Պետության եւ բնակիչների պատրաստվածության մակարդակը հնարավոր երկրաշարժին. ինչ դասեր են քաղվել

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը արդեն 33 տարի է՝ Հայաստանի բնակչության հիշողություններում է։ Իհարկե, այդչափ մեծ երկրաշարժն առանց կորուստների պատկերացնել հնարավոր չէր, սակայն հետեւանքները կարող էր ավելի մեղմ լինել, եթե որոշ գործոններ այլ լինեին։

Հիմնական խնդիրները, որ երկրաշարժի ժամանակ ակներեւ են եղել, անորակ կառուցված շենքերն էին եւ քաղաքացիների իրազեկվածության պակասը։ Այսօր էլ դժվար է գնահատել, թե հնարավոր երկրաշարժին որքանո՞վ ենք պատրաստ կամ թե ի՞նչ դասեր են քաղվել անցյալից։

Շենք-շինությունների սեյսմակայանության առումով ի՞նչ է փոխվել.

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ Հայաստանի շենքային ֆոնդը պետք է բաժանել 2 մասի՝ խորհրդային շինարարական նորմերով կառուցված շենքերի եւ նոր սեյսմակայուն շինարարության նորմերով կառուցված շենք շինությունների:

ա.jpg (222 KB)

Նրա խոսքով՝ ավերիչ երկրաշարժից 8 տարի անց՝ 1996 թվականին Հայաստանի համար մշակվել են սեյսմակայուն շինարարության նորմեր, որոնք սկզբունքորեն իրենց խստությամբ տարբերվում են խորհրդային տարիների շենք-շինություններին ներկայացված ամրությանը եւ կայունությանը ներկայացվող պահանջներին։ Ըստ կոմիտեի նախագահի տեղակալի՝ 1996 թվականից հետո կառուցված շենքերը շատ ավելի սեյսմակայուն են ու շատ ավելի համապատասխանում են մեր սեյսմիկ տեղանքին, վտանգներին եւ ռիսկերին։

«Խորհրդային տարիներին կառուցված գրեթե բոլոր շենքերը կարելի է ասել չեն համապատասխանում մեր այսօրվա նորմերին: Այն, որ այսօրվա նորմերը շատ ավելի համապատասխանում են ռիսկերին, դա միանշանակ է»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ նախկինում ռիսկը ավելի փոքր էր գնահատված, քան հիմա են գնահատում եւ այժմ փորձում են ավելի լավացնել շենք-շինությունների նախագծման չափորոշիչները:

հհ.jpg (88 KB)

Իսկ թե ինչ է արվել խորհրդային շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար՝ կոմիտեի նախագահի տեղակալը նշեց. «Մեր բազմաբնակարան շենքերի մեծ մասը խորհրդային շրջանում են կառուցվել եւ շատ դժվար է պետական կամ համայնքային բյուջեով դրանց սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը»:

Այս պահին անգամ հստակ գնահատականներ չկան, թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի շենք շինություն է սեյսմավտանգ, բայց այդ ուղղությամբ կոմիտեն որոշակի քայլեր է արել։ Ըստ Դավիթ Գրիգորյանի՝ ներկայումս կա շենքերի անձնագրավորման նախագիծ, որն ունենալով` շենքերի անձնագրեր կկազմեն, ինչն իր մեջ կներառի շենքերի սեյսմակայունությունը:

Մանրամասնելով նախագծի մասին կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ անձնագրավորումը՝ շենքերի տեխնիկական վիճակի, շահագործման պայմանների եւ սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կուտակման եւ պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթաց է լինելու։

Անձնագրավորման արդյունքում կազմվելու է շենքի անձնագիր։ Այն լրացվելու է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի եւ այլ տվյալների հիման վրա։

Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է լինելու պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:

Ըստ Գրիգորյանի՝ նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման գործընթացն իրականացվելու է կառուցապատողի եւ շենքի կամ շինության նախագծային աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Իսկ գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվելու է տեխնիկական վիճակի հետազննության հիման վրա։

Անձնագրավորման համար, բացի շենքի եւ շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանալու նաեւ շենքի կամ շինության սեփականատիրոջ մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացությունում, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են լինելու վերականգնման անձնագրավորման ընթացքում՝ չափագրման, հաշվարկների կամ հարցումների միջոցով:

Այս պահին որոշակի սահմանափակումներ կան շենքերի կառուցման առումով եւ Հայաստանում  մաքսիմալ հարկայնությունը 25-ն է: Նրա խոսքով՝ որոշակի հարկայնություն կա, որի ժամանակ ավելի մեծ ռիսկեր կարող են ունենալ, քան երկրաշարժն է. քամի, հրդեհներ եւ այլն:

Խոսելով այն մասին, թե ինչ դասեր են քաղվել 1988-ից հետո շենք-շինությունների առումով պաշտոնյան նշում է, որ ներկայիս շենքերը շատ ավելի լավն են, քան մինչ այս նորմերով կառուցվածը եւ դա փաստ է:

եո.jpg (111 KB)

«Բայց պիտի գիտակցությունն ավելի բարձր մակարդակի լինի հանրության մոտ: Շատ դեպքերում ասում ենք լավ շենք կառուցեցինք նախագծեցինք, բայց հետո մոռանում ենք դրա պահպանման մասին: Շատ դեպքերում նկուղներում վթարներ են լինում, օրինակ՝ ջրատարի վթար, ինչը կարող է 2-3 տարվա մեջ բերել գրունտների թուլացման եւ երկրաշարժի ժամանակ ավելի վատ հետեւանքներ ունենալ»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն էլ նշեց, որ Հայաստանում մոտ 19 հազար բազմաբնակարան շենքեր կան. «Ըստ գոյություն ունեցող եզրակացությունների այդ շենքերից 614-ը անբավարար են այս պահի դրությամբ, իսկ 100-ից ավելին քանդման ենթակա։ Դրանց մեծ մասը գտնվում են՝ Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւանում։ Բացի այդ կան նաեւ 1200-ից ավելի քանդման ենթական անհատական բնակելի տներ, որոնք 4-րդ կարգի վթարային են»։

Միեւնույն ժամանակ Արզումանյանն ասաց՝ վստահ չեն կարող պնդել, որ այդ թիվը ճիշտ է, քանի որ համատարած հետազննություն չկա իրականացված:

«Մեր օրենսդրության համաձայն շենքի հետազննություն պատվիրելը սեփականատիրոջ պարտականությունն է, այսինքն, եթե բազմաբնակարան շենք է, պետք է իրենք պատվիրեն եզրակացություն: Բոլորը չէ, որ պատվիրում են: 2003-2006 թվականների համատարած հետազննության տվյալներն ենք հիմա հիմք ընդունում»,- ընդգծեց Արզումանյանը։

Սպիտակի երկրաշարժը որքանով է սովորեցրել ապագայի աղետներին պատրաստվելու հարցում.

Սպիտակ այցելության ժամանակ հանդիպեցինք 43-ամյա Հովհաննես Սարդարյանին։ Վերջինս երկրաշարժի ժամանակ 10 տարեկան էր եւ գլխի շրջանում լուրջ վնասվածքներ էր ստացել։

ռ.png (656 KB)

Հիշելով 33 տարի առաջվա դեպքը Սարդարյանը փոքր ինչ հուզվեց եւ նշեց. «Մարդիկ կային, որոնք ընտանիք կորցրեցին մինչեւ հիմա դա իմ աչքի առաջ է: Ես այն ժամանակ 5-րդ դասարանում էի սովորում, բայց ամեն ինչ հասկանում ու տեսնում էի, թե ում հետ ինչ է կատարվում։ Մինչեւ հիմա դա ինձ համար մեծ ցավ է»:

Սարդարյանը ընտանիքի հետ 33 տարի առաջ բնակվում էր 5 հարկանի շենքի 4-րդ հարկում եւ նշում է՝ այն ժամանակ, դրանից հետո, ում հետ խոսել է ոչ ոք չգիտեր, թե ինչ անել երկրաշարժի ժամանակ, մարդիկ ոչ միայն պատրաստ չեն եղել հնարավոր երկրաշարժին, այլեւ չեն իմացել, թե հնարավոր աղետի ժամանակ, որը պետք է լինի իրենց գործողությունը։  

Իսկ հիմա պատրա՞ստ են հնարավոր երկրաշարժին.

«Ես երկրաշարժ եմ տեսել, բայց եթե հիմա նորից երկրաշարժ լինի՝ դրան պատրաստ չեմ: Ոչնչից չեմ վախենում, բայց երկրաշարժից անկախ մեզնից մենք թուլանում ենք: Կարծում եմ որեւէ մեկն էլ պատրաստ չէ։ Հիմա արդեն գիտենք, թե ինչ պետք է անել, բայց ոչ մեկս էլ չենք պահելու դա: Գիտենք, որ դուրս պիտի գնանք, գիտենք, որ պիտի փախչենք, գիտենք, որ պիտի ապահով պատի տակ կանգնենք, բայց այդ պահին ոչ մեկն էլ տեղից չի կարողանում դուրս գալ: Այդ պահը հենց գալիս է նստած տեղը սիրտդ սկսում է արագ աշխատել»,- ասաց Սարդարյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկրաշարժից հետո տարբեր դասեր, սեմինարներ է իրականացրել քաղաքացիների շրջանում. «Ժամանակին դասեր էր ընթանում, մարդկանց սովորեցնում էին, թե երկրաշարժին ինչպես պատրաստվել: Վատն այն է, որ մինչեւ դեպքը չէր լինում մարդկանց ոչինչ չէին սովորեցնում»:

Հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը երկրաշարժի հետեւանքով կորցրել է 2 երեխաներին եւ հաշմանդամություն է ձեռք բերել։ Նրա համար ծանր էր հիշելը անցյալը, սակայն նշում է՝ կարողացել է իր մեջ ուժ գտնել այդ ամենից հետո։

պպ.png (553 KB)

Նիկողոսյանը երկրաշարժի ժամանակ 21 տարեկան է եղել, ասում է՝ երկրաշարժի ստեղծած ծանր ու դժվար իրավիճակի ժամանակ իր մեջ ուժ է գտել, 3 նպատակ է դրել իր առաջ ու կատարել դրանք. «Առաջին երազանքս այդ աղետից հետո բնակարան ունենալն էր, որը 1990 թվականին իրականացավ։ Երկրորդ երազանքս էր ընդունվել Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը եւս 1990-ին իրականացավ։ Իմ վերջին երազանքն էր, որ կողքիս լինի մեկը, որը կկարողանա ինձ օգնել: 2009 թվականին մեծ թվով բժիշկների օգնությամբ արհեստական բեղմնավորման միջոցով տղա ունեցա: Երկրաշարժից հետո իմ 3 երազանքները սրանք են եղել, որոնք կատարվել են»:

Խոսելով 1988-ի երկրաշարժի ժամանակ մարդկանց իրազեկվածության մասին՝ տիկին Արմինեն նշում է՝ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է երկրաշարժը: Նա բնակվել է 9 հարկանի շենքի 3-րդ հարկում, երբ երկրաշարժը սկսվել այդ ժամանակ նաեւ պատերազմական շրջան է եղել եւ մտածել են, թե կրակոցներ ու պայթյուններ են. «Ում հետ շփվել եմ, բոլորը մտածել են, որ երկրաշարժ չի եղել: Ոչ մեկ այն ժամանակ իրազեկված չէր, դասեր չենք անցել այդ ընթացքում»:

Ըստ երկրաշարժը վերապրած Արմինե Նիկողոսյանի 33 տարի անց մարդիկ հիմա որոշ չափով իրազեկված են, դասընթացներ, սեմինարներ են անցկացվում:

«Դպրոցներում ասում են պատկերացրեք երկրաշարժ է, ինչ պետք է անեք, սովորեցնում են: Բայց, եթե Աստված ոչ անի երկրաշարժ լինի չեմ կարող ասել կկարողանա՞նք հիշել, թե այդ պահին ինչ պետք է անենք: Դրան արդեն դժվար է պատասխանելը: Ճիշտ է սովորել են՝ պիտի գնան պատի անկյուն, կամ սեղանի տակ, կամ այնտեղ, որտեղ սյուներ կան, որպեսզի փլվելու ժամանակ վնաս չստանան, բայց չգիտես, թե այդ պահին ինչ կկատարվի քեզ հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, եթե հանկարծ վաղը երկրաշարժ լինի չի կրկնվի նույն պատկերը, ինչ 1988-ին էր։

Ինչ է անում արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հնարավոր երկրաշարժին քաղաքացիներին պատրաստելու հարցով.

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը մեր զրույցում նշեց, որ Սպիտակի 1988թ. ուժեղ երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ բնակչությունը բոլորովին պատրաստ չէին նման փորձությանը:

«Պատրաստ չէինք, որովհետեւ մոռացվել էին Լենինականի 1926թ. 8-9-բալանոց երկրաշարժի դասերը: Մոռացվել էր նույնիսկ Զանգեզուրի 1968թ. 8-բալանոց երկրաշարժը: Եվ միայն Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժից հետո, 2,5 տարի անց, 1991թ. ստեղծվեց պետական կառույց՝ ՀՀ կառավարությանն առընթեր «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը», որը դարձավ ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի նվազեցման, սեյսմիկ անվտանգության ապահովման հիմնական պատասխանատուն, կատարողը եւ այլ կառույցների գործողությունների համակարգողը»,- նշում է Պետրոսյանը։

Հրաչյա Պետրոսյանին խնդրեցինք գնահատել բնակչության եւ պետության պատրաստվածության մակարդակը հնարավոր երկրաշարժին, ինչին ընդառաջ գնալով նա ասաց. «ՀՀ եւ Արցախի բնակչության պատրաստվածության մակարդակը ընդհանուր առմամբ կարելի է գնահատել 6-7 բալ 10-բալանոց սանդղակով: Այդչափ էլ, ընդհանուր առմամբ, կարող ենք գնահատել պետության պատրաստվածության մակարդակը»։

Թե քաղաքացիները ի՞նչ աստիճանի են տեղեկացված երկրաշարժի ժամանակ իրենց անելիքներից եւ թե 1988-ի երկրաշարժից հետո ինչ աշխատանքներ են տարվել՝ նա նշում է, որ քաղաքացիների պատրաստվածության մակարդակը պայմանավորված է տեղեկացված լինելու աստիճանով:

Ըստ նրա՝ այն քաղաքներում, ուր մատչելի են բազմաթիվ եւ տարաբնույթ ԶԼՄ-ները, բնակչությունն ավելի է տեղեկացված, քան գյուղական համայնքներում: ՍՊԱԾ-ն երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ իրազեկում է իրականացնում ԱԻՆ պաշտոնական կայքի եւ ԶԼՄ-ների միջոցով։

«Մեծապես կարեւորում ենք անմիջական շփումը մարդկանց հետ, մեր դասախոսների բանավոր խոսքի, հարց ու պատասխանի հնարավորությունը, ուսումնական տարհանումները, խաղ-վարժանքները, վիկտորինաները մանկապարտեզներում եւ դպրոցներում, Սպիտակի 1988թ. երկրաշարժի ականատեսների` աղետի գոտու բնակիչների հուշերը… Այս աշխատանքը Ծառայությունն իրականացնում է սկսած իր կազմավորման առաջին օրերից մինչ այժմ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, բնակչության գործնականում բոլոր խավերի շրջանում, պլանավորված ձեւով` համաձայն պետական երկարաժամկետ և ամենամյա թարմացվող ծրագրերի: Ծառայության կողմից տպագրվում են երկրաշարժ թեմայով ուսումնական ձեռնարկներ, գրքույկներ, ծալաթերթիկներ, պաստառներ, խաչբառեր, որոնք նպաստում են բնակչության իրազեկվածությանը ապագայում հնարավոր  երկրաշարժերին պատրաստվելու եւ դիմակայելու նպատակով»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժը պետությանը եւ բնակչությանը որքանո՞վ է սովորեցրել ապագայի աղետներին պատրաստվելու հարցում, Պետրոսյանը պատասխանեց, որ Ծառայության հարցումների եւ գնահատականների համաձայն, Սպիտակի 1988թ. եւ դրանից հետո Հայաստանում եւ Արցախում բնակչության կողմից զգացված երկրաշարժերից հետո, մարդիկ հիմնականում սովորել են, որ չի կարելի խուճապի մատնվել. «Պետք է գործել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների համաձայն, հետեւել ԱԻՆ պաշտոնական կայքում առկա տեղեկատվությանը տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ, ինչպես եղավ, օրինակ, այս տարվա փետրվարի 5-ին եւ 13-ին Շորժայի եւ Երեւանի մոտ գրանցված երկրաշարժերի դեպքում»։

Նա ընդգծեց՝ պետությունը գիտի իր անելիքները ուժեղ երկրաշարժի ժամանակ, քանի որ նախարարությունների եւ գերատեսչությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները ուժեղ երկրաշարժի ժամանակ հստակ ուրվագծված են ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրում եւ սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող այլ ռազմավարական իրավական ակտերում:

ԱԻՆ ՍՊՏԾ տնօրենի գլխավոր խորհրդականը խոսեց նաեւ շենք-շինությունների սեյսմիկ խոցելիության մասին նշելով, որ Հայաստանում շենքերի

5%-ն ունի 4-րդ աստիճանի վնասվածքներ, համարվում են վթարային եւ կարող են փլուզվել անգամ 6-7 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում,

45%-ն ունի բարձր խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 7-8 բալ (0.2g) ուժգնության երկրաշարժի դեպքում (9-հարկանի 111 սերիայի կարկասապանելային շենքերը, հարկերի բարձրացման եղանակով կառուցված 9-16-հարկանի շենքերը, քարե շենքերը),

35%-ն ունի միջին խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 8-9 բալ (0.3g) ուժգնության երկրաշարժի դեպքում,

15%-ն ունի ցածր խոցելիություն, այն է` կարող են փլուզվել 9 բալից (0.4g) բարձր ուժգնության երկրաշարժի դեպքում (9-հարկանի խոշորապանել շենքերը, Բադալյան նախագծի 12-16-հարկանի շենքերը):

Նա նշեց, որ շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված ոլորտ է, որը համակարգվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Ըստ Պետրոսյանի ոլորտում գործում են ավելի քան 40 կազմակերպություններ, որոնք ունեն քաղաքաշինության բնագավառում շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացման համապատասխան լիցենզիա:

Լիցենզավորված անձանց կողմից շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունների վերաբերյալ իրականացված աշխատանքների արդյունքները՝ համաձայն Կառավարության 02.07.2009թ. N 774-Ն որոշման, տրամադրվում են Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման կենտրոն:

Իսկ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը ունի տեխնիկական վիճակի հետազննության իրականացման համապատասխան լիցենզիա եւ միակ կազմակերպությունն է ով իրականացնում է շենքերի եւ շինությունների խոցելիության գնահատում հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 23.10.2014թ. համապատասխան հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի (աստիճանի) գնահատման մեթոդական ցուցումները»:

Պետրոսյանից խնդրեցինք նաեւ շենքերի մաշվածության աստիճանների եւ դրանց վտանգավորության վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։

Ի պատասխան նա ասաց, որ 1-ին կարգի մաշվածության շենք-շինությունները մինչեւ 20 տոկոս մաշվածություն ունեն, գնահատվում են լավ, վնասվածքներ եւ դեֆորմացիաներ չկան, կան առանձին մանր թերություններ, որոնք հնարավոր է վերացնել ընթացիկ նորոգման ժամանակ եւ որոնք չեն ազդում կոնստրուկտիվ տարրերի շահագործման վրա։

2-րդ կարգի մաշվածության շենք-շինությունները 21-ից 40 տոկոս մաշվածություն ունեն, գնահատվում են բավարար, դրանց կոնստրուկտիվ տարրերը ընդհանրապես պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են որոշ կապիտալ նորոգում, որն ամենաանհրաժեշտն է տվյալ պահին։

3-րդ կարգի մաշվածության շենք-շինությունները 41-ից 60 տոկոս մաշվածություն ունեն, գնահատվում են անբավարար, դրանց կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո։

4-րդ կարգի մաշվածության շենք շինությունները 61-ից 85 տոկոս մաշվածություն ունեն, գնահատվում են վթարային. «Կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը վթարային է, ոչ կրող տարրերինը՝ խարխուլ է։ Կոնստրուկտիվ տարրերի՝ իրենց ֆունկցիաների սահմանափակ կատարումը հնարավոր է միայն պաշտպանական միջոցառումների կատարումից կամ կոնստրուկտիվ տարրերի լրիվ փոխելուց հետո»։

5-րդ կարգի մաշվածության շենք շինությունները 86-ից 100 տոկոս մաշվածություն ունեն, դրանք քանդված վիճակում են գտնվում, դրանց կրող կոնստրուկտիվ տարրերը գտնվում են քայքայված, մասամբ կամ լրիվ փլված վիճակում։

Այս տվյալների հետքերով զրուցեցինք նաեւ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 3-րդ կարգի մաշվածություն ունեցող հանրակացարանային շենքերի բնակիչների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում շենքի անբավարար վիճակի մասին եւ արդյո՞ք այլ տարբերակ բնակվելու։

ռտռռռռ.jpg (117 KB)

Ի պատասխան բնակիչները նշեցին, որ ժամանակին փոքր ինչ հեռու գտնվող մեկ այլ հանրակացարանային շենք քանդվեց եւ պետությունը բնակիչներին նոր բնակարաններ հատկացրեց, սպասում են, որ նմանատիպ հնարավորություն իրենց էլ կտրվի, քանի որ ֆինանսական սեփական այնպիսի միջոցներ չունեն, որպեսզի կարողանան նորակառույց շենքում այլ բնակարան ձեռք բերել։

«Փետրվարի երկրաշարժի ժամանակ ուժեղ ցնցում զգացինք, մեզ հո հաճելի չէ՞ երեխաների հետ այստեղ ապրելը, ուղղակի հնարավորություն չկա, թե չէ չէինք սպասի պետությունը սարքեր»,- նշեց նրանցից մեկը։

Հատկապես բարձր հարկերում բնակվող բնակիչները նշում են, որ երկրաշարժի ժամանակ բարդ կլինի ինչ-որ բան անելը, բայց այլընտրանք էլ չկա։

Ստացվում է, որ վթարային շենքերում գտնվող բնակիչները հիմնականում չունեն այնպիսի միջոցներ, որ կարողանան նորակառույց շենքում բնակարան ձեռք բերել, իսկ պետությունը այս առումով լայնամասշտաբ ծրագրեր չի իրականացնում։ Այսինքն հնարավոր երկրաշարժը կանխատեսելի չէ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել։

Որոշ դեպքերում Կառավարությունը տարբեր որոշումներ է ընդունում, որով թույլատրում է վթարային շենքերի տարածքում նորակառույց շենքեր կառուցել՝ այն վաճառելու, բայց միեւնույն ժամանակ վթարային շենքերի բնակիչներին անհատույց բնակարանով ապահովելու համար, սակայն այդ դեպքերը այնքան էլ շատ չեն եւ հիմնականում Երեւանին են վերաբերում։

Ըստ էության՝ խնդիրը գիտակցում են, թե՛ պետական, թե՛ հանրային մակարդակով, սակայն լուծումը չկա։ Պետությունն ըստ էության տարբեր մակարդակներով ակնարկել է, որ վթարային շենքի բնակիչը եւս պետք է գումարային առումով իր մասնակցությունը ունենա նոր բնակարան ունենալու հարցով, սակայն դեռեւս հարցը լուծում չի ստացել։

Եզրափակելով թեման կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այս պահին երկրաշարժին պատրաստ լինելու մակարդակը միջին է եւ այս առումով դեռ շատ աշխատանքներ կան անելու։

(Այս հոդվածը պատրաստվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com կայքի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում)։

Տպել
2910 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը