Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

Հայ-Ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը:

Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։ Մասնավորապես, նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել և ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր, և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցառումներ։ Վերոնշյալ ծրագրով ՀՌՀ-ի Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է խթանել ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը,  նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Լաբորատորիայի հանդիսավոր բացումից հետո ԿԳՄՍ նախարարը բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջել է կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումների հագեցվածությանը, լսարանային և սեմինարային դասասենյակների կահավորմանը:  

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ Վահրամ Դումանյանն արձանագրել է բարձրագույն կրթության և գիտության ամբողջականության փաստը և նշել, որ չի կարելի առանձին-առանձին դիտարկել այս երկու կարևոր ոլորտները:

«Չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության, և չի կարող լինել շարունակական գիտություն առանց որակյալ բարձրագույն կրթության. դրանք գոյատևում և զարգանում են համատեղ: Նման լաբորատորիան, միանշանակ, ողջունելի է, այն նվաճում է և խիստ անհրաժեշտ կրթական գործընթացներում: Բոլոր բնագավառներում մենք պետք է շարունակենք այս մոտեցումները, որպեսզի լաբորատոր ապահովվածությունը լինի, առանց որի դժվար է պատկերացնել և՛ որակյալ կրթությունը, և՛ հետազոտական հատվածը»,- ընդգծել  է  ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություններ մաղթելով գիտական գործընթացներում ներգրավված ուսանողներին, գիտնականներին, պրոֆեսորադասախոսական կազմին:

Վահրամ Դումանյանը նաև վստահություն է հայտնել, որ նմանօրինակ գիտական, հետազոտական լաբորատորիաների ստեղծումը լինելու է շարունակական՝ շեշտելով, որ Կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում բոլոր դպրոցներում նախատեսվում են ստեղծել լաբորատորիաներ՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաների համար, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների համատեքստում կստեղծվեն արտադրական լաբորատորիաներ, որտեղ, առանց տարիքային սահմանափակումների, բոլոր աշակերտները կարող են իրենց գաղափարները և ստեղծարար մտքերն իրականություն դարձնել:          

Հատկանշական է, որ «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության» կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ առողջապահության մի շարք ոլորտներում՝ իրականացնելով հետազոտություններ, փորձարկումներ: Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են:

«Այս լաբորատորիան մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է. ո՛չ առաջինը, և հուսով եմ` ո՛չ վերջինը: Կարծում եմ, որ հենց նման գործունեության և համագործակցության մեջ է մեր գիտության և կրթության ապագան: Ուզում եմ նշել, որ ինչպես Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, այնպես էլ մեր STEM (Science, Technology, Engineering և Mathematics) ուղղությունների գծով ինստիտուտները պատրաստ են էլ ավելի ընդլայնել իրենց կարողությունները, և մենք միշտ պատրաստ ենք և ուզում ենք, որ այս համագործակցությունը պսակվի հաջողությամբ»,- նշել է Արմեն Դարբինյանը:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է նաեւ, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5393 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը