2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող

26/07/2021 schedule13:36

Ընթացիկ տարվա  6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով ապրիլի 19-ը կնշվի որպես Հարկ վճարողի օր:

Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։

Օրինապահ համարվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի բոլոր հարկային հաշվարկները, օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները, ինչպես նաև սահմանված ժամկետում և կարգով վճարած լինի հարկային պարտավորություններն ու չունենա հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված որևէ իրավախախտում։

Բիզնեսին մոտիվացնելու և փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ն այս տարի իրականացրել է կարևոր փոփոխություն։ Հարկային օրենսգրքի նոր լրացումները մայիսի 5-ին ընդունվել են Ազգային ժողովում։

Այս փոփոխությամբ Հայաստանում ամեն տարի ապրիլի 19-ին կնշվի Հարկ վճարողի օրը, միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողների համար սահմանվել են մի շարք բարելավումներ։

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը, նախատեսվող կարգով, տրամադրվելու է 1 տարի ժամկետով, իսկ հարկ վճարողի ցանկության դեպքում՝ հայերենից բացի նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ Նոր փոփոխություններով համակարգում իրականացվել են հետևյալ բարեփոխումները․

- հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումն իրականացնելու է դրանց պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում,

- միասնական հաշվում առկա գումարները հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում վերադարձվելու են համապատասխան դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում,

- ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգերով և ժամկետներում՝ օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 մլն դրամի հայտերի հիման վրա։

- Հարկային և մաքսային մարմինների գործունեության բողոքարկման հանձնաժողով ներկայացրած օրինապահ հարկ վճարողների դիմումները քննվում և դրանց մասին դիրքորոշումը ներկայացվում է 15 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում այդ ժամկետը կազմում է 30 օր։

Կարևոր առավելություն է նաև այն, որ հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից։ Այն օգնում է վարկ ստանալիս, գործընկերների մոտ բարձրացնում է վստահությունը, իսկ պետական կառավարման մարմինները, վարչարարության իրականացնելիս, կարող են կիրառել առավել պարզեցված ու բարենպաստ ընթացակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1465 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի