Երևան
12 °C
Երգիչ, երաժիշտ Հայկոյի կինը՝ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որի հետ նրանք բոլորովին վերջերս էին ամուսնալուծվել, բայց պահպանում էին ջերմ ընկերական հարաբերությունները, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան հանգստից ու ժամանցից տեսանյութեր՝ Հայկոյի ու իրենց համատեղ որդու՝ Արմանի մասնակցությամբ: Սիմոնյանը տեսանյութերին կից հուզիչ գրառումներ է թողել: Դրանցից մեկը ներկայացնում ենք ստորև.
«Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ… Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կասես, թե ինչպես վարվել Արմանի հետ: Որովհետև դու ես միայն նրա լեզուն հասկանում, մեզ հաշտեցնում էիր մինչև վերջ՝ ասելով, որ դու ունես երկու երեխա: Երբ մենք վիճում էինք, զանգում էիր ինձ ու ասում.
«Եղիր ավելի մեղմ, գնա, գրկիր, համբուրիր նրան, ապա զանգահարում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, տղամարդու պես պետք է անես առաջին քայլը»:
Չնայած մեր անձնական տարաձայնություններին՝ մենք միշտ միասին էինք, և դա երբեք չէր առանձնացնում մեր հոգիները: Մենք արթնանում էինք, դու զանգահարում էիր ինձ, ես արթնանում, զանգահարում էի քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգացինք, որ աշխարհում չկա իրարից թանկ մարդ, և չի կարող լինել մեկը, ով կկիսվի մեր ուրախությամբ կամ ցավով: Ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան սպի կդառնա իմ սրտում:
Ես չեմ կարողանա մեր երեխային տալ այն զգացմունքները, որ դու տվել ես նրան, քանի որ ձեր կապն այլ էր: Դուք որպես ամբողջություն սիրում էիք միմյանց և կատակում իմ մասին, որ նորից կսկսեմ ձեզ խանդել: Երանի ես կարողանայի ապրել խանդով ձեր սիրո նկատմամբ իմ ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ…
Եթե ես ինչ-որ կերպ կարողանայի օգնել քեզ… բայց ես չկարողացա, ներիր ինձ, որ քեզ ոչ մի կերպ չկարողանացա օգնել»:
Մյուս գրառման մեջ Անահիտ Սիմոնյանը կրկին պատմում է որդու՝ Արմանի ու հոր փոխհարաբերությունների ու սիրո մասին և հայտնում, որ որդուն ոչ մի կերպ չի կարողանում հայտնել հոր մահվան մասին ծանր լուրը ու չգիտի՝ ինչպես վարվել:
Հիշեցնենք՝ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կյանքից հեռացել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին: Նա շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT