը հետաձգվել է. վիճարկման առարկա է գործը դատավորին մակագրելու հարցը

Զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

Ռուբեն Ռուբինյանին ես եմ նշանակել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, նա հաշվետու է ինձ, ԱԽ-ին ու ժողովրդին. Փաշինյան

Հունվարի 25-26-ին կկայանա արագ շախմատի Հայաստանի առաջնությունը

Բարև Ձեզ, մենք տրամադրված ենք կարգավորման. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Կոշտ միջոցառումներ՝ ձմեռային օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնելու համար

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

ՔԿ-ն թվեր է ներկայացրել վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների և Ադրբեջանից ՀՀ-ին փոխանցված անձանց վերաբերյալ

Ես հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյան

ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գնել Սանոսյանը այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին (լուսանկարներ)

Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն էժանացել. կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ