Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն. Պավել Ցուգունյան

Ես պետականամետ գործիչ եմ, և Աբովյանում դա գիտեն: Այսպես է իրեն բնութագրում սույն թվականի դեկտեմբերի 5-ին Աբովյանում սպասվելիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Պավել Ցուգունյանը:

«Հայկական ժամանակ»-ը Ցուգունյանի հետ խոսել է քարոզարշավի, նախընտրական խոստումների և Աբովյանում կլանային համակարգի վերացման մասին:

- Պարոն Ցուգունյան, ինչպե՞ս կայացվեց որոշումը՝ Աբովյանում Ձեզ առաջադրելու որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու:

- Ես Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի նախագահն եմ: Միշտ եղել եմ Աբովյանի տարածքային գրասենյակի ղեկավարը: Թիմն ինձ ճանաչել է, առաջարկել իմ թեկնածությունը: Եղել են մի քանի թեկնածուներ, բայց ընդհանուր հայտարարի ենք եկել, որ բոլորի կողմից ամենից շատ ընդունված թեկնածուն ես եմ: Շատ ուրախ եմ ու սիրով ընդունել եմ առաջարկը:

- 2019 թվականին՝ Աբովյանի ընտրությունների ժամանակ, ինչո՞ւ Ձեզ չէին առաջադրել, այլ Գրիգոր Գուլյանին, որը հիմա Ձեր ավագանու ցուցակի երկրորդ համարն է:

- Այն ժամանակ կուսակցության ակտիվով ժողով հրավիրեցինք: Առաջադրվել էր նաև իմ թեկնածությունը, սակայն նպատակահարմար գտանք, որ 2019-ի ընտրությունների ժամանակ առաջադրվի Գրիգոր Գուլյանը:

- Այդ ժամանակ ՔՊ թեկնածուն չհաղթեց: Այժմ ինչպե՞ս եք գնահատում Ձեր՝ հաղթելու շանսերը:

- 2019-ին Աբովյանում կար վախի մթնոլորտ: Շատերը մտածում էին՝ եթե չընտրեն, ապա աշխատանքից կզրկվեն: Այս 3 տարվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքով պաշտպանված է:

- Ստացվում է, որ Աբովյանում այլևս չկա՞ վախի մթնոլորտ:

- Չեմ կարող բացառել, որ դեռևս փոքր-ինչ կա, սակայն շատ կարծրատիպեր կոտրվել են:

- Նախընտրական ծրագիրը կազմելիս ինչի՞ն եք առաջնահերթություն տվել:

- Մեծ ուշադրություն ենք դարձրել բնակֆոնդին: Աբովյանում կան վթարային հանրակացարանային շենքեր, որոնցից երկուսն ամենաբարձր աստիճանի վթարային են: Ներդրողների և Կառավարության համատեղ աշխատանքի շնորհիվ բնակիչներին ցանկանում ենք ժամանակավորապես տեղափոխել պետական կամ համայնքային տարածքներ, հանրակացարանների փոխարեն կառուցել նորակառույց շենքեր և դրանք վերադարձնել այդ հանրակացարանների բնակիչներին:

- Ձեր նախընտրական ծրագրի կետերից մեկն այն է, որ ցանկանում եք Աբովյանը դարձնել ժամանցային համայնք: Ի՞նչ է սա ենթադրում:

- Ես, լինելով աբովյանցի, դեռ երիտասարդ տարիքից ժամանցի համար գնում էի Երևան, քանի որ Աբովյանում չկան երիտասարդների համար հետաքրքիր վայրեր: Կային սրճարաններ, որտեղ հիմնականում տղաներ էին այցելում, կանանց հետ գնալու համար հարմար վայրեր չէին: Այս վերջին տարիներին է, որ մի քանի սրճարան է բացվել, բայց դա բավական չէ՝ Աբովյանում ժամանց կազմակերպելու համար: Մենք ցանկանում ենք ստեղծել երիտասարդական խումբ, որպեսզի այդ խումբը կազմակերպի ժամանցային կյանքը համայնքում: Աբովյանցին ժամանցի համար չի գնա Երևան, եթե մենք առաջարկենք այլընտրանք:

- Դրույթներից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտին նորարարական լուծումներ տալն է: Որո՞նք են լինելու դրանք:

- Գյուղացիներին առաջարկելու ենք ստեղծել ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, քանի որ դա ավելի արդյունավետ է, քան տարիներ շարունակ հողամասը մշակելու ավանդույթը: Ես աշխատել եմ «Կոտայքի ՋՕԸ»-ում, շատ լավ տեղյակ եմ այն մեխանիզմներին, թե ինչպես անել, որ ջրային ռեսուրսների խնայողություն լինի:

- Երբ Ձեր քաղաքական ուժի ծրագիրը ներկայացնում եք ընտրողներին, հանդիպումներ ունենում, ի՞նչ եք հասկանում՝ ընդունվա՞ծ թեկնածու եք և ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

- ԻՄ շանսերը շատ բարձր եմ գնահատում: Մեր թիմը եկել է լուրջ ծրագրերով, մեր ավագանու անդամներն իրենց բնագավառում լավագույններից մեկն են. բոլորը հարգանք են վայելում Աբովյանում և հարակից գյուղերում: Ես աշխատել եմ մեր մարզում, եղել եմ մարզպետի օգնական, բոլորը տեսել են իմ աշխատանքը, տեսել են, թե ինչ պետականամետ և օրենքի գերակայություն հաստատող անձ եմ:

- Պարոն Ցուգունյան, երկար տարիներ հանրության շրջանում Աբովյանը հայտնի է «որպես Գագիկ Ծառուկյանի քաղաք»: Ձեր ընտրվելու դեպքում բացառո՞ւմ եք այն բարքերը, որ կարող է համայնքն ինչ-որ մարդու կամ մարդկանց տիրապետության տակ գտնվել:

Ես արդեն նշեցի, որ պետականամետ գործիչ եմ: Աբովյան խոշորացված համայնքում ստեղծվելու է իրավահավասարություն, յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ քաղաքական պատկանելիություն ունի, հավասար է լինելու օրենքի առջև: Վերջ է տրվելու կլանային համակարգին:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4461 դիտում

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին