Երևան
12 °C
«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի հիմնադիր- նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է Առաջնության բացման արարողությանը, իսկ մինչ խաղի մեկնարկը զրուցել դատապարտյալների հետ ու հաջողություն մաղթել մրցապայքարում։
Լրագրողների հետ զրույցում նախարար Անդրեասյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։ «Շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը և ընդգծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։
Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։
«Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն: Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին, որի համար շնորհակալություն եմ հայտնում անձամբ պարոն Լպուտյանին և Հայաստանի շախմատի ակադեմիային»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։
Նա նաև տեղեկացրել է, որ շուրջ վեց ամիս դատապարտյալների հետ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և, այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել Նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել հայ դատապարտյալներին և շնորհակալական խոսք ուղղել Ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։
Սերգեյ Ատոմյանը ևս կարևորել է ՔԿՀ-ներում պահվող անձանց զբաղվածության ապահովումն ու նշել, որ նպատակը աշխատանքի, մշակութային, սպորտային, հոգևոր և այլ զբաղվածության միջոցով դատապարտյալներին հնարավորինս շուտ սոցիալական միջավայր վերադարձնելն է: Տեղեկացնենք, որ Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14- ին։ Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT