Երևան
12 °C
Օրերս լրացավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարության մեկ տարին: Մի քանի տասնյակ հայտարարություն հնչեց թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմից, որոշ «եղբայրական» երկրներ շնորհավորեցին Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ:
Միջազգային որոշ ԶԼՄ-ներ, կառույցներ և փորձագետներ էլ անդրադարձան Ադրբեջանի կողմից տարածքների օկուպացմանն ու առկա խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանը պատերազմից մեկ տարի անց:
Պատերազմական գործողությունների դադարեցման, ասել է թե, հրադադարի մասին հայտարարությունը, ճիշտ է, վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածքում բուն մարտական գործողություններին և արյունալի պատերազմին, սակայն հայտարարել, թե հրադադարը պահպանվում է, մեղմ ասած, անմտություն է: Ի դեպ, այս մասին փաստեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի օր առաջ նշելով, որ ցավով պետք է արձանագրի՝ հրադադարի ռեժիմը չի պահպանվում:
Այսպիսով, տասնամյակների արմատներ ունեցող, բայց 2020 թվականին թեժ փուլ մտած և նույն տարում էլ ավարտված պատերազմը «փակ» տարբերակով շարունակվում է նաև 2021-ին: Միջազգային հեղինակավոր վերլուծաբանները հավաստում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը 2021-ին էլ լրջորեն դասվում է չմարող հակամարտությունների շարքին և այդպես կլինի դեռ երկար ժամանակ:
Աշխարհում, տարատեսակ հաշվարկներով, մի քանի տասնյակ գործող, «տաք» հակամարտություն կա: Դրանք տարբեր փուլերում են, որոշները տասնամյակների վաղեմություն ու պատմություն ունեն, որոշները՝ մի քանի տարվա, մյուսները նոր ու մեկնարկային փուլում են, մի քանիսն էլ՝ թեժ քաղաքական գործընթացների հետևանք:
Առհասարակ, գրեթե բոլոր հակամարտությունների խորքում քաղաքական տարատեսակ գործընթացներ են, իսկ միմյանց դեմ մարտնչող պետությունների հետևում գրեթե միշտ գերտերություններն են, որոնք «օգնում են» զենքի մատակարարման, ֆինանսավորման հարցերում, ստանձնում միջնորդի դեր՝ երկխոսության ու կարգավորման համար:
Այժմ էլ պատերազմները հողի ու տարածքի, իշխանության ու ինքնիշխանության, կրոնի, էթնոսի, ազատագրման կամ նվաճման կամ էլ սեփական տարածքի պաշտպանության համար են, սակայն ժամանակակից աշխարհում դրանք փոքր-ինչ այլ բնույթ ունեն: Տեղեկատվական տեխնոլոգիաները, օր օրի թարմացվող տեխնիկան ու ռազմական միջոցները մի կողմից՝ դյուրացնում, մյուս կողմից բարդացնում են կոնֆլիկտների հանգուցալուծումը:
Պատերազմներն էլ դասակարգում ունեն.
Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցի հեղինակները հաշվարկել են միայն 2020 թվականին աշխարհում զինված հակամարտությունների թիվը. ընդհանուր առմամբ՝ 39։ Եթե գումարենք նաև երկրների ներսում ցույցերի հետևանքով բախումներն ու ներպետական հակամարտությունները, թիվը կգերազանցի 100-ը:
Դրանք շատ անհավասարաչափ են բաշխվել մայրցամաքներում։ Վերը նշված 39 թվից միայն 20-ն Աֆրիկայում է, 7-ը՝ Մերձավոր Արևելքում, մյուսները՝ Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում:
Նախորդ տարի չափազանց թեժ, արյունալի մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում և Եմենում։ Ամերիկայում հակամարտություններ են նկատվում Մեքսիկայում և Կոլումբիայում։ Ասիայում զինված բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայլանդում, Մյանմարում, Պակիստանում և, իհարկե, երկարամյա հակամարտությունը շարունակվում է Սիրիայում և Իրաքում:
2020-ին զինված բախումներ տեղի են ունեցել նաև Ուկրաինայում:
Ըստ SIPRI-ի՝ ամենախնդրահարույց գոտին շարունակում է մնալ Աֆրիկան։ Այնտեղ զինված հակամարտություններ են գրանցվել միաժամանակ Եգիպտոսում, Գվինեայում, Կոտ Դիվուարում, Կոնգոյում, Եթովպիայում, Սոմալիում, Մալիում, Սուդանում և Հարավային Սուդանում, Բուրկինա Ֆասոյում, Մոզամբիկում, Կամերունում, Լիբիայում, Նիգերում, Նիգերիայում, Անգոլայում, Մադագասկարում, Ուգանդայում, Քենիայում, Չադում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և մի քանի այլ հատվածներում:
Դոնբասն էկոլոգիական աղետի շեմին էր դեռ 2019-ին: Դեռևս հակամարտությունից առաջ այս տարածաշրջանը համարվում էր աշխարհի ամենաաղտոտվածներից մեկը. գրեթե երկու հարյուր տարի այնտեղ ինտենսիվ ածխի արդյունահանում է տարվում, գործում են խոշոր մետալուրգիական և քիմիական ձեռնարկություններ, և այդ ամենից թունավոր թափոններ են կուտակվել հողում։ Սրան գումարվում է նաև չմարող հակամարտությունը, որն այս տարի թեև սրացում ապրեց, սակայն հնարավոր եղավ որոշակի «կայունություն» պահպանել:



Լուսանկարներում Դոնբասն է
Աֆղանստանում էլ հակամարտությունը, ըստ էության, շարունակվում է:
Կառավարական զորքերի և Թալիբանի միջև պատերազմն այստեղ սկսվել էր 2001 թվականին, երբ ապանեցին միջազգային ահաբեկիչ և Ալ-Քաիդայի հիմնադիր Ուսամա բեն Լադենին, որը պատասխանատու էր սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակումների համար։
20 տարի շարունակ ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի զինված ուժերը կառավարական բանակի հետ միասին կռվել են թալիբների դեմ։ 2021 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրամայեց դուրս բերել զորքերը Աֆղանստանից, որից հետո թալիբները սկսեցին զանգվածային հարձակում։ Նրանք, տարբեր գնահատականներով, գրավել են Աֆղանստանի տարածքի մինչև 85%-ը։ Այժմ թալիբները երկրում ձևավորել են կառավարություն և փորձում են հարաբերություններ հարթել տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ:
Նրանք բանտերում պահում են Աֆղանստանի պաշտպանության համար կռվող զինվորականների մեծ մասին:


Լուսանկարներում Աֆղանստանն է
Եմենում քաղաքացիական պատերազմը շարունակվում է ավելի քան 7 տարի։ Միայն 2015-2019 թվականներին այնտեղ սպանվել է 91,6 հազար կառավարական բանակի անձնակազմ, հութի ապստամբներ և խաղաղ բնակիչներ։
2015 թվականի փետրվարի 5-ին զինված շիա հութի խմբավորումը գրավել է Եմենի մայրաքաղաք Սանան։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի թագավորական օդուժը և կոալիցիոն այլ պետություններ սկսեցին ռմբակոծել Սանան, Թաիզը, Ադենը և Եմենի այլ քաղաքները։


Լուսանկարներում Եմենն է
Աֆրիկան ռեկորդային է ռազմական հակամարտությունների թվով. «Իսլամական պետություն Սահելում» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Մալիում, Նիգերում և Բուրկինա Ֆասոյում։ Այս նահանգներում 2020 թվականին ռազմական բախումների և քաղաքացիական անձանց վրա հարձակումների դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 35%-ով։
2017 թվականից Մոզամբիկում գործում է արմատական իսլամական «Անսար ալ Սուննա» խմբավորումը, որին աջակցում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։ 2020 թվականի ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակվել են ավելի քան 330 անգամ, իսկ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ահաբեկիչները ֆուտբոլի դաշտում գլխատել են 50 խաղաղ բնակչի։
Եթովպիայում կառավարական ուժերը բախվեցին Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի զինված ուժերի հետ 2020 թվականի նոյեմբերին։ Կառավարական բանակի վրա հարձակումներից և բանակային բազայի գրավումից հետո իշխանությունները պաշտոնապես զորքերը դուրս բերեցին ապստամբների դեմ։ Նրանց կորուստները 2021 թվականի սկզբին կազմել են 6 հազար սպանված և 10 հազար վիրավոր և գերեվարված։ Զոհվել է մոտ 1500 խաղաղ բնակիչ։


Լուսանկարներում Մոզամբիկն է
Այս տարի՝ 11 օր շարունակ հրթիռային հարվածներով «փոխանակվելուց հետո», Իսրայելը և Պաղեստինի խմբավորումները Գազայի հատվածում համաձայնեցին զինադադարի: Սա 21-րդ դարի «ամենաժամանակակից» պատերազմներից մեկն էր, որտեղ կենդանի ուժերի միջև բախումը գրեթե բացակայում էր:
Գործողության 11 օրվա ընթացքում իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի խմբավորումների 225 մարտիկների, այդ թվում՝ 25 հրամանատարների, ոչնչացրել ավելի քան 100 կմ թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» սարքեր, որոնք օգտագործվել են գրոհայինների կողմից, ինչպես նաև պաղեստինյան առնվազն 20 վարչական և ֆինանսական հաստատություններ:
Իսրայելի զինված ուժերը հետ են մղել «յոթ անօդաչուների հարձակումները և կանխել երկու հարված ծովից», իսկ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը խլել են արմատականների արձակած հրթիռների շուրջ 90%-ը՝ թույլ չտալով դրանց պայթել:
Տարածքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 243-ի, ներառյալ՝ 66 երեխա և 39 կին: Վիրավորում ստացածների թիվը 1910 է: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ (ինը իսրայելցի և երեք օտարերկրացի):


Լուսանկարներում Իսրայելն ու Պաղեստինն են
Աշխարհում հակամարտությունների, ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունենում կառավարական ուժերի և զինված ոչ պետական խմբավորումների միջև։
Կոնկրետ երկրների միջև եղած առճակատումը կարելի է անվանել սահմանային հակամարտություններ Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Մնացած խմբավորումները պայքարում են կառավարությունից անկախանալու համար, կամ ահաբեկչական կազմակերպություններ են։
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ շարունակում է ապրել հակամարտ գոտիներում: Այս հատվածներում չափազանց շատ են հումանիտար խնդիրները: Շարունակվող պատերազմներն ամբողջ աշխարհում ավելացրել են նաև փախստականների թիվը, խորացրել՝ սովի մակարդակը, համաճարակների խնդիրը:
COVID-19-ի համաճարակը թեև նախորդ տարի մեծացրեց պատերազմող կողմերի միջև հրադադարների թիվը, սակայն այդ հրադադարները պահպանվում են մասամբ, իսկ բռնության մակարդակը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ որոշ դեպքերում աճել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT