Երևան
12 °C
«Կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի»․ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին եւ այդ համատեքստում այլ ներկա ու նախկին պաշտոնյաների անվտանգությանը՝ այսօր մեր զրույցում այդպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը: Զուգահեռաբար 38-ամյա Արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի մահվան դեպքն ուսումնասիրող նախաքննական մարմինը տեղեկացրեց, որ Կուտոյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Միեւնույն ժամանակ համացանցում շարունակվում են քննարկումները, թե ինչու նման պաշտոնյաների անվտանգությունը չի ապահովվում։ Ստորեւ մեր զրույցը Քոչարյանի հետ․
- Պարո՛ն Քոչարյան, շաբաթ օրը Քննչական կոմիտեն նոր մանրամասներ հայտնեց Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ: Մասնավորապես, որ դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է Պարույր Սեւակ փողոցի վրա գտնվող իր բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Այնուհետեւ, ըստ կոմիտեի, 2020 թ․ հունվարի 16-ին հայրական տան մոտակայքից վարձակալած տաքսիով ուղևորվել է իր բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: Այս եւ նման փաստերը, որոնք արդեն հայտնի են, արդյոք վկայո՞ւմ են ինքնասպանության մասին, թե՞ դեռ վաղ է նման եզրակացություն անելու համար:
- Իմ կարծիքով՝ դեռ վաղ է որեւէ բանի մասին խոսել, եզրահանգումներ անել, առանց փորձաքննությունների ավարտական պատկերն ունենալու։ Պետք է սպասել, թե նշանակված փորձաքննությունները, ինչ արդյունքներ կտան․ առանց դրանց որեւէ եզրահանգում անելը շատ անշնորհակալ գործ է: Այսօր պետք է պարզապես ցավակցել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ամեն ինչ անել, որպեսզի շահարկումների տեղ չլինի, այսինքն՝ հասնել մահվան հանգամանքների լիարժեք բացահայտման:
- Այս դեպքից հետո շատ է խոսվում այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա, ի՞նչ կարծիք ունենք նման հնարավորության մասին:
- Ես կարծում եմ, որ կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի, որովհետեւ վերջին հաշվով հիմա բաներ են կատարվում, որ հասարակության մեջ լարվածության եւ հարցականների տեղիք են տալիս։ Կարծում եմ, որ արժե այդ մասին համապատասխան մարմինները մտածեն եւ առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ ձեւաչափով պետք է այդ խնդիրը լուծվի:
- Ո՞ր պաշտոնյաներն ունեն անվտանգության խնդիր։
- Բնականաբար, առաջին հերթին դա վերաբերում է ուժային կառույցների եւ կարեւոր, հնչողություն ունեցող քրեական գործերի շրջանակում շատ կարեւոր վկաների անվտանգությունն ապահովելու խնդրին: Այսինքն՝ պետական պահպանության կառույցը, նախաքննական մարմնի առաջարկից ելնելով, պետք է որոշում կայացնի եւ այդ խնդրի հետ առնչվող լուծումներ գտնի:
- Դուք, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, հնարավո՞ր է՝ նման պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք:
- Ես կարծում եմ՝ հիմա պետք է մոտենալ անհատական լուծումներով, հետո նոր գտնվի ամբողջական լուծում, եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ օրենսդրական: Այս պահին մենք ունենք որոշակի օրենքներ, որոնք կարգավորում են կոնկրետ պաշտոնյաների անվտանգության խնդիրը: Եթե ցանկը մեծացնելու խնդիր պետք է առաջանա, բնականաբար, պետք է ուսումնասիրությունների արդյունքում գալ ինչ-որ եզրահանգումների:
- Եթե հիշում եք, հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացվել: Հետո հայտարարվեց, որ այդ փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել եւ միացվել էին Մարտի 1-ի գործի քննությանը: Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է, որ Կուտոյանն առնչություն ունեցած լինի այդ փաստաթղթերի ոչնչացմանը։
- Հիմա բոլորը քննարկում են բազմապիսի վարկածներ: Վարկածների քննարկումը պետք է իրականացնի այն մարմինը, որն իրականացնում է նախաքննությունը: Եվ այդ վարկածների շրջանակում քննության լրիվությունից ելնելով՝ պետք է ուսումնասիրել ամեն ինչ, որովհետեւ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ տեղի է ունեցել սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն: Փորձաքննության եզրակացություններից հետո, երբ որ մահվան հանգամանքները պարզ կդառնան, դրանից հետո կնախանշվի, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն, եւ այդ գործողությունները պետք է վերաբերեն նրա պրոֆեսիոնա՞լ գործունեությանը, թե՞ այլ։ Կառավարությունը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մահվան հանգամանքներն ամբողջությամբ ուսումնասիրվեն․ դա ամենակարեւոր գործը պետք է լինի նախաքննական մարմնի համար: Բոլոր այսօր քննարկում են, սոցիալական տիրույթն իր վրա է վերցրել նախաքննական մարմնի ֆունկցիաները, բայց պետք է թողել, որպեսզի համապատասխան մարմիններն իրենց պրոֆեսիոնալ ունակությունների եւ հմտությունների շրջանակում կարողանան հասնել լիարժեք բացահայտման:
- Պարո՛ն Քոչարյան, ես նկատի ունեի՝ դուք արդյոք տեղեկություն ունե՞ք, թե նա որքանով կապ ուներ հեղափոխությունից առաջ ԱԱԾ արխիվից փաստաթղթերի անհետանալու հետ:
- Ո՛չ, ես չունեմ այդպիսի տեղեկություն:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում, կրակոցների վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր
Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան
Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի
Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT