Երևան
12 °C
Սեպտեմբերի 22-ին Հայաստանում կայացավ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը։ Նանեն ծնվել, մեծացել է Երևանում: Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ունի նաև Ֆրանսիայի Ժան Մուլեն 3-րդ համալսարանի դիպլոմ: Հասցրել է անցնել կայացման իր ճանապարհն ու այժմ էլ աշխատում է «Թովմասյան» միջազգային հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն:
Նանեն Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում, որը տեղի կունենա Իսրայելում։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի հաղթող Նանե Ավետիսյանի հետ «Հայկական Ժամանակը» խոսել է մրցույթին մասնակցելու, հաղթանակի հասնելու և այլ երազանքների մասին:
- Նանե, նախ կպատմե՞ք Ձեր մասին:
- Աշխատել սկսել եմ դեռ 13 տարեկանից և ամենատարբեր բնագավառներում: Համալսարանը ավարտելուց հետո չնայած նրան, որ ունեի իրավաբանական կրթություն, աշխատել եմ՝ որպես պրոդուկտի մարկետինգ մենեջեր: Բայց միշտ ունեի այն համոզմունքը, որ ես մասնավոր ոլորտի համար չեմ, որ պիտի իմ փորձն ու գիտելիքներն օգտագործեմ մարդկանց և երկրիս օգնելու համար: Համալսարանը ավարտելուց հետո նաև կամավորական հիմքերով իրավունքի հիմունքներ էի դասավանդում այն դպրոցում, որտեղ սովորել էի, ու հասկացա, որ միայն դասավանդելը քիչ է. ավելի մեծ ոլորտ է պետք՝ մեր պետությանն առավելագույն օգուտ տալու համար: Հատկապես պատերազմից հետո այլևս պետք չէր ժամանակ կորցնել. զանգահարել եմ տարբեր ընկերությունների ու փորձել աշխատանք գտնել: Գտա աշխատանք Թովմասյան միջազգային հիմնադրամում, որի գործունեության ոլորտն ինձ շատ հոգեհարազատ էր՝ սպորտ, մշակույթ ու գիտություն: Դրանք այն երեք ոլորտներն էին, որոնք ինձ միշտ հուզել են: Համոզված եմ, որ պետության զարգացման հիմքում առավելապես ընկած է կրթության և մշակույթի զարգացումը:
Չնայած նրան, որ գրեթե բոլորը միաբերան պնդում էին՝ այդ հաստիքը ստանալու համար ազդեցիկ կապեր և ծանոթություններ են պետք, որ «Հայաստանում ամեն բան ծանոթով է», ես ստացա այդ աշխատանքը, որն այժմ ինձ համար ոչ միայն գործ է, այլև կենսակերպ:
- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին. աջակցում էին Ձեզ Ձեր հարազատները:
- Դեռ մանկուց մեծ հիացմունքով և կլոր աչքերով հետևում էի միջազգային ցուցադրություններին: Երազում էի, որ ես էլ մի օր կլինեմ մոդել, բայց միշտ առաջնահերթությունը տալիս էի կրթությանը և բազմակողմանի զարգացվածությանը: Համալսարանը ավարտելուց հետո որոշեցի գրանցվել մրցույթի համար, բայց քովիդը հայտնվեց, և մրցույթը այդ տարի չանցկացրին: Արդեն այս տարի ինձ զանգահարեցին ու ասացին, որ կարող եմ գնալ մրցույթի քասթինգին: Վստահ էի, որ քասթինգը կանցնեմ, բայց չէի մտածում, որ կհաղթեմ: Անգամ մի պահ կար՝ այնքան էի հուզվել, որ ցանկանում էի մրցույթի կեսից հրաժարվել և դուրս գալ, բայց որոշեցի՝ սկսել եմ, պետք է գնամ մինչև վերջ՝ առանց վախենալու, առանց մտածելու: Ես պայքարող եմ ու շատ եմ սիրում դժվարություններ, որոշեցի, որ սա էլ է դժվարություն ու պետք է հաղթահարեմ: Մրցույթի ընթացքում մենք երեք օր անցկացրինք Ծաղկաձորում, ու այդ ընթացքում աղջիկներն ինձ հաճախ ասում էին՝ դու ես հաղթելու: Միջավայրն այնպես էր, որ յուրաքանչյուրս բացահայտել էինք իրար, ու մենք պայքարում էին ոչ թե առաջին տեղի համար, այլ յուրաքանչյուրս մեր երազանքի համար: Իսկ իմ երազանքը ոչ թե մրցույթում հաղթելն էր, այլև ասելիքս առավել մեծ լսարանին հասցնելը: Աջակցություն միշտ ստացել եմ ընկերներիցս, հարազատներիցս, բոլորն ասում էին՝ դու ես հաղթելու, քաջալերում էին:
- Միջավայրը նոր էր, և Դուք էլ առաջին անգամ էիք բեմում, ի՞նչ զգացողություններ ունեիք:
- Սկզբում տեսախցիկներից շատ էի լարվում, չէի հավանում իմ լուսանկարները, որովհետև նոր էր այդ ամեն ինչը, ու ես չգիտեի՝ ինչպես պետք է ճիշտ աշխատել տեսախցիկների հետ: Անսովոր էր, կաշկանդող: Լինում էին օրեր, որ տեսախցիկները նկարահանում էին մեզ, և ես զգում էի, որ հոգնել եմ, ոչ թե մեր առօրյայից, այլ որ չորս կողմից շարունակ նկարահանումներ էին: Բայց հետո հարմարվեցի նոր միջավայրին: Ինձ թվում է՝ այս կյանքում ամեն ինչը որոշում ընդունելու հիման վրա է, ու որոշեցի, որ այլևս չհուզվեմ, չանհանգստանամ, թե ինչպես եմ դուրս գալիս կադրում, սկեսցի վայելել ընթացքը: Առաջին անգամ բեմում, իհարկե, լարվածություն, հուզմունք ես զգում: Երբ որ մրցույթ է, հավաքված մարդիկ քեզ չեն ճանաչում, առաջինը քո քայլվածքով պետք է մարդկանց տպավորես: Դու ունես մի քանի վայրկյան, և քեզ պետք է ներկայացնես լավագույն ձևով:

- Երբ իմացաք, որ հաղթել եք, ի՞նչ զգացիք: Սպասո՞ւմ էիք, որ կլսեք Ձեր անունը՝ որպես «Միսս Տիեզերք Արմենիա 2021»:
- Այդ օրը շատ լարված էի, րոպեններն էի հաշվում՝ երբ է միջոցառումը սկսվելու, որովհետև երբ սկսվեց, ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր, բայց ուզում էի՝ շուտ ավարտվեր: Հիշում ես անցած ուղին, հետո լարված սպասում ես, որ քո անունը լսես, քեզ հայատարեն: Այդ ընթացքը ժամեր էր թվում: Երբ հայտարարեցին իմ անունը, մտքումս ասացի՝ ես արեցի դա: Կարծում եմ՝ ես չհաղթեցի, որովհետև ամենագեղեցիկն էի, այլ մրցույթում հաղթեցին համապարփակ մարդկային հատկությունները, այսինքն՝ կրթությունը, խոսելու ընդունակությունը, համարձակությունը, ինքնավստահությունը: Մարդիկ մտածում են՝ եթե գեղեկցության մրցույթ է, ուրեմն արտաքնապես գեղեցիկը պետք է հաղթի, և գեղեցկության մրցույթներում ուրիշ բան փնտրելը անիմաստ է, բայց այդպես չէ: Կյանքի ամեն պարագայում՝ լինի դա մրցույթ, աշխատանքի համար հարցազրույց կամ ինչ-որ այլ իրավիճակ, հաղթելու է ունակությունների կոմպլեկտը:
- Հիմա ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ՝ մոդելային գործունեությո՞ւնը, թե՞ այն աշխատանքը, որով զբաղվում եք:
- Երկուսն էլ շատ հոգեհարազատ են, երկուսն էլ իմ կենսակերպն են: Ես ընտրություն չեմ կարող անել, ուղղակի իմ կենսակերպը մի նոր ոճով զարդարվեց: Տարանջատումներ չեմ անում: Այնպես չէ, որ հաղթել եմ, ես արդեն «Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ն եմ, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց ու վերջ: Չկա նման բան: Նույն կերպով շարունակում եմ աշխատանքս, հանդիպումներս, միայն թե հիմա այդ ամենին զուգահեռ պետք է նաև պատրաստվել մրցույթի միջազգային փուլին:

- Ապագայում Հայաստանը կներկայացնեք «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում։ Սա մեծ պատասխանատվությո՞ւն է Ձեզ համար:
- Առաջին հերթին պատիվ եմ զգում ներկայացնելու իմ երկիրը: Դեռ փոքրուց երազում էի լինել ինչ-որ մեկը, որը կկարողանա ներկայացնել իր երկիրը: Նպատակադրված ուզում էի դառնալ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, չէի մտածում որ այսպիսի հնարավորություն էլ կընձեռվի: Ուզում եմ մարդկանց պատմել իմ փոքր երկրի մասին, որը ժամանակին եղել է շատ ավելի մեծ, քան հիմա է: Ցանկանում եմ պատմել, թե ինչ վիճակում է իմ երկիրը, ցույց տալ իմ ժողովրդի ուժն ու կամքը, որը մեր գենետիկ կոդն է և ուրիշ այլ երկիր չի կարող ունենալ: Ուզում եմ խոսել իմ երկրի մասին, իմ երկրի մարդկանց մասին, հայի տեսակի մասին: Իհարկե, մեծ պատասխանատվություն է ներկայացնել իմ երկիրը միջազգային հեղինակավոր մրցույթում, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ վախենում, ընդհակառակը, պատրաստ եմ ամեն բան անել իմ փոքր երկիրը լավագույնս ներկայացնելու համար: Փոքր, բայց շատ մեծ ապագա ունեցող երկիրս:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT