Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է գրեթե մեկ տարի: Պատերազմում որդի կորցրած ծնողներից որոշները կորստի ցավը փորձում են մեղմել նոր երեխա ունենալով: Նրանց թվում է նաև պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի ընտանիքը: Ազատյանների տանը սեպտեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեկը:
«Արդեն 50 տարեկան եմ, իսկ կինս՝ 43, և մեզ համար շատ դժվար էր մեծ կորստից հետո այդ որոշումը կայացնել, հատկապես, որ կինս առողջական խնդիրներ ունի: Բայց մենք ուժ գտանք մեր մեջ և որոշեցինք երեխա ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց նորածնի հայրը:
Տղայի ծննդին ծնողները շատ անհամբեր էին սպասում: Երեխայի հայրը դժվարանում է անգամ նկարագրել իր ապրումները, երբ իմացել է որդու ծնվելու մասին:
«Երեխայիս գրկել էի և այդ պահին միայն մի բան էի մտածում՝ տեսնես էդ ճակատագիր գրող ձեռքը քո ճակատին ի՞նչ գրեց, բալես: Էն, որ ասում է՝ մի աչքս ուրախանում էր, մի աչքս՝ լացում: Ես չգիտեմ, այդպիսի բառ չկա, որ նկարագրեմ այդ պահը: Իսկապես շատ ծանր էր»,- ասում է Գագիկ Ազատյանը:
Ազատյանները փոքրիկին չեն անվանակոչել զոհված տղայի անունով: Նրան կոչել են Նարեկ, որն էլ Գրիշայի սիրելի անուն է եղել:
«Գրիշայիս վաշտի հրամանատարը մի ամիս առաջ եկել էր մեր տուն, շատ էր ուրախացել, որ երեխա ենք ունենալու: Նա ասաց, որ գուցե երեխան շատ ավելի մեծ մարդ դառնա, բայց Գրիշա դժվար թե դառնա: Խնդրեց, որ երեխային Գրիշա չկոչենք: Բացի այդ, հորս անունն էլ է Գրիշա եղել, և հիմա մեր ընտանեկան գերեզմանոցում երկու Ազատյան Գրիշայի շիրիմ կա: Մենք էլ որոշեցինք տղայիս անունը Նարեկ դնել»,- նկատում է հայրը:
Նա ասում է, որ տղային մի քանի րոպեով է տեսել միայն: Մտերիմների ու հարազատների կարծիքով էլ՝ նորածինը հորն է նման:
«Այսօր եմ երեխային 5 րոպեով տեսել, ասում են՝ ճիշտ քո կրկնօրինակն է: (Ծիծաղում է -խմբ.): Տղայիս աչքերը կապույտ չեն, բայց սև էլ չեն, մի տեսակ հետաքրքիր գույնի են»,- ասում է Գագիկը:
Մայրիկին ու փոքրիկ Նարեկին հիվանդանոցից դուրս չեն գրել դեռ: Նրանք շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության ներքո:
«Կինս առողջական խնդիրներ ուներ, դժվար է ծննդաբերել, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Հինգշաբթի երեխայիս և կնոջս հիվանդանոցից կտանեմ տուն: Եթե պատերազմը չլիներ, փուչիկներով, շամպայմանով և քաղցրավենիքով կդիմավորեինք: Բայց ունենք այն, ինչ ունենք: Վիշտը շատ ծանր է, բայց հերոս կորցրած ծնողներին խորհուրդ կտամ չթուլանալ, և եթե առողջությունն ու տարիքը թույլ են տալիս, շատ ճիշտ կլինի երեխա ունենալ»,- ասում է նա:
Մեկ տարուց փոքր-ինչ ավելի էր, ինչ Գրիշան ծառայում էր բանակում: Մատաղիսի 2-րդ գումարտակի 5-րդ հաշվարկում մինամյոտի հրամանատար էր: Սեպտեմբերի 25-ին սովորական հերթափոխով բարձրացել էր դիքեր, որից երկու օր անց պատերազմը սկսվեց:
«Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ սեպտեմբերի 30-ի գիշերը՝ ժամը 12-ին: Գրիշաս զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, պապ, չմտածեք: Հոկտեմբերի 1-ին տղաս 136-րդ դիրքում է եղել: Իրենց նահանջի հրաման են տվել, զորքի 98 տոկոսը նահանջել է, իսկ իմ տղան իր 14 մարտական ընկերների հետ չի նահանջել, որ շրջափակման մեջ հայտնված իր ընկերներին օգնի: Դիրքավորվել են, և 122 միլիմետրանոց մինամյոտը ընկնել է հենց իրենց վրա: Այդ ժամանակ իրենց հետաքրքիր չի եղել ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ երազանքներ, ո՛չ Կառավարություն ու կուսակցություն, միայն մտածել են ոտքի տակի հողը ամեն գնով պահելու մասին: Երեխուցս մնացել էին միայն մասունքներ: Հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 24-ը հազիվ գտել եմ տղայիս»,- ասում է հայրը:
Գրիշայի հետ նույն դասակում են եղել նաև երկու դասընկերները՝ Մհերն ու Արմանը: Երեքն էլ զոհվել են հայրենիքը պաշտպանելիս:
«Տղայիս հուղարկավորությունը հունվարի 18-ին է եղել: Արդեն որոշել եմ՝ Նոր տարուց հետո փոքրիկիս տանելու եմ եղբոր շիրիմին, ասեմ՝ հերոս եղբայրդ է, տղաս, ծանոթացիր: Երեխայի ծնունդը իմ կորուստը կթեթևացնի երևի»,- հույս է հայտնում նա:
Մերի Մնոյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT