Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանը նոր պաշտպան ունի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նիստին ներկայացել էր Արմեն Գևորգյանի նոր պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը: Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը. պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանն է։

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Արմեն Գևորգյանը հայտարարություն ունի անելու, սակայն Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց։

«Ես 25 տարի փաստաբան եմ, բազմաթիվ դատավարությունների եմ մասնակցել, չի եղել դատարան, որը արգելում է պաշտպանին կամ պաշտպանյալին, որ նա իրացնի իր իրավունքները, այդ թվում՝ հայտարարություններ կամ առարկություններ ներկայացնել։ Եթե ձեզ թվում է, որ այստեղ պետք է հայտնվի ինչ-որ մի պաշտպան, որը պետք է տեսնի, թե ինչպես են իր պաշտպանյալի իրավունքները խախտվում, և պետք է ուղղակի նստի, ես սովոր չեմ դրան: Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որ հարգեք Քրեական դատավարության օրենսգիրքն ու արդարադատություն իրականացնեք»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Պաշտպանը որոշեց առարկել, բայց Դանիբեկյանը նրան թույլ չտվեց ելույթ ունենալ, իսկ ավելի ուշ հորդորեց վերցնել նրա խոսափողը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ միջնորդում է սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։

«Դատարանն արձանագրում է, որ փաստաբան Լուսինե Սահակյանը չի ենթարկվում դատարանի պահանջներին, ևս մեկ անգամ նախազգուշացնում է սանկցիա կիրառելու վերաբերյալ»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատավարությունը պետք է ընթանա ՀՀ ՔՕ կանոններով. «Այն դատավարությունը, որը դուք եք իրականացնում, էապես շեղվում է ՔՕ-ից»:

Հաջորդ դատական նիստը դատավոր Դանիբեկյանը նշանակեց հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին՝ ժամանակ տալով Լուսինե Սահակյանին գործի նյութերին ծանոթանալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42967 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը