Փառատոնը օգնելու է չթուլացնել կամքը. ովքեր են 2021-ի «Ոսկե Ծիրանի» հայտնի դեմքերը, և երբ կանցկացվի այն

Կինոյի հանդեպ տարիների սերն ու հիացմունքի շունչը նորից կզգացվի Երևանում: Այս տարի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով՝ կինոփառատոնը գալիս է՝ հաստատելու կյանքի, մշակութային գործընթացների ու հանրային հարաբերությունների շարունակականությունը: Ըստ նրա՝ սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ:

«Երկրորդ տարին է, որ, աննկարագրելի դժվարություններ հաղթահարելով, անցկացնում ենք փառատոնը: Ուրախ եմ, որ անկախ բոլոր օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից, մենք անցկացնում ենք փառատոնը և չենք ընդհատում մեր լավագույն միջազգային փառատոնի կյանքը և ընթացքը: Կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել ուժ ու թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ավարտվեն»,- շեշտեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ համավարակի շրջանում դժվար է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մարդկանց և ապահովել կենդանի շփում, որը նման պայմաններում գերազանցում է բուն փառատոնային խնդիրներն ու նպատակները:

Նրա խոսքով՝ տեղեկատվական շատ հարթակների գործունեության հետևանքով Հայաստանը երբեմն ընկալվում է որպես պատերազմական երկիր, իսկ միջազգային հյուրերի ներկայությունը միջոցառումների ժամանակ հնարավորություն է տալիս բեկել այդ պատկերացումն ու թույլ չտալ, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի ու ներկայացվի որպես վտանգավոր, ռիսկերով լեցուն պատերազմական երկիր:

Ըստ Խզմալյանի՝ կինեմատոգրաֆի միջոցով օգնելու են հանրությանը, որ չթուլանան կամքն ու լավատեսությունը, հավատը դեպի պայծառ ապագան:  

Ոսկե Ծիրան 18-րդ կինոփառատոնը «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացնի ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից: Մասնավորապես՝ Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնելու է հասկանալ, թե տարբեր իրողություններում և պատմական շրջաններում ինչպես են տարբեր երկրներ հաղթահարել ճգնաժամերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր: 

Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր, կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:

«Ոսկե Ծիրանի» պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն է և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Պատվավոր հյուրերի ցանկում է նաև իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը:

Միջոցառման ղեկավարները շեշտեցին փառատոնի կարևորությունը երկրի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33784 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը