Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտը կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Այս առնչությամբ կառավարական հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է. «Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը՝ անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս՝ Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս:

Նա մի երաժիշտ էր, ում ձեռքերի մեջ հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից: Սակայն միաժամանակ այդ հոգեպարար խոսքը հասկանալի, ընդունելի ու սիրելի էր դառնում տարբեր միջօրեականներում, ո՛չ միայն կատարողական բացառիկ վարպետության, այլև մարդկային ներաշխարհի ամենանուրբ լարերն արթնացնելու և մի համընդհանուր մագնիսական դաշտ ստեղծելու տաղանդի կախարդանքով: Հիրավի, նա մի գումարման նշան էր Հայոց հողի և մեզ շրջապատող աշխարհի միջև:

Ջիվան Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը՝ ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային հանրության կողմից արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում՝ «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», «Endliees Vision» 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ... Եվ այսպես՝ շատ ու շատ:

Ջիվան Գասպարյանի հույժ յուրահատուկ, դարերի շունչ արտածող և մարդկային հուզաշխարհի գաղտնարաններից բխող նվագը դարձավ պահանջված հատկապես համաշխարհային կինոարտադրության ոլորտում: Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը՝ հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ:

Մեր հրաշալի վարպետը տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր բեմերում՝ հավասարի պես համագործակցելով հանրաճանաչ ու ականավոր երաժիշտների հետ, որոնք հիացական կարծիքներ են հնչեցրել նրա մասին: Սակայն լավագույն բնորոշումը, թերևս, տվել է մեծ գրող Վիլյամ Սարոյանը. «Դու չես նվագում: Դու աղոթում ես»:

Մեր երկիրը վերջին հրաժեշտն է տալու Ջիվան Գասպարյանին: Երախտագիտությամբ ենք գլուխ խոնարհում նրա անցած մշակութային ստեղծագործական ճանապարհի առջև և մխիթարվում այն գիտակցությամբ, որ Ջիվան Գասպարյանի արվեստը մշտապես իր նվիրական տեղն է ունենալու բոլորիս սրտերում:

Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1821 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի