Երևան
12 °C
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե վերջինս իրեն մեղավոր համարո՞ւմ է պատերազմի հետևանքների համար՝ ընթերցելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկից հատված, որտեղ նա խոսել է ջաբրաիլյան գործողությունների մասին, որը Կյուրեղյանն անվանեց նաև «Լելե Թեփե»-ի գործողություն:
Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հարցի՝ նշեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է. «Հարյուր անգամ ասել եմ այս մասին»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց՝ ինքը եղել է Ստեփանակերտում և հրավիրել խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները՝ ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ:
«Հնչել են առաջարկներ, ես հետո խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում և ինձ զեկուցել կայացրած որոշման ընթացքի մասին»,- ասաց նա:
Անդրադառնալով «Լելե Թեփե» գործողությանը՝ ՀՀ վարչապետն ասաց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ «Լելե Թեփե» օպերացիա հասկացություն ընդհանրապես չի եղել, այդ հետո է մտել՝ պրոպագանդիստական առումով:
«Լելե Թեփե» օպերացիա՝ նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք «Լելե Թեփե»-ն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա. դա կատարյալ անհեթեթություն է»,- ասաց նա:
Կյուրեղյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանը հմտորեն հարցը շրջանցում է և բերում այն համատեքստին, որը ցանկալի է իր համար:
«Ես չէի խնդրել բացատրել՝ «Լելե Թեփե՞» են ասել, թե՞ ոչ, ես հարցրել եմ՝ մեղավոր ճանաչո՞ւմ եք ձեզ, թե՞ ոչ: Դուք հայտարարեցիք, որ՝ այո, Ձեզ մեղավոր ճանաչում եք և նորից ամրապնդեցիք այն կոնտեքստը, որ ես մեղավոր չեմ, ինձ սխալ են զեկուցել։ Լավ, Դուք մեղավոր չէիք, Ձեզ սխալ էին զեկուցել, այդքանից հետո հոկտեմբերի 7-ին առաջարկված՝ պատերազմը դադարեցնելու առաջարկն ինչո՞ւ հերքվեց, ինչո՞ւ մերժվեց: Ո՞վ է պատասխան տալու դրանից հետո եղած հազարավոր զոհերի համար։ Ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին նայելով՝ պետք է ասեք՝ գիտեք, ես այդ մեծ քաղաքական կամքը չունեցա՝ պատերազմը դադարեցնելու, թեկուզ դավաճան անվանելու գնով։ Միևնույն է, այսքանից հետո Ձեզ էլի դավաճան ու կապիտուլյանտ են համարում»,- նշեց Կյուրեղյանը։
Կյուրեղյանին արձագանքելով՝ Փաշինյանը հայտարարեց՝ վերջիններիս ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում:
«Ինչի մասին վկայում են նաև ընտրությունների արդյունքները: Դավաճան և կապիտուլյանտ լինելու մասին հետագայում քննարկումներ կլինեն»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին զինադադար կնքելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պայմանավորվածությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT