Երևան
12 °C
Ռեժիսոր Հայկ Բաբայանը Հոկտեմբերի 27-ի մասին գեղարվեստավավերագրական ֆիլմ է նկարել: Այն կոչվում է «Երեւանը արցունքներին հավատում էր»: Ֆիլմի սցենարի հեղինակը եւս Հայկն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմը տարիների ընթացքում կուտակված խմորումների արգասիք է, որը, ի վերջո, էկրանավորվեց:
«Գաղափարը գալիս է դեռ մանկությունից: Հոկտեմբերի 27-ն իմ մանկության ամենասարսափելի, վիզուալ պատկերներից է: Հեռուստատեսությամբ ես դա տեսել եմ եւ շատ վատ զգացողություններ ունեցել: Տարիներ շարունակ դրա շուրջ մտածել եմ, նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ դեռ չգիտեի, որ պիտի ռեժիսուրայով զբաղվեմ»,- մանրամասնեց Հայկ Բաբայանը:
Հարցին՝ «Երեւանը արցունքներին հավատում էր» ֆիլմի անվանումը ռեժիսոր Վլադիմիր Մենշովի «Москва́ слеза́м не ве́рит» մելոդրամայի հետ որեւէ կապ ունի՞, Բաբայանը բացասական պատասխան տվեց. «Մենշովի ֆիլմը ոչ մի կապ չունի, բառախաղով գուցե նմանեցնեն, բայց՝ ընդամենը: Այն մարդկային ճակատագրերի մասին է, իսկ իմ ֆիլմը լրիվ այլ նշանակություն ունի»:
Ռեժիսորը ֆիլմի աշխատանքներն սկսել է 2019 թվականից, սակայն ինչպես բազմաթիվ արվեստի գործեր ու սկսված աշխատանքներ ընդհատվել էին համավարակի պատճառով, այդպես էլ այս ֆիլմի դեպքում էր եղել: Նախ՝ կորոնավիրուսը, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը խանգարել էին:
Ռեժիսորը դժվարացավ ասել, թե երբ հանդիսատեսը էկրաններին կտեսնի այս ֆիլմը, սակայն շեշտեց՝ սա այն գործերից չէ, որը ծափերով կամ մեծ շուքով պրեմիերայի կարիք ունի. «Երեւանը արցունքներին հավատում էր»-ը ֆիլմ է ողբերգության մասին, որի մատուցման ձեւաչափը եւս պիտի շատ նուրբ եւ զգույշ լինի:

«Այնպես չէ, որ ֆիլմում վերցրել ու պատմում ենք հենց Հոկտեմբերի 27-ի մասին, բայց շարժառիթը՝ ֆիլմի կենտրոնը, այդ չարաբաստիկ օրվա իրադարձություններն են: Այս ֆիլմի սյուժեն ժողովուրդն է, մարդիկ, որոնք, մեկը մյուսից անկախ, իրենց կյանքն են ապրում, տարբեր ճակատագրեր եւ տարբեր իրադարձություններ, որոնք, ի վերջո, խաչվում են մի կետում»,- ասաց նա:
Ռեժիսորը նաեւ մանրամասնեց՝ ֆիլմում դրվագներ կան 20-րդ դարից, Խորհրդային եւ հետխորհրդային ժամանակներից. «20-րդ դարում տեղի է ունեցել հոկտեմբերյան երկու մեծ հեղափոխություն, առաջինը՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը, («Բոլշեւիկյան հեղափոխություն»), երբ սովետի հիմքը դրվեց, եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը. մեծ հաշվով դա եւս հեղափոխություն էր, ամեն մարդ մի ձեւ է ընկալում այդ բառը, բայց իրականում այն, ինչ արեցին այդ սրիկաները, դա հեղափոխություն էր»:
Բաբայանը նշեց՝ Ֆիլմում խտացրել է վերջին 100 տարին՝ փորձելով ցույց տալ, թե ինչ ենք ուզում մենք, ուր ենք գնում եւ ինչ ենք թողել: «Ֆիլմը շատ բարդ է ինչ-որ արկղերի մեջ դնելը, անգամ՝ ժանրի առումով ճիշտ անվանում գտնելը: Ֆիլմում ե՛ւ արխիվային կադրեր կան, ե՛ւ դոկումենտալ, նույնիսկ կադրեր կան, որ հասկանալի չէ՝ բեմականացվա՞ծ են, թե՞ վավերագրական»,- չցանկանալով շատ չակերտներ բացել՝ ասաց ռեժիսորը:
«Երեւանը արցունքներին հավատում էր»-ի թրեյլերն արդեն հասանելի է յութուբյան ալիքում: Գլխավոր դերերում են Գեւորգ Մինասյանը, Աշոտ Եդիգարյանը, Արա Սարգսյանն ու Կարպիս Շամլյանը:

Լուսանկարում՝ Գեւորգ Մինասյան, Աշոտ Եդիգարյան եւ ռեժիսոր Հայկ Բաբայան
Ֆիլմի թրեյլերը՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT