Բաքվում հացադուլ հայտարարած ռուս քաղբանտարկյալի աջակցության ակցիայի մասնակիցներին ձերբակալել են նախքան ցույցի սկսելը

Ադրբեջանի ոստիկանությունը երեկ ցրել է Բաքվում բանտարկված Ռուսաստանի քաղաքացի Սալեհ Ռուստամովի աջակցության համար կազմակերպված ցույցը։ Նա 26 օր է՝ հացադուլի մեջ է, ինչի մասին հայտարարել է համաներման տակ չհայտնվելուց հետո։

Չորեքշաբթի օրը՝ ժամը 15:00-ին, ակտիվիստները հայտարարել են Բաքվի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակում, հանրահավաք անցկացնելու մասին, սակայն նրանց սկսել են բերման ենթարկել դեռևս այդ ժամից առաջ։ Ձերբակալվածների թվում կան ինչպես երիտասարդ ձախ ակտիվիստներ, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ:

Բժիշկներն ահազանգում են, որ Սալեհ Ռուստամովը վատ վիճակում է, և հացադուլը վտանգավոր է նրա կյանքի համար։

«Բժիշկն ասաց, որ մարմինը լրիվ հյուծվելու եզրին է, որոշ օրգաններ արդեն մոտ են շարքից դուրս գալուն»,- ասել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։

Ղարաբաղյան նախորդ տարվա պատերազմում «իր տարած հաղթանակի կապակցությամբ» Ադրբեջանի իշխանությունը նոյեմբերի 5-ին համաներում էր հայտարարել։ Փաստաբանի խոսքով՝ Ռուստամովը հույս ուներ այս համաներման մեջ ներառվել, քանի որ իրեն տրված ժամկետի կեսն անցկացրել է բանտում (3 տարի 7 ամիս)։

Ո՞վ է Սալեհ Ռուստամովը

Սալեհ Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է, որը բնակվել է Ադրբեջանում և զբաղվել միջին բիզնեսով։ Ավելի վաղ Ադրբեջանում նա եղել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, որն այն ժամանակ (1991-1993 թթ.) իշխանության կազմում էր: Տարիներ անց նա հեռացել է Ադրբեջանից: 

Ռուստամովն Ադրբեջան է վերադարձել 2018 թվականի ամռանը՝ հարազատներից մեկի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով և ձերբակալվել 3 օր անց օդանավակայանում։ Հաջորդ տարվա փետրվարին նա դատապարտվել է 7 տարի 3 ամսվա ազատազրկման՝ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու միջոցով «ապօրինի բիզնես ծավալելու և փողերի լվացման» մեղադրանքով։

Հետագայում սրան գումարվեցին նաև այլ մեղադրանքներ. հետաքննության տվյալներով՝ Ռուստամովը, Ռուսաստանում բնակվելով, փորձել է թաքցնել իր եկամուտը, զբաղվել է անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ ապօրինի կերպով ստացված գումարը փոխանցվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը, որը դատախազությունն անվանում է «արդարադատության նախարարությունում չգրանցված կառույց»:

Տեղի իրավապաշտպանները հրապարակել են քաղբանտարկյալների ցուցակները, որոնց մեջ կա նաև Ռուստամովի անունը։ Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը BBC-ին ասել է՝ «ի սկզբանե պարզ էր, որ գործարարի ազատազրկումը քաղաքական հարց է», քանի որ ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու մեջ դատապարտելի ոչինչ չկա։

Այսօր Բաքվի բանտերում են «Ժողովրդական ճակատ կուսակցության» 15 անդամներ, իրավապաշտպանները նրանց ևս համարում են քաղբանտարկյալներ։

Նրանց ընտանիքներին, ըստ պաշտպանական կողմի, օգնել է Ռուստամովը, որն Ադրբեջանից Ռուսաստան է մեկնել 1995 թվականին և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում իր պաշտպանյալը նվիրաբերել է ընդամենը 5-6 հազար դոլար, ինչը վերահսկելի է և դատապարտելի չէ:

Խոստովանել է, բայց խոշտանգումներից, ծեծից հետո

Ընդհանուր առմամբ, մեղադրյալի աթոռին 5 մարդ է եղել՝ Սալեհը, նրա եղբորորդին՝ Վիդադի Ռուստամլին, ում միջոցով, ըստ հետաքննության, Սալեհը գումար է փոխանցել, և Ադրբեջանում դրամահավաքին մասնակցած «Ժողովրդական ճակատ» կուսակցության ևս երեք անդամներ։

Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Ագիլ Մահարրամովը և Բաբեկ Հասանովը, դատապարտվել են համապատասխանաբար չորս և երեք տարվա ազատազրկման։ Եվս երկու մեղադրյալներ՝ Ռուսլան Նասիրլին և Վիդադի Ռուստամլին, երեք տարի պայմանական ազատազրկման են դատապարտվել և ազատ արձակվել դատարանի դահլիճից:

«Եթե նա Ռուսաստանում զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա Ռուսաստանը պետք է քրեական գործ հարուցեր»,- ասել է Ռուստամովի փաստաբան Բայրամովը։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը բիզնեսով է զբաղվել օրինական և կանոնավոր կերպով հարկեր է վճարել։ Նա նաև հերքել է ավելի ուշ ավելացված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքները:

Սալեհ Ռուստամովի գործը մի քանի անգամ բողոքարկվելուց հետո հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Միաժամանակ, դատախազությունը դատական նիստերի ժամանակ հայտարարել է, որ ամբաստանյալների դեմ ապացույցները հիմնավորվել են իրենց իսկ ցուցմունքներով։ Նիստում, սակայն, ամբաստանյալները հայտարարել են, որ խոշտանգումների ներքո են խոստովանական ցուցմունքներ տվել։

Նրանցից երկուսն ասել են, որ իրենց մի քանի անգամ էլեկտրահարել են բաց հաղորդալարերով: Ռուստամովն ու նրա եղբորորդին՝ Վիդադին, չեն մանրամասնել խոշտանգումները՝ ասելով, որ չեն ցանկանում, որ նիստերի դահլիճում ներկա իրենց հարազատները դա լսեն։ Վիդադիի խոսքով՝ իրեն ծեծել են այնպես, որ ինքը պատրաստ է եղել «խոստովանել ամեն ինչ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Քենեդիի սպանությունը»։

Տպել
1358 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան