Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, ծանոթացել իրանցի դատապարտյալների պահման պայմաններին (լուսանկարներ)

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ: 

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այցի նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով գտնվում է նախնական կալանքի տակ: 

180.jpg (8.29 MB)

Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ պարոն Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում: Տեղում անմիջականորեն ծանոթացել է  պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից: 

181.jpg (8.04 MB)

ԻԻՀ գլխավոր դատախազին ընդհանուր գծերով ներկայացվել է քրեակատարողական ծառայությունում իրականացվող և նախանշվող բարեփոխումների էությունը, նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են առաջին հերթին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների պահման պայմանների, նրանց կենսական և այլ իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերասոցիալականացման մեխանիզմների բարելավմանը: 

ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին: 

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված  պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ:  

182.jpg (8.78 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1759 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը