Երևան
12 °C
Երևանի «Նաիրի» կինոթատրոնը մեկ ամիս է՝ փակ է և՛ աշխատակիցների, և՛ հանդիսատեսների համար: Կինոթատրոնի շենքին՝ հայտնի ֆիլմերի պաստառների փոխարեն այժմ դռներից այն կողմ ժպտում է միայն «Գլոբինգ» ընկերության պաստառի վրայի ընձուղտը:

2016 թվականին շենքի մի հատվածը վարձակալության էր տրվել «Առյան» ընկերությանը, որն էլ զբաղվում էր ֆիլմերի ցուցադրությամբ: Բայց այս տարվա մայիսից շենքի սեփականատիրոջ և ընկերության միջև տարաձայնություններ են առաջացել:
«Առյան» ընկերության փոխտնօրեն Ժենի Քոչարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ խնդիրներն ու անհամաձայնություններն ընկերության և շենքի սեփականատիրոջ միջև սկսվել են դեռ այս տարվա մայիս-ապրիլ ամիսներին:
«Նախ փակվեցին զուգարանի դռները, մենք քաղաքացիներին առաջին հարկում գտնվող մեկ տեղանոց զուգարանում էինք սպասարկում: Հետո իրենք դիմեցին ոստիկանություն, որ գան, մեր դրամարկղը հանեն, այսինքն՝ մենք չունենայինք տոմս վաճառելու տեղ: Ոստիկանությունն իրենց այդ պահանջը չբավարարեց: Այնուհետև քաղաքային հեռախոսահամարը անջատեցին, հանել էին տալիս կինոֆիլմերի պաստառները: Ամեն ինչ արվում էր, որ մենք չկարողանանք աշխատել, հիմա էլ որոշել են դռները փակել»,- ասաց փոխտնօրենը:
Նրա խոսքով՝ կինոթատրոնի դռները փակվել են Սմբատ Նասիբյանի որոշմամբ օգոստոսի 26-ից: Աշխատակիցները եկել են աշխատանքի, և անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դռները բացել: Տարաձայնության մեկ այլ առիթ էլ դարձել է այն, երբ «Առյան» ընկերության տնօրենը դիմել է Նասիբյանին՝ շենքի նախասրահը վարձակալելու համար, սակայն մերժում է ստացել. «Դիմել էինք Նասիբյանին, որ կինոթատրոնը ողջ հմայքով աշխատացնենք, որովհետև սա միակ ազգային կինոթատրոնն է Երևանում, որ պահպանվել է: Այնուհետև մեր նախաձեռնությամբ շենքի տանիքին դրվեց Հայաստանի դրոշը, Նասիբյանը հրահանգեց, որ հեռացնեն, մենք՝ մերժեցինք, որից հետո այդ խոչընդոտներն առաջացրին մեզ համար: Ասում էին՝ զուգարանը ձեր վարձակալության պայմանագրի մեջ չի մտնում, աստիճանավանդակները ազատենք: Բայց օդով դահլիճ չենք կարող մտնել»,- ասաց Քոչարյանը:
«Առյան» ընկերությունը «Նաիրի» կինոթատրոնի շենքի մի հատվածը վարձակալել է մինչև 2022 թվականի սեպտեմբերը: Սակայն շենքի սեփականատերը, ըստ ընկերության փոխտնօրենի, իրենց մեղադրում է տարբեր անօրինությունների մեջ: Պնդում է, որ, օրինակ, վարձակալը ժամանակին չի վճարել շենքի վարձակալության վճարը, Քոչարյանն էլ հակադարձում է. «Մեր ընկերությունը մինչև հուլիս ամիսը կանոնավոր վճարել է, միայն օգոստոսին չենք վճարել, քանի որ այդ ժամանակ իրենք մեր դեմ հայց էին ներկայացրել, պահանջում էին, որ նստարանները, որոնց վրա հանդիսատեսը նստում է, չօգտագործենք, քանի որ դրանց միջոցով մենք ապօրինի հարստացել ենք: Հայցի ապահովման միջոց էին կիրառել, և մեր ընկերության ֆինանսական միջոցների վրա կալանք էր դրված: Դա անհիմն էր»,- ասում է նա:
Այժմ ընկերության 12 աշխատակիցները և տնօրինությունը սպասում են որոշմանը, թե երբ պետք է բացվեն կինոթատրոնի դռները: «Նաիրի» կինոթատրոնի սեփականատերը «Առյան» ընկերության դեմ, ըստ ընկերության իրավաբան Նարեկ Եղիազարյանի, երկու հայց է ներկայացրել դատարան. «Հուլիսի 16-ին հայց են ներկայացրել անհիմն հարստացմամբ խնայված գումարը վերադարձնելու պահանջի մասին, մեկ հայց էլ ներկայացվել է հուլիսի 26-ին, որը վերաբերում է վարձակալության պայմանագրին: «Առյան» ընկերությունն էլ հայց է ներկայացրել՝ կինոթատրոնի դռները փակ լինելու և աշխատակիցներին ներս չթողնելու վերաբերյալ, որը ընդունվել է վարույթ և քրեական գործ հարուցվել Քննչական կոմիտեում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
«Նաիրի» կինոթատրոն ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ըստ նրա՝ վարձակալի և շենքի ղեկավարության միջև լարվածությունն սկսվել է նրանից, երբ վարձակալը կանոնավոր չի վճարել շենքը վարձակալելու վարձավճարը. «Գույքը վնասելու, ինքնիրավչության, ապօրինի գույքի օգտագործման, վարձակալած տարածքներում վարձակալի կողմից հրդեհավտանգ և սանիտարահիգենիկ կանոնների չպահպանման համար է պահանջ ներկայացվել, որ դուրս գան: Բացի դրանից, էլեկտրաէներգիայի առանձին բաժանորդ չեն դարձել: Մենք ասում ենք՝ կա պայմանագիր, գործենք պայմանագրի շրջանակներում»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ «Առյան» ընկերությունից պնդում են, թե իրենք միայն մեկ անգամ չեն վճարել վարձակալության գումարը՝ պատճառաբանելով, որ իրենց ֆինանսական միջոցների վրա կալանք է դրված եղել, Մկրտչյանն ասաց. «Հայցի ապահովման միջոցները կիրառվել են ավելի ուշ, քան այն ժամկետը, երբ վարձակալը պետք է վճարեր վարձավճարը: Անդրադառնալով դրոշի վերաբերյալ առաջացած խնդրին՝ նա նշեց՝ դրա տեղակայումը պետք է կատարվի «Դրոշի մասին» օրենքով, քաղաքապետարանի թույլտվությամբ, իսկ նման թույլտվություն ընկերությունը չի ունեցել:
Մկրչյանը նաև ասաց, որ միջնորդություն են ներկայացրել, որ «Առայն» ընկերության տնօրենին ենթարկեն դատաբշժկական փորձաքննության: «Վարել ֆեյսբուքյան էջ կինոթատրոնի անունից և ներկայանալ կինոթատրոնի տնօրեն, սա հավակնություն է ուրիշի սեփականությանը: Որոշակի կասկածներ ունենալով՝ ես միջնորդություն եմ ներկայացրել, որ «Առյան» ընկերության տնօրենին ենթարկեն դատաբշժկական փորձաքննության»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այն պնդումները, թե սեփականատերը դադարելու է օգտագործել շենքը՝ որպես կինոթատրոն, անհիմն են: Ասում է՝ կինոթատրոնը կշարունակի գործել, բայց առանց «Առյան» ընկերության. «Մենք ի վիճակի ենք այդ գործունեությունը իրականացնել առանց «Առյանի»: Տարածքի այն մասը, որը որպես կինոթատրոն է օգտագործվել, շարունակվելու է օգտագործվել որպես կինոթատրոն՝ չնայած սեփականատերը իրավունք ունի սեփականությունն իր հայեցողությամբ օգտագործել, սակայն այս դեպքում նա ցանկություն չունի այն վերածելու առևտրի կենտրոնի»,- հավելեց նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT