Քրեակատարողական հիմնարկում քովիդից առաջին անգամ դատապարտյալ է մահացել. ՔԿ-ներում վարակի դեմ պատվաստման ցուցանիշը ցածր է

Հայաստանում առաջին անգամ գրանցվել է անազատության մեջ գտնվող քովիդով վարակված անձի մահվան դեպք:

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի ՊՇՌ թեստի պատասխանը ստացել են հոկտեմբերի 31-ին: Նոյեմբերի 1-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ նոյեմբերի 3-ին՝ ժամը 00:45-ին, վարակի հետևանքով անազատության մեջ գտնվող անձը մահացել է:

Ներկայումս մեկ դատապարտյալ էլ դեռևս բուժումը շարունակում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ վերջին 3 ամիսների ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց շրջանում գրանցվել է 61 վարակվածության դեպք:

Նոյեմբերի 5-ի դրությամբ համավարակով հաստատված դեպքեր առկա են եղել միայն «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

Անազատության մեջ գտնվողները ևս հնարավորություն ունեն պատվաստվել վարակի դեմ: Պատվաստումները քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են մայիս ամսից:

Նախարարությունից հայտնում են՝ պատվաստման գործընթացն իրականացվում է վերջիններիս դիմումի համաձայն քրեակատարողական հիմնարկին մոտ գտնվող կցագրված պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում: Վարակի դեմ ընդհանուր պատվաստվել է 132 դատապարտյալ:

Բայց, ի տարբերություն պատվաստված դատապարտյալների՝ համեմատաբար ցածր ցուցանիշին, վարակի դեմ պատվաստվել է քրեակատարողականների աշխատակիցների շուրջ 90 տոկոսը:

Ավելի վաղ քրեակատարողական հիմնարկներում տիրող կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նա նշել էր՝ հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն որոշակի շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը ծանր համավարակային պայմաններում:

«Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022-ին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այսօր, թերևս, ավելի պաշտպանված են եղել փակ հաստատությունները, որովհետև այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համավարակի դեմ, բայց հիմա՝ վարակի ավելի ագրեսիվ լինելու պարագայում, նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,- ընդգծել էր Անդրեասյանը:

 Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1359 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը