«5165» շարժումը՝ փողոցային պայքարը դադարեցնելու մասին

«Ազատագրական շարժման» մասնակիցների եւ մեր միջեւ մի խնդիր կա. նրանք ուզում են պահել «հրապարակ»-ը, իսկ մենք այս մեկ շաբաթում համոզվել ենք, որ մինչեւ համազգային համախմբում չլինի, չենք կարող հասնել հրաժարականի:

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական» անունը կրող շարժման հետ այլևս փողոցային պայքարը եւ բողոքի ակցիաները չշարունակելու պատճառներին եւ հանգամանքներին:

Հիշեցնենք, որ Տոնոյանը երեկ էր գրառմամբ տեղեկացրել դրա մասին: Նա գրառման մեջ նշել էր. «Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ. այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու… համոզված եմ, նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա»:

Նրա խոսքով՝ այս ընթացքում խմբի ներկայացուցիչների հետ բացարձակապես որեւէ խնդիր չեն ունեցել. «Ինձ շատ զարմացնում է հանրության եւ լրագրողական դաշտի մոտեցումը, թվում է, թե շատ են ուզում, որ մենք պառակտվենք: Ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ միասին արդեն մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել եւ համագործակցել»:

«5165» շարժման անդամների հավաստմամբ՝ առաջիկայում նախատեսում են հանդիպումներ ու կոնսուլտացիաներ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու հանրային ճանաչում ունեցող անհատների հետ, որոնք կիսում են իրենց մտահոգություններն ու միանում հրաժարականին ուղղված պահանջին:

Նշենք, որ երեկ «Ազատագրական շարժումը» Հանրապետության հրապարակից երթ-ուխտագնացություն էր իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Շարժման անդամները նշել էին, որ ուխտագնացության նպատակը բացառապես համազգային համախմբումն է։

Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի կազմում են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Վազգեն Պետրոսյանը: Նշենք նաև՝ նախաձեռնող խմբի անդամները մեկ շաբաթից ավելի տևող հանրահավաքներով և բողոքի անհնազանդության գործողություններով հանրության լայն կոնսոլիդացիա չեն կարողանում ապահովել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46167 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին