Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի արդյունքները:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։
2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»՝ 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ հարկով։ Նախորդ տարի ընկերությունը երկրորդն էր՝ վճարած 34 մլրդ 879 մլն 946 հազար դրամ հարկով: Ստացվում է՝ ընկերության հարկերն այս տարի շուրջ 4 մլրդ դրամով ավելացել են:
Երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 38 մլրդ 249 մլն 247 հազար դրամ վճարած հարկով: 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ կոմբինատը երրորդն էր: Ընկերությունն այդ ընթացքում վճարել էր 33 մլրդ 162 մլն 168 հազար դրամ հարկ՝ շուրջ 5 մլրդ-ով պակաս, քան այս տարի:
3-րդը պաշտպանության նախարարությունն է՝ 31 մլրդ 94 մլն 185 հազար դրամ վճարած հարկով: Անցած տարի նույն ժամանակահատվածում նախարարությունը 4-րդն էր՝ 24 մլրդ 610 մլն 116 հազար դրամ հարկով: ՊՆ-ի հարկերն այս տարի շուրջ 7 մլրդով ավելացել են:
4-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակոն» է: Ընկերությունը 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամ, որը 2020-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն էր՝ 36 մլրդ 857 մլն 950 հազար դրամ հարկով:
«Գրանդ Տոբակոյին» հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ 16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ հարկով: Ընկերությունն անցած տարի նույն ժամանակահատվածում 5-րդն էր՝ 21 մլրդ 536 մլն 866 հազար դրամ վճարած հարկով։ Ստացվում է՝ այս տարի ընկերության վճարած հարկերը պակասել են:
6-րդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ 15 մլրդ 532 մլն 586 հազար դրամ վճարած հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 7-րդն էր և վճարել էր 12 մլրդ 996 մլն 930 հազար դրամ հարկ:
Հաջորդը «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ 13 միլիարդ 39 մլն 84 հազար դրամ հարկով: Նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 10 մլրդ 55 մլն 643 հազար դրամ հարկ, այսինքն՝ «ՄՏՍ-Հայաստանի» վճարած հարկերը ավելացել են շուրջ 3 մլրդ դրամով:
8-րդը «Թեղուտ» ՓԲԸ-ն է՝ 12 մլրդ 341 մլն 373 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը խոշոր հարկատուների տասնյակում չկար, այն 18-րդն էր՝ 5 մլրդ 271 մլն 695 հազար դրամ վճարած հարկով:
9-րդը «Սիփիէս Օիլ» ընկերությունն է՝ 11 մլրդ 936 մլն 923 հազար դրամ հարկով: Ընկերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 14 մլրդ 400 մլն 860 հազար դրամ հարկ և գտնվում էր 6-րդ հորիզոնականում:
Եվ 10-րդը ցուցակում «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 756 մլն 122 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 8-րդն էր և վճարել էր 11 մլրդ 902 մլն 664 հազար դրամ գումար:
1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկը՝ ստորև:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT