«Աշխարհն առանց թափոնների». Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները (տեսանյութ)

Երևանի հանրակրթական 50 դպրոցներում մեկնարկել է «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը: Աշակերտներն ու ուսուցիչները կառանձնացնեն թուղթն ու պլաստիկը և կհանձնեն վերամշակման: Ծրագիրն իրականացվում է ըստ Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» hամայնքների կայուն զարգացման» նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա» ընկերության ներկայացուցչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի։

«Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Ծրագրով նախատեսված են նաև դասընթացներ: 6-րդ դասարանցիների համար, օրինակ, մշակվել է բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։ Ծրագրով նախատեսում ենք դպրոցներում կազմակերպել թափոնների կայուն կառավարմանն վերաբերյալ ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակի բարձրացման մի շարք միջոցառումներ»,- ընդգծում է ««Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:

Ծրագրի նպատակն է նաև բարելավել թափոնների կառավարման համակարգերը՝ աջակցելով տեղական նախաձեռնություններին, որոնց գործունեության առանցքը թափոնները հավաքելն ու վերամշակելը գործնականում կիրառելն է և համապատասխան ավանդույթի ձևավորումը:

«Կարևորելով թափոնների կառավարումը շրջանաձև տնտեսության շրջանակում՝ մենք, արդյունաբերական ոլորտի մյուս ներկայացուցիչների հետ ցանկանում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որում յուրաքանչյուր շիշ կարող է վերամշակվել մի քանի անգամ: Այդ առումով մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրով բարձրացնել մեր հասարակության իրազեկվածությունը»,-ասում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը:

Դպրոցներում արդեն տեղադրվել է տեսակավորման ավելի քան 200 թափոնաման: Կազմակերպիչները վստահ են՝ կրթական այս ծրագիրը ոչ միայն կնպաստի Երևանում թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորմանը, այլև լավ օրինակ կդառնա մյուս համայնքների համար:

«Երևանի քաղաքապետարանն արդեն 2-րդ տարին է՝ ակտիվորեն շարունակում է աշխատանքը թափոնների տեսակավորման բնագավառում: Քաղաքում տեղադրված են բազմաթիվ թափոնամաններ՝ թղթի, պլաստիկի և ապակու համար: Այս նախագիծը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ մեր համաքաղաքացիների իրազեկվածության բարձրացման համար»,-նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանը:

Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում աղբի տեսակավորմամբ արդեն զբաղվում են շուրջ 10 տարի: Ասում են՝ դպրոցի մի շարք կարիքներ հենց թղթի թափոնների վաճառքով են լուծել:

«Հավաքված թղթի թափոնի վաճառքի շնորհիվ վերանորոգվել են դասասենյակներ, փոխվել են դռներ և պատուհաններ»,-նշում է դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը:

«Աշխարհն՝ առանց թափոնների» բնապահպանական կարևոր նախաձեռնությունն աշակերտների շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար տարեվերջին ամենից շատ թափոններ հավաքած դպրոցը կամ դպրոցները կխրախուսվեն ու կպարգևատրվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5800 դիտում

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի