Երևան
12 °C
Ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Ռ. Չ.-ն պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցին պետության կողմից հատկացման ենթակա ֆինանսական միջոցները օգտագործելով, իր հետ համատեղ բնակվող որդու` Վ. Չ.-ի հետ 2014թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ: Նախկին տնօրենին ու վերջինիս որդուն մեղադրանքներ են առաջադրվել:
ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն Ռ. Չ.-ն պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցին պետության կողմից հատկացման ենթակա ֆինանսական միջոցներից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ համատեղ բնակվող որդու` Վ. Չ.-ի հետ և, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:
Դրանից հետո, հիվանդանոցի տնօրենը 2014 և 2015թթ. ձևականորեն կազմակերպել է «Մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման գործընթաց», դրանում իբրև հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել հիվանդանոցի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման` բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, իսկ 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են հիշյալ պայմանագրում նշված ծառայությունները շարունակելու վերաբերյալ համաձայնագրեր:
Համաձայն այդ պայմանագրերի և համաձայնագրերի՝ Վ. Չ.-ին սեփականության իրավունքով պատկանող «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենան 2014-2019թթ ընթացքում ամսական 135000 կամ 200.000 ՀՀ դրամ գումարով իբրև թե վարձակալության է հանձնվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությանը, մինչդեռ պարզվել է, որ իրականում այդ ողջ ընթացքում ավտոմեքենան հիվանդանոցի կարիքների համար չի ծառայել:
Եվ չնայած այդ հանգամանքին՝ 2014թ. հունվարից մինչև 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Ռ. Չ.-ն որդու բանկային հաշվին, վերը նշված բովանդակությամբ կեղծ պայմանագրերի և համաձայնագրերի օգտագործմամբ, փաստացի փոխանցել է առանձապես խոշոր չափերով` 11.347.200 ՀՀ դրամ վարձակալության գումար՝ այդպիսով որդու օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակելով հիվանդանոցի առանձնապես խոշոր չափերի այդ գումարը:
Հանցավոր նշված արարքները կատարելու համար «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերության նախկին տնօրեն Ռ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Չ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու հնարավորության ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է կիրառվել նշված անձանց պատկանող գույքի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT