Երևան
12 °C
Երեք տարի լինելով երկրի օրենսդիր մարմնում՝ հուսամ, որ արդարացրել եմ այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք պետականաշինության գործում կապել եք ինձ հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ որպես պատգամավոր՝ դադարեցրել է իմ լիազորությունները:
Նա ամփոփել է պատգամավորական գործունեության ընթացքում կատարած աշխատանքը՝ գրելով.
«Լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ նախորդող ժամանակահատվածում ձեռնամուխ եմ եղել շուրջ երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնությունների փոփոխության, որի հիմքում եղել են ինչպես իրավական բացերի շտկումը, այնպես էլ փոփոխություններ, որոնք էականորեն կբարելավեն մեր օրենսդրական համակարգը:
Երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ քաղաքական խոսքս եղել է հաճախ կտրուկ, բայց մշտապես հիմնված փաստերի վրա, եղել է կշռադատված և անհարկի պիտակավորումներից և վիրավորանքներից զերծ: Սա եղել է մեկ ուղենիշ, որին հավատարիմ եմ մնացել պատգամավորական իմ ողջ գործունեության ընթացքում:
Բնականաբար, կապ եմ պահել ընտրողների հետ, որովհետև օժտված լինելով առաջնային մանդատով՝ նախևառաջ գիտակցել եմ, որ Ազգային ժողովում ներկայացնում եմ հավաքական ժողովրդի, և պետք է իմ գործողությունները բխեն հենց ժողովրդի ցանկություններից և սպասումներից:
Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր՝ կարող եմ արձանագրել, որ պատգամավորական գործունեության անքակտելի մաս է խորհրդարանական դիվանագիտությունը: Հենց այս կարեւոր գործիքակազմի միջոցով է, որ հնարավոր է շատ հարցերի լուծում տալ, և պարտավորված եմ, որ խորհրդարանի կողմից պատվիրակված եմ եղել երկու միջազգային կառույցներում ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահը և դիրքորոշումները՝ ԵԽԽՎ և ԱՊՀ ՄԽՎ։
Զուգահեռ նաև երկկողմ հարաբերությունների ձեւաչափով շարունակաբար զարգացրել եմ հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանականների հետ, քանի որ այս հանգամանքը հետպատերազմական շրջանում առավել քան կարևոր է եղել:
Լիահույս եմ, որ նախորդող ժամանակաշրջանում պատգամավորի հռետորաբանության և կեցվածքին համապատասխանող են եղել իմ գործողությունները, դրանով իսկ փորձել եմ կերտել պետական գործչին հարիր կերպար:
Ի հեճուկս բոլոր շահարկումների՝ պետք է նշեմ, որ նախորդող մեկուկես տարվա ընթացքում պատգամավորական հավելավճարներ չեմ ստացել: Պարգևատրումները, որոնք շահարկվում են, անհիմն են եղել: Ավելին՝ շուրջ երեք տարի լինելով պատգամավոր և բնակվելով Երևանում՝ երբևէ չեմ օգտվել պետական բյուջեից պատգամավորին բնակարանի համար հատկացվող հարյուրհազարական դրամներից՝ այդպիսով իսկ պետական բյուջեից տնտեսելով շուրջ 3.600.000 դրամ:
Դադարեցնելով իմ պատգամավորական գործունեությունը՝ ափսոսանք եմ ապրում, որ չկարողացա շրջանառության մեջ դնել կարևոր մեկ-երկու օրենսդրական նախագիծ, որոնցից մեկին հատկապես կուզենամ անդրադառնալ: Խոսքը պատերազմի ընթացքում զոհված մեր զինծառայողների հարազատներին փոխհատուցման մասին է, մասնավորապես՝ եղբայրների ու քույրերի, որոնք «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով մինչ այժմ չեն համարվում շահառուներ։ Այս նախաձեռնության վրա աշխատել ենք տևական ժամանակ, և գործընկերներիցս մեկը, որը զուգահեռ աշխատում է այս օրինագծի վրա, հուսամ առաջիկայում կշրջանառի օրենքը:
Չեմ կարող չկարևորել գերիների վերադարձի խնդիրը, որը վերջին ժամանակաշրջանում եղել է իմ գործունեության առանցքում: Հաստատված գերիների վերադարձը շարունակական գործընթաց է, որը հետևողական իրականացվում է պետական բոլոր ատյանների ջանքերով: Եվ թեև որպես պատգամավոր այլևս չեմ կարողանա այս գործընթացում օգտակար լինել, բայց անկախ, թե որ ոլորտում կշարունակեմ իմ գործունեությունը, այս հարցը շարունակաբար կլինի իմ ուշադրության կենտրոնում և ձեռք բերված միջազգային կապերը, խողովակները կկարողանամ ծառայեցնել հարցի շուտափույթ լուծման համար:
Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Հիշեցնենք՝ Բաղդասարյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 29-ին:
Մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է Շիրակի մարզպետի պաշտոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT