Երևան
12 °C
Բակային հետաքննություն, սերունդների բախում, հույզեր, միլիոններ, կրքեր, հոնգկոնգյան մաֆիա եւ բակի ներքին խոհանոցի՝ միջազգային մակարդակի իրարանցում: Ոչ ոք չէր պատկերացնի քաոսի այն աստիճանը, որ սպասվում է «Մեր բակ»-ում:
25 տարի անց կրկին մեծ էկրաններին է «Մեր բակը» ֆիլմը: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: «Մեր բակի» ինչպես սիրված ու ճանաչված, այնպես էլ նոր բնակիչները նոր պատմություններով հեռուստադիտողին պարգեւելու են հաճելի ու նոստալգիկ պահեր:
Ի՞նչ է կատարվում «Մեր բակ»-ում 25 տարի անց. բակի նոր սերնդի բնակիչներից է Ազատ Գասպարյանի թոռնուհին՝ Արուսիկ Տիգրանյանը: Արուսիկն ու «ջութակ սղոցող» «Դիմեդրոլը» «գլամուրահայերենով» ասած՝ ստարտափ են բացել: Բակի այսօրվա բնակիչներից է նաեւ Չինաստանից ժամանած ուսանող Չուան Լիին, որը վարձով ապրում է Հրանտ Թոխատյանի բնակարանում: Օրերից մի օր Չուան Լիին միամտաբար ներքաշվում է մի գործարքի մեջ՝ առանց իմանալու, որ այն ուղիղ կապ ունի մաքսանենգության հետ: Ոչ ոք չէր պատկերացնի, թե ինչ քաոս կսկսվի մեր բակում հոնկոնգյան մաֆիայի ժամանելուց հետո:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին այս տարվա հունիսից: Ռեժիսորն է Արշո Հարությունյանը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Հարությունյանը խոստովանեց՝ ի սկզբանե շատ մեծ է եղել պատասխանատվությունը, որովհետեւ գիտակցել է, որ մաս է դառնում շատ մեծ ու սիրված պրոյեկտի, որը բոլոր ժամանակներում իր համն ու հոտը չի կորցրել:
«Անկախության շրջանի մեր ամենաստացված ու սիրված պրոյեկտն է, եւ դառնալ դրա մի մասն ու անել նոր բան, իսկապես շատ պատասխանատու գործ էր: Ամենամեծ վախն այն է, որ մարդիկ միշտ համեմատության մեջ են նայելու, բայց ես գոնե ինձ համար հասկացել եմ, որ «Մեր բակը» մանկության հիշողության նման մի բան է, որ երբեք ավելի լավ բանով հնարավոր չէ փոխարինել, այսինքն՝ թանկ հիշողություն է»,- խոստովանեց ռեժիսորը:
Արշո Հարությունյանը նաեւ նկատեց՝ տրամադրված չէ հաղթելու կամ այնպես անելու, որ նախորդ «Մեր բակը» չհիշեն. «Պարզապես փորձել եմ ամեն ինչ անել, որ այս պրոյեկտը մարդկանց մոտ առաջացնի էմոցիաներ, քաղցր հիշողություններ, հաճելի պահեր»:
Հարությունյանի կարծիքով՝ ֆիլմը ոմանց տեղափոխելու է երիտասարդություն, ոմանց էլ՝ պատանեկություն ու մանկություն: Նոստալգիկ տարրերով հագեցած ժամանակակից արկածային պատմություն. մեկ նախադասությամբ այսպես բնութագրեց ռեժիսորը ֆիլմը:
«Հին մեր բակն ի՞նչ էր՝ բարի, լավ ֆիլմ, սիրված հերոսներ՝ իրենց ուրույն լեզվամտածողությամբ, աշխարհընկալումով, կոլորիտով: Այն ժամանակ լավն է եղել: Պիտի որ այս մեկն էլ սիրվի»,- նկատեց ռեժիսորը:
«Մեր բակը 25 տարի անց»-ը նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Շարմ ՀոլդինգԻ» եւ «Միտոյան Պրոդաքշնի» մասնակցությամբ:
«Մեր բակն» ունեցել է 3 մաս։ Առաջին «Մեր բակի» պրեմիերան կայացել է 1997 թվականին, երկրորդը՝ 1998-ին, երրորդը՝ 2006-ին։ «Մեր բակը» նախագիծը միավորում է միանման գաղափարներով 3 ֆիլմ երեւանյան բակային կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին՝ Ամանորի գիշերը։
«Մեր բակը 25 տարի անց»-ը կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում:


ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT