Կորոնավիրուսային համավարակը պատճառ է դարձել մարդկանց սննդակարգի վատացման. Պիպոյան

Կորոնավիրուսային համավարակը պատճառ է դարձել մարդկանց սննդակարգի վատացման: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ներկայացնելով ՀՀ բնակչության սննդակարգի ուսումնասիրության արդյունքները:

Նա նշեց, որ այդ եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով մարդկանց սննդակարգը համավարակի ժամանակ: Արդյունքում պարզվել է՝ մարդիկ, մնալով տանը, պատրաստել են ոչ թե աղցան, այլ քաղցրավենիքներ:

«Այսինքն՝ մնալով տանը՝ ոչ թե բանջարեղեն են կերել, այլ պատրաստել են ադի-բուդի, և այն մարդիկ, որոնք աշխատանքային առօրյայում ֆասթ-ֆուդ էին օգտագործում, տանը մնալով՝ նույնն են արել»,- հայտնեց մասնագետը և պնդեց, որ հետազոտությունը հաստատել է այն թեզը, որ Հայաստանում վատորակ սնունդ սպառելը պայմանավորված չէ բացառապես ֆինանսական միջոցներով։

Միևնույն ժամանակ, Պիպոյանն ասաց, որ կապ կա աղքատության և մարդկանց սննդակարգի միջև, և ցածր եկամուտ ունեցող ընտանիքը բոլոր անհրաժեշտ մթերքները չի կարող օգտագործել: Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանի բնակչության 20%-ը չի ստանում անհրաժեշտ կալորիաները, որը պայմանավորված է ցածր եկամուտով։

«Մեկ քաղաքացին 22-30 հազար դրամ կարող է ծախսել, որպեսզի հնարավորին նորմալ սննդակարգ ունենա, իսկ եթե ընտանիքում չորս անդամ կա, և մեկն է աշխատում կամ երկուսը, նշանակում է եկամտի կեսը կամ մեծ մասը պետք է ծախսեն սննդամթերքի վրա: Մինչդեռ մարդիկ այլ կարիքներ էլ ունեն»,- հայտարարեց սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար։

Պիպոյանի խոսքով՝ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ում ձուկը բանկետային սնունդ են անվանում, քանի որ մարդիկ միայն միջոցառումների ժամանակ են այն ուտում: Բնակչության 13%-ն է տանը համապատասխան չափաբաժնով օգտագործում ձուկ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47665 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար