Հասարակական տրանսպորտի որոշ վարորդներ երթեւեկում են առանց վարորդական իրավունքի. մի շարք խախտումներ են հայտնաբերվել

Օգոստոսի 16-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) խստացված մշտադիտարկումներ է իրականացնում հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ: ՔՏՀԱ-ն կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների պահպանման պատշաճությունն ստուգում է ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ: 

Մշտադիտարկումներ են իրականացվում Երեւանի բոլոր վարչական շրջանների հանրային տրանսպորտում: Այս ընթացքում 135 իրավախախտման դեպք է արձանագրվել: Կազմվել է վարչական արձանագրություն: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ խախտումների գրեթե 80 տոկոսը վերաբերում է վարորդների եւ ուղեւորների կողմից դիմակ չդնելուն: Ախտահանիչ հեղուկի բացակայություն, կամ այդ հեղուկի ոչ պատշաճ որակ, մետաղադրամի համար նախատեսված հատուկ արկղի բացակայություն, որի նպատակն է նվազագույնի հասցնել վարորդ-ուղեւոր շփումը:

Ելենա Զոհրաբյանը նաեւ նկատեց՝ չնայած վարորդական իրավունքների ստուգումն իրենց գործառույթը չէ, սակայն մշտադիտարկումների ժամանակ ի հայտ են եկել մի շարք նմանատիպ բացթողումներ:

«Օգոստոսի 19-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը ներառյալ հայտնաբերվել է 4 նման դեպք, ուղեւորափոխադրում իրականացնող 3 մասնավոր ընկերություններ են՝ 20 եւ 54 համարի միկրոավտոբուսային երթուղիները, 46 համարի ավտոբուսային երթուղին եւ 1 դեպք Երեւան  ավտոբուս ՓԲԸ-ին պատկանող 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսն է: Տեղում պարեկային ոստիկանության ծառայողները կազմել են համապատասխան արձանագրություն եւ տրանսպորտային միջոցը տեղափոխել ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,- ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ հակահամաճարակային կանոնների պահպանման մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է արդեն մոտ 1400 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են մի շարք խախտման դեպքեր: «Խախտումներ կան, որ տեղում են շտկվում, կան, որ տրվում է բանավոր նախազգուշացում՝ արագ շտկելու պայմանով, որոշ դեպքում նաեւ գրավոր նախազգուշացումներ են տրվում:

Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ վերջին եռամսյա տվյալները: Հունիս, հուլիս, օգոստոս ամիսների տվյալներով՝ ընդհանուր հանրապետության տարածքում արձանագրվել է 67 իրավախախտման դեպք, որից 43-ը գրանցվել են մայրաքաղաքում շահագործվող տրասնպորտային միջոցների նկատմամբ: 43-26-ը վերաբերել են ճանապարահաթերթիկի բացակայությանը, 4-ը՝ կազմակերպության մասին տեղեկատվությանը, իսկ 23-ի դեպքում հասարակական տրանսպորտի ոչ պատշաճ արտաքին եւ ներքին կահավորանքը:

Տպել
2245 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին