Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ կրակել է իրական զենքով. մահացել է օպերատորը, ծանր վիրավոր է ֆիլմի ռեժիսորը

Հոլիվուդյան հանրահայտ դերասան, «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ կրակել է իրական փամփուշտներով: Զոհվել է նկարահանող խմբի անդամ օպերատորը, ծանր վիրավորում է ստացել ֆիլմի ռեժիսորը:

Մահացող օպերատորը Գալինա Հաթչինսն է: Դեպքը տեղի է ունեցել Սանտա Ֆեի (Նյու Մեքսիկա) արևմտյան «Ռանգ» նահանգում՝ նկարահանման հրապարակում, որտեղ Բոլդուինը հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել նաև ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուսան, որը ծայրահեղ ծանր վիճակում է:

Նկարահանող ընկերության ներկայացուցիչը The Hollywood Reporter-ին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն տեսարանի նկարահանումների ժամանակ, որտեղ Բոլդուինը պետք է կրակեր նկարահանման համար նախատեսված զենքով, որի փամփուշտները թեպետ ձայնարձակում են կրակոցի նմանությամբ, սակայն իրական չեն: Դեռ անհայտ է՝ ինչպես են իրական փամփուշտներ հայտնվել ատրճանակի մեջ:

Agence France-Presse-ը հայտնում է, որ 42-ամյա Հաթչինսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա մահացել է: Իսկ 48-ամյա Սոուսան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Ֆե քաղաքի մոտ գտնվող Bonanza Creek ռանչոյում, որտեղ հաճախ նկարահանվում են հոլիվուդյան ֆիլմեր:

Բոլդուինը ցուցմունք է տվել ոստիկանությունում: Այս մասին AFP-ին ասել է Սանտա Ֆեի շերիֆի խոսնակը՝ նշելով, որ դերասանը կամավոր է ներկայացել և ցուցմունք տալուց հետո լքել շենքը:

Մեքսիկական Santa Fe New թերթը հրապարակել է դեպքերից անմիջապես հետո ավտոկայանատեղիում ակնհայտորեն ցնցված Բոլդուինի նկարը: Հրատարակությունը հայտնում է, որ իր լրագրողը տեսել է, թե ինչպես է դերասանը լաց լինում ոստիկանության հետ զրուցելուց հետո:

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, Բոլդուինն այս ֆիլմում մարմնավորում է հայտնի հանցագործ Հարլանդ Ռասթին: Պատմվածքում նրա թոռը մեղադրվում է պատահական սպանության մեջ և դատապարտվում կախաղանի: Հետո Ռասթը մեկնում է Քանզաս՝ նրան բանտից ազատելու համար: Գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում:

Ամենահայտնի դեպքերից մեկը, երբ ֆիլմերի նկարահանման հրապարակում խմբի անդամը սպանվել է կրակոցներով տեսարան նկարահանելիս, դերասան Բրենդոն Լիի մահն է եղել 1993 թվականին: «Ագռավը» ֆիլմի վրա աշխատելիս նա պատահաբար կրակել է սխալ լիցքավորված ատրճանակից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36604 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը