Երևան
12 °C
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում քննարկում է ունեցել ռուսաստանյան Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։ Քննարկման առանցքում եղել են նորագույն տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պատասխանելով նախագահ Սարգսյանի՝ տեխնոլոգիական զարգացման ապագա միտումների և այդ ոլորտում Հայաստանի՝ որպես շահառու հանդես գալու մասին դիտարկմանը՝ Տիգրան Խուդավերդյանը մասնավորապես նշել է, որ համավարակը, բազմաթիվ ցավալի հետևանքներից բացի, նաև որոշակի փոփոխություններ է առաջացրել աշխարհում, և այս նոր իրողություններում Հայաստանը նույնպես կարող է շահել։ «Երկար տարիներ խոսվում էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը, հեռավար աշխատանքը։ Մենք 30 տարի առաջ դիտում էինք ամերիկյան ֆիլմերը վիրտուալ իրականության մասին, սակայն այդ ամենը մնում էր միայն մեր երազանքը։ Համավարակի պատճառով մարդկության վերաբերմունքը արմատապես փոխվեց թե' կրթական տեխնոլոգիաների, թե' հեռավար աշխատանքի հանդեպ,- նշել է Yandex -ի փոխտնօրենը։- Հայաստանը գտնվում է այնպիսի վայրում, որը տրանսպորտային և լոգիստիկ առումով դժվար հասանելի է։ Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ աշխարհի մասը, որտեղ ճանապարհները վիրտուալ են։ Եվ դա հնարավոր է համացանցային տեխնոլոգիաների միջոցով։ Սա նոր աշխարհ է, որտեղ Հայաստանը կարող է շահել»։
Տիգրան Խուդավերդյանի դիտարկմամբ՝ նոր իրողությունները նաև նոր հնարավորություն են Հայաստանի համար։ «Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար բարդ է իրեն թույլ տալ ունենալ այնպիսի զարգացած կրթական համակարգ, ինչպիսին ունեն զարգացած երկրները, քանի որ պետք է այստեղ հրավիրել ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների։ Դա թանկ է։ Սակայն եթե խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ կարելի է կրթություն ստանալ՝ նստելով Հայաստանում, իսկ պրոֆեսորը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, ապա նման աշխարհում Հայաստանում գտնվող մարդը հավասար պայմաններում է հայտնվում աշխարհի ցանկացած կետում գտնվող այլ մարդու հետ,- ընդգծել է Yandex -ի փոխտնօրենը։ -Կրթված մարդը պետք է հնարավորություն ստանա ունենալ աշխատանք, իսկ այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է։ Կորոնավիրուսն արեց այնպես, որ աշխարհի առաջատար ընկերություններն արմատապես փոխել են վերաբերմունքը մարդկանց հեռավար աշխատանքի ընդունելու հարցում։
Այժմ մեր բոլոր գործընկեր ընկերությունները սկսել են հեռավար աշխատանքի ընդունել մարդկանց, քանի որ կան տեխնոլոգիաներ, որոնք հեռավար աշխատանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Բացի այդ, փոխվել է մարդկանց գիտակցությունը։
Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից՝ պահպանելու ինքն իրեն, մյուս կողմից՝ հասանելիություն ստանալու այս ողջ համաշխարհային հարստությանը»։
Նախագահ Սարգսյանն ու Տիգրան Խուդավերդյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի հզորացման գործում անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի ողջ ցանցը, գիտելիքներն ու տաղանդը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT