Նախագահը Գլազգոյում մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը:

Գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նախագահ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի վարչապետների, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի նախագահների հետ:

Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:

Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը բացել և մասնակիցներին ողջունել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա մասնավորապես ասել է. «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ: Ժամանակն է ասել՝ բավական է: Բավական է դաժան վերաբերվենք կենսաբազմազանությանը: Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով: Բավական է վերաբերվենք բնությանը՝ իբրև զուգարանի: Բավական է վառենք, հորատենք և մեր ճանապարհն ավելի խորը փորենք: Մենք փորում ենք մեր իսկ փոսը:

Վերջին տասնամյակում շուրջ 4 մլրդ մարդ է տուժել կլիմայական աղետների հետևանքով: Ես կոչ եմ անում զարգացող երկրներին ստեղծել անհրաժեշտ ֆինանսական ու տեխնոլոգիական պայմաններ՝ ակտիվացնելու դեկարբոնիզացիան և փուլային ճանապարհով հրաժարվելու ածխից»:

Ուելսի արքայազն Չալզի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները և միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար: Սպառնալիքների ծավալը, որին մենք առերեսվում ենք, մեզ կոչ է անում գտնել գլոբալ լուծումներ՝ ածխի վրա հիմնված տնտեսությունն արմատապես տրանսֆորմացիայի ենթարկելու միջոցով: Ժամանակն արդեն անցել է, աշխարհը պետք է գործի հիմա»:

Մյուս ելույթ ունեցողները նույնպես շեշտել են կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ կլիմայի փոփոխությունը կշարունակի ընդհանուր համաշխարհային մարտահրավեր լինել, և յուրաքանչյուր երկիր պարտավոր է քայլեր ձեռնարկել մոլորակի ապագայի համար՝ հանուն գալիք սերունդների։

Նշվել է, որ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրով մասնակից երկրները համաձայնեցին միասին աշխատել գլոբալ տաքացումը սահմանափակելու ուղղությամբ, պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, ինչպես նաև այդ նպատակների իրագործման համար ապահովել պետական ֆինանսավորում։ Իսկ Գլազգոյում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են ներքին և միջազգային մակարդակում իրենց երկրների կողմից նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ արտանետումների նվազեցման ծրագրերը, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով բնական միջավայրերը և էկոհամակարգերը պաշտպանելու և վերականգնելու ուղղությամբ քայլերը։

Կարևորվել է արագ անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությանն արձագանքելու նախաձեռնություններում հարկ է առաջնային կարևորություն տալ կանաչ մատակարարման շղթաներին ու կայուն զարգացմանը:

Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:

ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողովը, որը հայտնի է նաև COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:

Տպել
1206 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ