Երևան
12 °C
2020 թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում ՀՀ-ի 30-ից ավելի համայնքներում, որոնցից մեկն էլ Վանաձորն է: Ընտրություններին մասնակցում է նաև Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է «Ասլանյան» դաշինքի համամասնական ցուցակը:
«Հայկական ժամանակ»-ն Ասլանյանի հետ զրուցել է Վանաձորում իր կատարած փոփոխությունների, «Հանրապետական» կուսակցությունով չառաջադրվելու և հնարավոր կոալիցիաների մասին:
- Պարոն Ասլանյան, 2016-ին Դուք առաջադրվել էիք Հայաստանի Հանրապետական կուսակցությունով, նաև կուսակցության անդամ եք: Ինչո՞ւ որոշեցիք այս անգամ դաշինքով առաջադրվել: Արդյոք խզե՞լ եք հարաբերությունները կուսակցության հետ:
- Ես երբեք չեմ խուսափել իմ հանրային որևէ ասված խոսքից կամ քայլից: Երբեք չեմ խուսափել իմ կենսագրությունից: 2021 թվականին որոշել եմ առաջադրվել այս ֆորմատով, որպեսզի ապահովեմ ավելի լայն կոնսոլիդացիա և ավելի քիչ քաղաքական բաղադրիչ դնեմ իմ առաջադրման մեջ: Ես ցանկանում եմ բարձր նշաձող սահմանել և զբաղվել համայնքին վերաբերող խնդիրներով:
- Շարունակո՞ւմ եք ՀՀԿ անդամ մնալ:
- Ես սառեցրել եմ անդամակցությունս:
- «Ասլանյան» դաշինքի կազմում են «Ազատ դեմոկրատներ» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ի՞նչ կապ ունեք այս կուսակցությունների հետ, ինչպե՞ս եք եկել համաձայնության, որ հենց այս ֆորմատով պետք է հանդես գաք (- հեղ. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է: «Իմ հզոր համայնք» կուսակցության մասին մանրամասն տեղեկություններ այս պահին դեռ չկան, որպես վարչության նախագահ՝ նշված է Սպարտակ Թարթիկյանի անունը):
- Ես եմ դիմել, բանակցել ենք միասին, և եղել է համաձայնություն միասին դաշինքով հանդես գալու: «Իմ հզոր համայնք» կուսակցությունը նոր է ստեղծվել, այդքան լավ չեմ ճանաչել իրենց ղեկավարներին, իսկ մյուս կուսակցության ղեկավարին լավ ճանաչել եմ:
- Պնդումներ կան, որ ՏԻՄ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը հանդես չի գալիս իր դեմքով, այլ սատարում է որոշ ուժերի: Երբ ուսումնասիրում էինք ավագանու Ձեր ցուցակը, նկատեցինք, որ թեկնածուներից երկուսը եղել են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու: Արդյոք որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանը սատարո՞ւմ է Ձեզ, թե՞ ոչ:
- Մեր ուժին պաշտպանում է վանաձորցին: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը Վանաձորի բնակիչներ չեն, որ մեզ սատարեն: Մենք իր հետ որևէ առնչություն չունենք: Ի դեպ, մեր ցուցակում կան նաև այնպիսի մարդիկ, որոնք նախկին իշխանությունների ժամանակ ընդդիմադիր դիրքերում էին: Լայն կոնսոլիդացիա ասելով՝ նաև հենց սա նկատի ունեմ, որ մեր ուժը չունի քաղաքական նպատակաուղղվածություն. մեր խնդիրը Վանաձորն է, նրա ներկան ու ապագան:
- Դուք 5 տարի եղել եք Վանաձորի համայնքապետը: Ի՞նչ կարևոր ծրագրեր եք արել այդ 5 տարիների ընթացքում և ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխությունների կարող են ականատես լինել Վանաձոր համայնքի բնակիչները:
- Մեր թիմի կատարած բարեփոխումները շատ-շատ են: Վերանորոգել ենք 38 փողոց, 2 նոր այգի ենք հիմնել, 3 այգի վերակառուցել ենք, 59 փողոց ենք վերակառուցել, նոր ավտոպարկ ենք ստեղծել, համայնքի մշակութային և սպորտային կենտրոններ ենք նորոգել: 2 մանկապարտեզ ենք հիմնանորոգել: Սուբվենցիոն ծրագրերով 2 միլիարդ 660 միլիոն դրամի աշխատանքներ ենք կատարել, որից 1 միլիարդից ավելին համայնքի ներդրումն է: Աշխատանքները շատ-շատ են: Իհարկե, կային ծրագրեր, որոնք համայնքի բյուջեի քիչ լինելու հետևանքով չկարողացանք իրականացնել, որոնցից մեկը տնակային ավանների խնդիրն էր: Իսկ ապագայի համար մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, քանի որ ամենալավը մեր թիմը գիտի համայնքն ու նրա բյուջեն: Ամենալավը մենք ենք հասկանում, թե ինչպես պետք է համայնքային բյուջեն ճիշտ բաշխել:
- Եթե կարիք լինի որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու, ապա ո՞ր ուժի հետ եք տեսնում հնարավորություն: Մամուլում խոսակցություններ կան, որ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ունեք համաձայնեցում:
- Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ հաջողություն արձանագրելու համար: Նախնական պայմանավորվածություն որևէ ուժի հետ չունենք և հետագայում էլ քաղաքական որևէ քայլ մենք չենք անելու: Եթե կլինեն անհատներ, ում հետ նպատակահարմար կհամարենք աշխատել, այդ քաղաքացիների հետ կաշխատենք, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից:
- Քարոզարշավի ժամանակ, երբ շփվում եք քաղաքացիների հետ, ի՞նչ եք կարծում՝ ինչպես 2016-ին իրենց քվեն վստահեցին Ձեզ, այս ընտրություններին և՞ս կվստահեն:
- Վանաձորցին իմաստուն է, վանաձորցին գիտի գնահատել, և ես նրանցից ակնկալում եմ մեծ վստահության քվե ստանալ, որպեսզի կարողանամ Վանաձորի խնդիրներին լուծումներ առաջարկել:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT