Երևան
12 °C
Հեղափոխության ընթացքում Եվրոպայից Հայաստան եկած անգլիացի կենսաթոշակառու Մայքլ Կամիոնկոն 3 տարի այստեղ բնակվելուց հետո իր համար նոր զբաղմունք է գտել: Անգլիայում ծնված, մեծացած, 14 տարի Կալիֆորնիայում, 19 տարի Փարիզում բնակված անգլիացին որոշել է այստեղ գրախանութ բացել: Տարբեր աշխատանքներով զբաղվելուց հետո իր համար հին գրքերի աշխարհը բացահայտած Մայքլը հիմա էլ ցանկանում է հայ հասարակությանն այդ աշխարհին ծանոթացնել:
«Երբ ես հեռացա Ֆրանսիայից այստեղ գալու համար, բերեցի իմ բոլոր գրքերը, որոնք ունեի. շուրջ 2 հազար գիրք, որոնք անգլերենով, ֆրանսերենով են: Դրանք շատ հին գրքեր են, և ես որոշեցի բերել ինձ հետ այստեղ, որովհետև գիտեի, որ մարդիկ դրանց չեն կարող Հայաստանում հանդիպել կամ գնել: Որոշեցի ստեղծել իմ խանութը կամ փոքրիկ թանգարանը: Եվ հիմա Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ ունեմ իմ սեփական փոքր, բայց առաջին խանութը, որտեղ կան տարբեր ժանրերի հին գրքեր: Հուսամ կգտնեմ այստեղ մարդիկ, ովքեր հետաքրքրված են նման գրքերով և սիրում են անգլերեն կամ ֆրանսերեն գրքեր»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայքլ Կամինկոն:

Ամենահին գիրքը, որ Կամիոնկոն ունի, 16-րդ դարի է, կան նաև 17-րդ դարի գրքեր. դրանք արժեն 100 դոլար, կախված, թե որ ժանրն է և ինչի մասին է: Որոշ գրքեր ուղղակի կարդալու համար են, որոշները որպես հավաքածու ունենալու: Կան նաև ատլասներ ու քարտեզներ: Նրա մոտ առկա գրքերից մեկը արժե 1000 դոլար: Կա նաև Նյու Յորք քաղաքի առաջին քարտեզը՝ 1500 դոլար:
«Օրինակ կրոնի մասին հին գրքերը թանկարժեք չեն, իսկ ճամփորդության կամ գրականության մասին գրքերը ավելի արժեքավոր են: Կրոնինը այդքան էլ թանկարժեք չեն, որովհետև մարդիկ դրանք չեն կարդում և շատ չեն գնում: Իսկ, օրինակ, աճպարարարության մասին գիրքը ևս ավելի արժեքավոր է: Շատ գրքեր ունեմ, որ արժեն 500 դրամ, դրանք սովորական գրքեր են, կան 1000-ից մինչև 4000 դրամ արժեցող գրքեր, բայց կան նաև հին գրքեր, որոնք ավելի թանկ են և 300 տարվա են: Գրքերի գինը մեծ մասամբ կախված է նաև հեղինակի հայտնի լինելուց, կամ որ գիրքը առաջին հրատարակությունն է, դա արդեն նշանակում է, որ գիրքն ավելի արժեքավոր է, քան նրա մեջ եղած պատմությունը»,- ասաց Կամիոնկոն:

Այս բոլոր գրքերը անգլիացին գնել է Ֆրանսիայից, Փարիզի People’s home խանութից, որտեղ նրա խոսքերով՝ մարդիկ գնում և վաճառում են իրենց գրքերը: Ասում է՝ Ֆրանսիան աշխարհի կենտրոնն է գրքի բիզնեսում: Իր գրախանութը նա անվանել է Հին գրքերի աշխարհ (Old Books world): Հետագայում գուցե անվանումը փոխի: Երեկ արդեն գրախանութն ունեցել է իր առաջին հաճախորդը: Մայքլի խոսքով՝ դեռևս չի կարողանում հասկանալ և չգիտի, թե հայ ժողովուրդը ինչ գիրք է ուզում և ինչ է նախընտրում: Նրա համար իր գրախանութը Հայաստանի տարբերվող վայրերից է. «Ես ուզում եմ ունենալ նաև Bookshop gallery, որտեղ մարդիկ կարող են գալ, տեսնել, գնել, զրուցել ու քննարկել, որովհետև Հայաստանում, բացի թանգարաններից, ուրիշ այդպիսի վայրեր չկան»:

69-ամյա կենսաթոշակառուի համար Հայաստանն ապրելու համար ամենալավ վայրերից մեկն է. ժողովուրդն ընկերասեր է, եղանակը հիանալի: Նրա խոսքերով՝ այստեղ հեշտ է ու ավելի լավ: Հեղափոխության ամիսներին Հայաստան ժամանած Մայքլը զբոսաշրջիկի կարգավիճակով էր ապրում, նա յուրաքանչուր վեց ամիսը մեկ ստիպված էր լինում դուրս գալ երկրից և վերադառնալ որպես զբոսաշրջիկ: Հայաստանում կեցության իրավունք նրան կարող էր տրամադրվել միայն այն դեպքում, երբ այստեղ աշխատանքային պայմանագիր ունենար կամ կամուսնանար, բայց Կամիոնկոն կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակի պատճառով ավելի երկար է մնացել այստեղ: Հայ ժողովրդի հետ կիսել է նաև պատերազմական օրերն ու նոր ընտրությունները:
Հիմա, երբ այստեղ բացել է իր սեփական բիզնեսը, նրան տրվել է կեցության իրավունք (resident visa). «Ես եկա Հայաստան, երբ ապրիլ ամիսն էր, դա ամենալավ ժամանակներն էր, մթնոլորտը ֆանտաստիկ էր, ես հաճույք էի ստանում: Մարդիկ աջակցում էին նոր վարչապետին, դա իրոք շատ խաղաղ էր, բոլորը երջանիկ էին, երգում էին փողոցներում: Իհարկե, պատերազմից հետո դեպրեսիվ էր, շատերը փոխվեցին, ավելի քննադատական դարձան, մարդիկ հիասթափվեցին: Հիմա իրավիճակը գնալով լավանում է: Հիմա ժողովուրդը կարծում եմ ավելի լավ է իրեն զգում, ավելի վստահ և հույս ունեմ ամեն ինչ նորից առաջ կգնա, կզարգանա»:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT