Սպանության փորձ Սլովակիայի քաղաքացու նկատմամբ. մեղադրյալը հայ է, գործը՝ արդեն դատական փուլում

Ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գործն արդեն տեղափոխվել է դատական փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով մանրամասներ:

Ըստ այդմ, քննությամբ պարզված հանգամանքների համաձայն՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30 տարեկան տղամարդ:

Փաստի առթիվ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, 30-ամյա տղամարդուն վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, Արմավիր քաղաքի 54-ամյա բնակիչ:

Վերջինիս նկատմամբ Սլովակիայի իրավապահ մարմինների կողմից դեռևս 2016թ. մայիսին հայտարարվել է միջազգային հետախուզում, որի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, իսկ 2018թ. հոկտեմբերին հիշյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Արմավիրի բնակչին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 27-ին Արմավիրի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Մինչդատական վարույթում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 30-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 2015թ. սեպտեմբերի 12-ին հետապնդել և ժամը 23:40-ի սահմաններում Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի Կոնեչնա փողոցում կանգնեցրել է տուժածի ավտոմեքենան, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1969 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե