Երևան
12 °C
Գյումրու ավագանու նիստն այսօր ընթացավ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի բացակայությամբ։ Այն վարեց փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն աշխատանքի չի ներկայանում։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ չի էլ վերադառնալու, մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել։ Պաշտոնական ձևակերպմամբ, Սամսոնյանը ջրծաղիկ է, ունի բյուլետեն, որի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։
Օրակարգային բոլոր հարցերի քննարկումն անցավ հիմնականում բարիդրացիական մթնոլորտում։
Նվիրատվություններ հատկացվեցին համայնքային ՀՈԱԿ-ներին, ավագանին կողմ եղավ, որ 4 մլն դրամ հատկացվի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքի մինչև 1000 երեխա դպրոցը շեմի պայուսակով, գրենական պիտույքներով։
Սոցիալապես անապահով 135 անձ էլ գումար կստանա։
Օրակարգային չէր, սակայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանը բարձրաձայնեց, թե շշուկներ կան, որ համայնքապատկան երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաներն ու ուսուցիչները դեռևս չեն ստացել իրենց պարգևատրումներն այն պարագայում, երբ այն հաստատվել է ավագանու դեռևս փետրվարին տեղի ունեցած նիստի ժամանակ։
Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն ասաց՝ նման բան չկա, գումարը փոխանցված է։
«Ինչ ասես կարող են շշնջալ։ Փոխանցումները կատարված են, շատ հնարավոր է, որ ծնողը ստացել է, երեխային դեռևս տեղյակ չի պահել»,- վստահեցրեց Ջիլավյանը։
Կառույցի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բարսեղյանն ի հակադրումն խորհրդականի, տեղեկացրեց, որ գումարները փոխանցված չեն։
«Երեխաներն անչափահաս են, գումարը ծնողին է փոխանցվում։ Լինում է, որ հաշվեհամարը մայրիկի անունով է, անձնագիրը՝ հոր։ Դրանք ենք ճշտում, որ կարողանանք փոխանցել գումարը»,- ասաց Բարսեղյանը։
Նկատենք, որ երեխաներից բացի երաժշտական դպրոցների ուսուցիչները ևս գումարները չեն ստացել։ Նրանք բոլորը չափահաս են, վերջիններիս հաշվեհամարները ոչ թե ծնողների, այլ հենց իրենց անուններով են։
Օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում էր Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակի 51 ծառերը նորերով փոխարինելուն, լարված մթնոլորտում քննարկվեց։ Այս խնդիրն ի հայտ է եկել տարածքում իրականացվող շինաշխատանքներով պայմանավորված։ Շինարարը դիմել է 22 ծառի հեռացման խնդրով, սակայն 51 ծառի մասին նախագիծ է առկա։
«Կոնկրետ շինարարը դիմել է Աբովյան փողոցի աջ հատվածի մասով, էս պահին այդ հատվածում բոլոր կումունիկացիաներն անցկացված են, բորդյուրները շարված են։ Կա՞ն հակառակ կողմում անցնող կոմունիկացիաներ։ Հիմնավորումը ներկայացվում է շինաշխատանքին խանգարել, խնդրում եմ հիմնավորեք»,- ասաց Մալխասյան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ նկատեց՝ դեմ չեն, որ ծառերը նորերով փոխարինվեն, սակայն պետք է հստակ մասնագիտական եզրակացություն ունենալ, որը կփաստի, որ այդ ծառերն իսկապես կորցրել են իրենց կենսունակությունը։
Գյումրու ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն էլ գործընկերներին ուղղված իր ելույթում նկատեց՝ ավագանու նիստում բարձրացվող հարցերը չէին առաջանա, եթե խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցեին օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկմանը։
«Հանրային քննարկմանը ներկա ենք գտնվել ես, պարոն Մալխասյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Արման Բաղդասարյանը, բուռն քննարկում է եղել»,- հայտարարեց Հակոբյանը։
Քնարիկ Հարությունյանն էլ արձագանքեց․
«Պարոն Հակոբյան, դուք երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրում ենք լուսավոր 21-րդ դարում, և հանրային լսմանը կարելի է հետևել ՀՀ, կամ առհասարակ աշխարհի ցանկացած կետից։ Հանրային լսմանն ավելի շատ պետք է մասնակցեն քաղաքացիները, մասնագետները, իսկ ավագանու անդամները ոչ միայն հանրային լսմանը, այլև նիստերի ժամանակ հնարավորություն ունեն և իրավասու են իրենց կարծիքը հնչեցնելու։ Այնպես որ, ձեր գնահատականներն այդ առումով, խնդրում եմ զսպել»։
Ավագանին ծառերի փոխարինմանը կողմ քվեարկեց։
Օրակարգային էր նաև ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձը։ Այն համահեղինակել են ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն ու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Այդ ուղերձով ավագանու անդամներն ակնկալում են ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը համայնքի եւ ՀՀ համար կարեւորագույն նշանակություն ունեցող Անանիա Շիրակացի և Մովսես Խորենացի փողոցների հիմնանորորգման հարցում։ Դրանք հանդիսանում են Մ-1 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ հատված և ծանրաբեռնված են մշտապես։
Դեռեւս 2022 թվականի նոյեմբերին՝ Գյումրու ավագանու որոշմամբ, պայմանավորված փողոցների հիմնանորոգման հրատապությամբ, համայնքի բյուջեից հատկացվել է 15 մլն ՀՀ դրամ այդ փողոցների 2,4 կմ հատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ըստ ստացված փաստաթղթերի վերոնշյալ հատվածը հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 1 մլրդ 146 մլն 333 հազար 800 դրամ։ Հաշվարկը կատարվել է 2022 թվականին և ենթադրվում է, որ 2024 թվականին այս գումարն ավելին կլինի՝ հիմք ընդունելով գնային փոփոխությունները։
Նախագծի համահեղինակ Վարդեւսն Հակոբյան ընդգծեց, որ ուղերձը քաղաքական բնույթ չունի, քաղաքի համար կարևոր հարց է բարձրաձայնվել դրանով։
Ուղերձի նախագծին ավագանու անդամները կողմ քվեարկեցին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT