Երևան
12 °C
Պետություն համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգին, Աղայան փողոցն ու Վանաձորի թիվ 2 գերեզմանատան գլխավոր ճանապարհը՝ մինչեւ նոր պանթեոն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը. «Ունենք նաեւ թվով 10 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Կկառուցվի նաեւ թիվ 8 մանկապարտեզի համար նոր մասնաշենք»:
Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, Աղայան եւ գերեզմանատուն տանող ճանապարհների վրա:
Այս ամենից բացի, նախատեսվում է կառուցել նաեւ Վանաձորի տնակային թիվ 8 մանկապարտեզի համար նոր մասնաշենք. «Աշխատանքները կիրականացվեն 2 փուլով: Այս տարի նախատեսվում է հին տնակային մասնաշենքի քանդում, նոր մասնաշենքի հիմքի եւ առաջին հարկի երկաթբետոնե կմախքի կառուցում, մնացած աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի»,- ասաց բաժնի պետը՝ հավելելով, որ կառուցվող նոր մանկապարտեզը նախատեսված կլինի 6 խմբի համար:
Աղայան փողոցը համարվում է Վանաձորի գլխավոր ճանապարհներից մեկը: Այն կենտրոնը կապում է «դիմաց», «Բազում» թաղամասերին ու Գուգարք գյուղին: Նշված ճանապարհով երթեւեկելը ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ երթուղայինների վարորդների համար է գլխացավանք դարձել: Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչեւ տարեվերջ:

Ինչ վերաբերում է Սայաթ-Նովայի անվան զբոսայգուն, ապա այն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, ցանկապատվելու: Տարիներ շարունակ զբոսայգու հետ կապված համայնքը դատական քաշքշուկների մեջ է եղել վարձակալներից մեկի հետ: Դատարանի վճռով վարձակալը վճարել է ունեցած պարտքը, ու հիմնանորոգումը մտել է սուբվենցիոն ծրագիր: Կնորոգվի ճեմուղին, կփոխվեն եզրքարերը, կլինի լուսավորության նոր ու ժամանակակից համակարգ. «Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կլինի շատրվան: Բայց որ ամենակարեւորն է՝ հարավային մասում գտնվող ջրավազանը կվերակառուցվի որպես ամֆիթատրոն ու սահադաշտ կծառայի: Տարածքն ամբողջությամբ կցանկապատվի՝ խնամքն ու պահպանությունը ապահովելու համար»:

ՀԺ-ն ոլորտի պատասխանատուից մեկ անգամ էլ հետաքրքրվեց՝ դեռ 2019թ.-ին վարչապետի կողմից խոստացված Վանաձորի մի շարք ճանապարհների հիմնանորոգման ընթացքի մասին, որի մասին օրեր առաջ տեղեկատվություն տարածեց նաեւ ճանապարհային դեպարտամենտը. «Դեռ 2019թ.-ի դեկտեմբերի վերջին, երբ վարչապետի մոտ քննարկվեցին Վանաձորի զարգացման մի քանի կարեւոր ծրագեր, ներկայացվեց ու հաստատվեց նաեւ ճանապարհաշինական մասը: Ըստ դեպարտամենտի հայտարարության՝ առայժմ նախագծային աշխատանքների համար է մրցույթ հայտարարված, որից հետո արդեն կկազմակերպվի գնումների գործընթացն ու աշխատանքների մեկնարկը: Այս տարի մենք կհասցնենք ավարտել նախագծային աշխատանքները, հնարավոր է նաեւ՝ կկարողանանք կազմակերպել գնումների գործընթացը: Ձմեռային սեզոնին աշխատանքներն սկսելը նպատակահարմար չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները
Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ
Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի
ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին
Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը
Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար
Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով
Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT