Երևան
12 °C
2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը:
Ողջույնի խոսքում Պապիկյանն ասել է.
«ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին,
հարգարժա՛ն դեսպաններ,
հարգելի՛ հյուրեր,
Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանը։
Հայաստանի Հանրապետության կողմից մշտապես բարձր են գնահատվում նման համագործակցությունները։ Կարծում եմ, որ համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևորագույն հիմնաքար է, որը նպաստում է Հայաստան-ԵՄ շարունակական համագործակցությանը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին արդյունավետ աջակցության համար՝ ընդգծելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում։
Լիահույս եմ, որ այս քննարկման շրջանակներում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացմանը և կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը ԵՄ ուղենիշներին։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում»:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, հեռավար կերպով՝ Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կայլուրանդը և Ծրագրի կառավարմանը ներգրավված այլ հյուրեր:
Ծրագիրը մեկնարկել է 2020թ. հունվարի 13-ին և կավարտվի 2022թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։
Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։
Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն հետևյալ արդյունքներին՝ ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում, համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում, քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում և վերապատրաստման համակարգի բարելավում։


Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT