Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյան. Ոգեշնչող ճանապարհ, որը չի ավարտվի Տոկիոյում

Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր առավոտյան իր ելույթն ավարտեց հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա չկարողացավ հաղթահարել որակավորումը և դուրս մնաց պայքարից 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում, բայց սա օլիմպիական երազանքին տանող ճանապարհի միայն սկիզբն է:

Մարզուհու մասին

Էլմիրա Կարապետյանը 27 տարեկան է, բայց հրաձգությամբ սկսել է զբաղվել միայն 19 տարեկանից: Թեև դա սպորտ մտնելու համար բավականին մեծ տարիք է, բայց Էլմիրա Կարապետյանը բացառիկ ցուցանիշներ է սկսել ցույց տալ և արագորեն դարձել է մարզաձևի առաջատարներից մեկը Հայաստանում, Հայաստանի չեմպիոն, սկսել է հանդես գալ միջազգային մրցաշարերում, ընդ որում՝ մեծ հաջողությամբ: Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատարները վերջին տարիներին չեն փայլում կայունությամբ, Հրաչիկ Բաբայանը մեծ հույսեր էր ներշնչում, բայց առայժմ չի կարողանում իրեն լիարժեքորեն դրսևորել: Նույնը կարելի է ասել Զավեն Իգիթյանի մասին: Մյուս կողմից, հրաձգությունն այն մարզաձևն է, որտեղ կայունությունը գալիս է տարիքի հետ միասին, այնպես որ երիտասարդ մարզիկների մոտ ամեն ինչ դեռ առջևում է: Սակայն Տոկիոյի օլիմպիական խաղերը նրանց կողքով անցավ, մինչդեռ Էլմիրա Կարապետյանը դարձավ Հայաստանի երևի ամենաանակնկալ մասնակիցը այս խաղերում:

Ճանապարհը դեպի Տոկիո

Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի նախորդ առաջնություններում մեծ հաջողությունների չէր հասնում, ամենալավ արդյունքը գրանցել էր 2017թ.-ին՝ զբաղեցնելով 19-րդ տեղը: Բայց 2021թ.-ին նա վերջապես կարողացավ հաղթահարել որակավորումը և եզրափակչում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ ընթացքում ճանապարհը զիջելով ապագա չեմպիոն գերմանուհի Կարինա Վիմերին: Սակայն դա բավական էր օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: 

Տոկիոյում

Ճապոնիայի մայրաքաղաքում Կարապետյանը վատ ելույթ չունեցավ մինչև նախավերջին կրակահերթը հավակնում էր որակավորումը հաղթահարելուն, բայց նախավերջին կրակահերթում միայն 92 միավոր հավաքեց (իր ամենացածր արդյունքը) և նույնիսկ հաջորդ փուլում խոցած 98 միավորն այլևս թույլ չտվեցին նրան հաջորդ փուլ անցնել: Կարապետյանը 573 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը. Որակավորումը հաղթահարելուն չբավականացրեց 4 միավոր: Հետաքրքիր է, որ Եվրոպայի չեմպիոն Կարինա Վիմերն ավելի ցածր արդյունք ցույց տվեց ու զբաղեցրեց միայն 20-րդ տեղը:

Ամեն դեպքում, նման Էլմիրա Կարապետյանն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ուշ տարիքում այս մարզաձևով զբաղվելը ոչինչ չի նշանակում: Ամեն ինչ դեռ առջևում է, եթե մարզուհին շարունակի առաջադիմել նման տեմպերով, մյուս խաղերում կարող է ավելի բարձր արդյունքների հասնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23333 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ