Երևան
12 °C
Երեկ Կառավարությունը գրավոր ընթացակարգով որոշում է ընդունվել մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,- նշեց վարչապետը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, որ երկու որոշում են կայացրել, որոնք կապված էին ժամկետների պահպանման հետ:
«Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ. 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացման՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 ու դեկտեմբերի 5, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք, ներառյալ՝ Երևանը, Գյումրին ու 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել»:
Նա նշեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Մեղրիում, Տեղում, Դիլիջանում, մեծամասնականով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում, իսկ նոյեմբերի 14-ին համամասնականով ընտրություններ կլինեն Իջևանում, Ստեփանավանում, Կապանում, մեծամասնականով՝ Արզնի ու Լերմոնտովո համայնքներում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ խոշորացված համայնքներում առաջին անգամ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Նա նաև ավելացրեց, որ այսպիսով ամփոփվելու է խոշորացման այս փուլը:
«Բայց ընտրություններով ոչ թե խոշորացումն է կայացվում, այլ պարզապես խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: Համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրողները քվեարկություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է, բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է քաղաքապետ ընտրվել և՛ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ
Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ
Ընդունելություն Փարիզի քաղաքապետարանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ լուսանկարներ
«Թուրքիան մեզ կուտի» հասկացությունն անհասկանալի է. այնտեղ հարյուր հազար հայ է ապրում և աշխատում. Ղևոնդյան
Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը
Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան
Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն
Ավանսով ողբում էին․ Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա
Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը
Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի
Պենտագոնը քննարկում է Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը
ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ
Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան
Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան
Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան
Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահը՝ հայ ժողովրդին
Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն
Տորնադո ԱՄՆ Օկլահոմա նահանգում․ կան տուժածներ. տեսանյութ
Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին
Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք հիմա. Ավինյան
Հունգարիայի նոր կառավարությունը ԵՄ դրոշը կվերադարձնի խորհրդարանի շենքի ճակատին
ՆԳ նախարարը երկրի բարձրագույն ղեկավարության հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են
ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետը՝ ֆրանսիական պատվիրակությանը
Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. լուսանկարներ
Ես չեմ հրավիրել Պուտինին G20 գագաթնաժողովին, բայց նրա մասնակցությունը շատ օգտակար կլիներ. Թրամփ. տեսանյութ
Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT