Երևան
12 °C
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ է նկարահանվում, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները:
Այդ մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել էր քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: «Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, եւ Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է՝ հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաեւ այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլեւս Արցախից որեւէ կադր չցուցադրվի: Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երեւի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»,- մասնավորապես գրել էր Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նաեւ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե եթե իր ասածները չհաստատվեն, պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել:
ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ՝ այո, ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ իսկապես նկարահանվում է, սակայն նախարարությունն այդ աշխատանքներում ներգրավված չէ, ուստի եւ չեն կարող ասել, թե ինչ կադրեր են հոլովակում ներառվելու: ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հայտնեց, որ նկարահանումն իրականացնող կազմակերպությունը գրավոր դիմել է նախարարությանը, ստացել թույլտվություն, սակայն, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, խոսնակը չնշեց:
«Նշված գործընթացին վերաբերող այլ տեղեկատվություն չենք կարող ներկայացնել, բացառությամբ այն, որ որոշ նկարահանումներ իրականացվել են ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների տարածքներում»,- ասաց Մելիքբեկյանը:
ՀՀ կառավարության լրատվականից էլ մեզ հայտնեցին՝ իրենք նկարահանվող օրհներգի հետ որեւէ կապ չունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT