Երևան
12 °C
Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չի խաղա:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ թատրոնի շենքը հատկացվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբին, նույն որոշման հիման վրա էլ Կամերային երաժշտական թատրոնը միացման ձեւով վերակազմակերպվելու է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:
Մեր տեղեկություններով՝ Կամերայինի տեխնիկական կազմից մի քանի աշխատողներ մնալու են իրենց շենքում, որպեսզի հետագայում Սիմֆոնիկ նվագախմբի հետ այդտեղ աշխատեն: Թատրոնի դերասաններին էլ ասվել է՝ եթե ցանկություն ունեն Պարոնյան թատրոնից բացի այլ թատրոններ գնալ եւ առաջարկներ են ստացել, հանգիստ կարող են տեղափոխվել:
Սեպտեմբերի 8-ից լուծարման գործընթացը սկսված է, եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը: Ըստ աշխատանքային ստաժի՝ աշխատողների հետ հերթով խզվելու են պայմանագրերը:
Չնայած ամիսներ տեւած պայքարին՝ ժողովներին, ցույցերին ու հայտարարություններին, թատրոնի անձնակազմը, ի վերջո, ստիպված եղավ համակերպվել Կառավարության որոշման հետ եւ հրաժարվել շենքից: Օրեր առաջ Կամերայինի ֆեյսբուքյան էջով հայտարարություն տարածեցին, որ թատրոնի շենքում այլեւս ներկայացումներ չեն խաղալու:
60 հոգանոց անձնակազմից այս պահին հստակ է միայն դերասաններից մեկի որոշումը. խոսքը Արա Դեխտրիկյանի մասին է: Նա գնալու է Պարոնյան թատրոն: Դեխտրիկյանը նախկինում էլ է Պարոնյան թատրոնում աշխատել:
Կամերայինի անձնակազմին աշխատանքի վերցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Երեւանի պետական տիկնիկային եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնները:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք 5 հոգու համար կարող են աշխատանք ապահովել: Առաջարկն արդեն արվել է, քննարկման փուլում է: «4 դերասան եւ 1 բեմի մեքենավար. մենք պատրաստ ենք այդքան մարդու ընդունել, բայց ցուցակը Կարո Շահբազյանի մոտ է, պետք է դերասաններին առաջարկի, ընտրություն կատարենք»,- ասաց Բաբայանը:
Համազգային թատրոնից էլ հետաքրքրվեցինք՝ քանի՞ հոգու են աշխատանք առաջարկել իրենք: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը հայտնեց, որ դեռ ոչ մեկին ոչինչ չի առաջարկվել: «Առայժմ հաստիքներ եմ ուզել, դեռ խնդրանքս չի հաստատվել»,- ասաց Նավասարդյանը՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից 30 հաստիք է ուզել, որից, սակայն, միայն 3-ն են դերասանի հաստիք, հիմնական մասը տեխնիկական են:
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանն էլ հայտնեց, որ գործընթացը նոր է սկսվել, պաշտոնապես որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել՝ քանի աշխատակից ուր է գնալու: Ըստ Թորոսյանի՝ շենքը շուտով պիտի հանձնվի Պետգույքի կառավարման կոմիտեին: Հարցին՝ ի՞նքն ինչ է նախատեսել անել, ասաց, որ դեռ որեւէ առաջարկ չի ստացել: Առաջարկ կունենա՝ կմտածի:
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է այդ խնդրի առնչությամբ գնալ ԿԳՄՍ նախարարություն:
«Մենք այնպես ենք անում, որ այն մասնագետները, որոնց արդեն մեր թատրոնն ունի, աշխատանքի անցնեն այլ թատրոններում: Հնարավորինս փորձում ենք մտածել ամեն մի անձի մասին: Ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու»,- վստահեցրեց Շահբազյանը: Հարցին՝ Պարոնյան թատրոնը քանի՞ հոգի կարող է վերցնել, Շահբազյանը ստույգ պատասխան չտվեց՝ նկատելով՝ այս պահին հնարավոր չէ ասել, քանի որ եթե որեւէ թիվ նշի, գուցե հետագայում դա փոփոխվի եւ թյուր տպավորություն ստեղծվի:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ապա ավելի վաղ կարծիքներ էին շրջանառվում, թե Կամերայինի շենքը, որը Կառավարությունը հատկացրել է իրենց, այնքան էլ հարմար չէ՝ փոքր է եւ այլն: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից խնդրեցինք մեկնաբանել այս խոսակցությունները: Մեզ հայտնեցին, որ ավելի քան 15 տարի աշխատել են՝ փորձերի համար առանց համապատասխան տեղ ունենալու, իսկ ՀՀ կառավարության առաջարկած տարբերակը գոնե ապահովում է նվագախմբին շենքային տարածքով։
«Այս պահին նշված տարածքում կարող են անցկացվել միայն նվագախմբի փոքր կազմով (անսամբլների) փորձերը։ Որպեսզի նվագախումբը կարողանա իր փորձերը լիարժեք կատարել, պետք է իրականացվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Այդ աշխատանքների հստակ ծավալները պարզ կլինեն միայն այն ժամանակ, երբ շենքը վերջնական հանձնվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, եւ ճարտարապետների, շինարարների, փորձագետների հետ միասին կատարվեն համապատասխան վերլուծություններ»,- մանրամասնեցին Սիմֆոնիկ նվագախմբից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT