Մարտական հենակետում նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Այսօր ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի  պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող:

Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

Տպել
235 դիտում

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիրակի օրը ուղիղ 40 րոպե սպասել եմ 33 համարին. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը՝ տրանսպորտի վատ աշխատանքի մասին

Թուրքիայում այսօր 134 մարդ է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպությանը հարելու մեղադրանքով

Երեւանի ավագանու նիստերի դահլիճն ընդմիջումից հետո դատարկվեց. քննարկմանը մի քանի հոգի է ներկա

«Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա. ՍԱՏՄ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, նրանց թվում բարձրաստիճան սպաներ են

Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Ռիհաննային շնորհվել է Բարբադոսի ազգային հերոսի կոչում

Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը

Հիացած եմ, Զինվորի տունն աննախադեպ կառույց է. ԵՄ դեսպանը ծանոթացել է վիրավոր զինծառայողների ապաքինման ընթացքին

Հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը (լուսանկարներ)

Արշակ Հակոբյանը հայտարարագրում թաքցրել է մոտ 7 մլն դրամ արժեքով տունը, մեքենաները․ նրան մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Երևանի ավագանու որոշմամբ՝ կտեղադրվի Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար

Վարորդը պարեկներից մեկի գրպանը փող է դրել արձանագրություն չկազմելու համար. ոստիկանություն (տեսանյութ)

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ

2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենն ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ո՞վ որոշեց եւ ո՞վ համաձայնվեց, որ ջրավազանը քանդվի, ցույց տվեք փաստաթղթերը. Լիլիթ Կիրակոսյան

Արման Սարգսյանը պնդում է՝ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել

Հոգեմետ դեղերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, 2 բուժաշխատող կալանավորված է

ՊՆ-ն մեկնաբանել է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա պատանին դանակահարել է նախկին փեսային

Քաղաքը քանդում եք՝ վերածելով պիվնոյների. Անի Խաչատրյանը՝ Տիգրան Մեծի լողավազանը քանդելու մասին

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել (տեսանյութ)

Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կմեկնի չվճարվող արձակուրդ

Մեկնարկել է Երեւանի ավագանու նիստը. Հայկ Մարությանը ներկա չէ

Կորոնավիրուսի հետևանքով անցած 1 օրում 32 մարդ է մահացել. հաստատվել է 398 նոր դեպք

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Երևանյան մառախուղը՝ Նորքի զանգվածից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքը նվազել է 169 մլն դոլարով. Գևորգ Պապոյան

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

16-ամյա Արման Մրտեյանը 2 արծաթե մեդալ է նվաճել և դարձել բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն

ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ներառող պաշտպանության բյուջեի նախագիծը

Հայաստանի տարբեր մարզերում 1 օրում արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

Երևանի ու 4 մարզերի մի շարք հասցեներում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում տնակ է հրդեհվել