Հին ու նոր քաղաքական ուժերը կպայքարեն Գյումրու ՏԻՄ ընտրություններում. առաջին անգամ գործող քաղաքապետը չի մասնակցի

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կընթանան բավական թեժ մթնոլորտում: Գյումրեցիների հազար ու մի անլուծելի խնդիրները կարգավորելու, քաղաքը ծաղկեցնել-շենացնելու ու նման այլ մտադրություն-վստահությամբ ընտրապայքարի մեջ կմտնի 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք 7 կուսակցություն:

Ամենամեծ ընտրացուցակը ներկայացրել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: «Շարունակենք միասին» կարգախոսով դաշինքի 42 հոգանոց կազմը գլխավորում է Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Տևական ժամանակ Սամսոնյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, ըստ այդմ՝ պաշտոնապես անհայտ է, թե ովքե՞ր են կուսակցության կազմում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցակում են քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներ, նաև՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն ու մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Այս ընտրություններին գործող քաղաքապետը չի առաջադրվի: Գյումրու պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող քաղաքապետը չի առաջադրում իր թեկնածությունը: Ավելին՝ գրեթե մեկ ամիս է՝ Սամվել Բալասանյանն արձակուրդում է՝ ԱՄՆ-ում: ՀԺ-ի՝ իրեն ուղղված հարցերին մամուլի քարտուղարի միջոցով փոխանցել էր, որ դեռ մի փոքր էլ պետք է սպասենք, կգա, իր խոսքը կասի: Բայց թե ի՞նչ ձևաչափով կամ ե՞րբ, ըստ Սոնա Առաքելյանի՝ անհայտ է:

Հաջորդ մեծ ընտրացուցակով՝ 41 թեկնածու, թիվ 31 ՏԸՀ է ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այն գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: 2-րդ համարը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը: 3-րդը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն է:

«Գյումրին կռնա» դաշինքը 20 թեկնածուի փաստաթուղթ է ներկայացրել: Դաշինքը ղեկավարում է գործարար Վարդան Սրտաշյանը: Ընտրացուցակի կազմում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ մտավորականներ, գործարարներ, բժիշկներ, դասախոսներ և այլք: Դաշինքը գլխավորում է «Արաքս-95» ՍՊԸ տնօրեն Վարդան Սրտաշյանը, ընտրացուցակի 2-րդ համարը Շիրակի նախկին փոխմարզպետ, գործարար Վարդան Գրիգորյանն է: 3-րդ համարը «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի Գյումրու համակարգող, դասախոս Վարդուհի Բալոյանն է:

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը: ՏԸՀ է ներկայացրել 41 հոգանոց ընտրացուցակ: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն ԱԱԾ նախկին աշխատակից, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վարդևան Հակոբյանն է:

«Արժանապատիվ ուղի» կուսակցության միջոցով քաղաքականություն է վերադառնում ՕԵԿ նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը: Կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 22 հոգանոց ցուցակով:

«Հայրաքաղաք» դաշինքի կազմում 28 թեկնածու է: Քաղաքապետ դառնալու առաջնայնությունը Գյումրու ավագանու անդամ, անկուսակցական, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ հիմնադիր Լևոն Բարսեղյանինն է: Դաշինքի կազմում են Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունները:

Ցուցակի առաջին հնգյակում են ամուսիններ Հասմիկ Պետրոսյանն ու Վահագն Հովհաննիսյանը: Հասմիկն Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոցի բժշկուհի է, Վահագնը՝ ՇՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար: Թեկնածուների թվում են նաև հոգեբան Արմինե Գմյուրը, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներ, լրագրող Լուսինե Մովսիսյանը, «Ազգ» թերթի թղթակից Գեղամ Մկրտչյանը և այլք:

Կոմունիստները ևս իրենց մասնակցությունը կապահովեն Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ: ՀԿԿ-ն 20 հոգանոց ցանկով է ներկայացել թիվ 31 Տեղամասային ընտրական հանձնաժողով: Ի դեպ, նկատենք, որ քաղաքում փակցրած պաստառն էլ տառասխալով է:

241741439_1044064416359623_5270945459100734315_n.jpg (158 KB)

Հայաստանի հանրապետական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածուն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին է՝ Արտյոմ Ղուկասյանը: Կուսակցությունը կներկայանա 33 հոգանոց ցուցակով:

«Թասիբով» դաշինքը 22 հոգանոց ընտրացուցակ ունի: Ցուցակը գլխավորում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Շիրակի տարածքային գրասենյակի նախկին համակարգող Կարապետ Պողոսյանը:

ՀՀ նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս որոշել է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Համամասնական ցուցակը կգլխավորի Կարեն Մալխասյանը: Կուսակցության ընտրացուցակում 22 անձ է ներառված:

Փաստաթղթերը, ըստ հանձնաժողովի նախագահի, հիմնականում նորմալ են եղել, բայց տեխնիկական հարցեր ծագել են:Կարգավորել են: «Բոլորի մոտ գենդերային, ինչպես նաև կուսակցական-անկուսակցական հարաբերակցությունը պահպանված են, կարելի է ասել՝ 99 տոկոսանոց ցուցակներ են եղել, էն մի տոկոսն էլ շտկվել է»,- վստահեցնում է Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3416 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը