Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները. Խաչատրյանը՝ «Standard&Poors»-ի վարկանիշի մասին

«Standard&Poors միջազգային խոշորագույն վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով»:

Այսօր այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Standard&Poors–ը նշել է, որ եթե առաջիկա 2-3 տարիների ընթացքում ՀՀ-ում տնտեսական սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև սուվերեն վարկանիշի հետագա բարելավման»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի կայունությունը:

Standard & Poor's-ն ակնկալում է, որ Կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց՝ ռեյտինգավորումն օգնում է նաև ներքին շուկայում, ու նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստային նորմատիվների համար ունի արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց՝ պետք է մասնավոր հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատել, որպեսզի ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա:

«Սա կմեծացնի վարկերի մատչելիությունը, որովհետև բանկերն էլ ստիպված կլինեն, եթե շուկայում կա այլընտրանք, ուղղակի տոկոսադրույքային քաղաքականության ավելի ճկուն քաղաքականություն վարել, ինչը նոր «արյուն» կարող է ներարկել մեր տնտեսության մեջ»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1236 դիտում

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ

Ծառուկյան Գագիկի մուսկուլներին մի նայեք, փոքրիկ երեխա է, որը պապայի կարիք ունի. վարչապետ

ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. տեսանյութ

Սևանի սազանը շատ համով է, տիղմի համ չի գալիս, իսկ բացատրությունը պարզ է՝ Սևանը մաքուր է. Փաշինյան

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել

Կարապետ Գուլոյանը խախտումներով օտարել է ավելի քան 60 հողատարածք. Ռոսիա փողոցի հողամասը վերադարձվել է համայնքին

Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Լույսերի տաճար․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկում ենք որպես սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարար

Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է բերել կազմակերպությանն անդամակցության լրիվ դադարեցման. ԱԳՆ

Վերացվել են Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալներ են

Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքը

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է

Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է

2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները

Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները

24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը Սևանից տեսանյութ է հրապարակել