Երևան
12 °C
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իր նվաճման մասին, հաղորդում է «Հայկական ժամանակի» թղթակիցը Տոկիոյից:
Մարզիկը նշել է, որ երկակի տպավորություններ ունի իր նվաճած մեդալից. «Մեծ պատիվ է օլիմպիական մեդալի արժանանալ: Ճիշտ է, ավելի բարձր հարկի մեդալ էի սպասում, բայց, փառք Աստծո, որ այս մեդալը կարողացա նվաճել, որովհետև յուրաքանչյուրից համար մեծ երազանք է: Քանի որ օլիմպիական առաջին մեդալս է, շատ ուրախ եմ, բայց որքան ուրախ եմ, նույնքան էլ տխուր եմ, որ չկարողացա ավելի բարձր հարկի մեդալ նվաճել: Շատերին իմ խոսքն այլ կերպ կարող է թվալ, բայց երբ համարվում ես խաղերի հաղթողի ֆավորիտ ու բրոնզե մեդալ ես նվաճում, իհարկե տխուր է: Բայց, միաժամանակ, նաև շատ ուրախ եմ»:
Բաչկովի խոսքերով՝ սպասում էր, որ կիսաեզրափակչում ամերիկացի բռնցքամարտիկը «կեղտոտ» մենամարտ կանցկացնի: Հենց այդ մենամարտն էլ նա համարում է ամենաբարդը այս խաղերում. «Ժամանակ կա հետևություններ անելու, թե ինչն էր պակաս, ինչը կարող եմ ավելացնել: Տեսաք, մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում: Շատերն ասում են դա մարտավարություն էր, բայց դա մարտավարություն չէր, պարզապես իր ոճն էր այդպիսին: Ինձ հետ մենամարտելու ընթացքում ջրի մեջ խեղդվող մարդու էր նման: Բայց եղավ այն, ինչ եղավ, նրան էլ եմ շնորհավորում:
Ամենաբարդ մենամարտը, երևի այդ պարտված մենամարտն էր: Բարդ էր ոչ միայն մենամարտելու համար, այլև հոգեպես: Յուրաքանրյուր պարտություն, լինի դա Շիրակի մարզի առաջնություն, թե աշխարհի առաջնություն, թե օլիմպիական խաղեր, ինձ վրա մի ազդեցություն է թողնում. տխրություն: Սպասում էի, որ նման կեղտոտ մենամարտ կվարի մրցակիցը: Մարզչի հետ մարտավարություն ունեինք՝ փողոցային մենամարտ ռինգում, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»,- նշել է բռնցքամարտիկը:
Բաչկովը դեռ չի կարող ասել՝ արդյոք կշարունակի ելույթները սիրողական բռնցքամարտում, թե ոչ. «Յուրաքանչյուր մեդալի հետևում արդյուն ու քրտինք է թափված: Բառերով չեմ կարող նկարագրել, ուղղակի շատ ուրախ եմ: Կփորձե՞մ նորից օլիմպիական մեդալ նվաճե, թե ո՞չ: Այն ինչ Աստված նախատեսել է քեզ համար, ոչ ոքի հայտնի չէ: Տեսնենք, թե Աստված ինչ է նախատեսել: Եթե հնարավոր լիներ պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտերը համատեղել, ինչու ոչ»,- եզրափակել է մարզիկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT