Երևան
12 °C
Հզոր ջրհեղեղների պատճառով տուժած Գերմանիայի և Բելգիայի բնակիչները սկսում են մաքրել իրենց փողոցները, տները և հարակից տարածքները աղետի հետևանքներից: Աղետի պատճառով զոհվել է առնվազն 188 մարդ, շատերը դեռ անհայտ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցելել էր Ռեյնլանդ-Պալատինյան դաշնային նահանգի Շուլդ գյուղ, սարսափելի է անվանել երկրում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը: Այս մարզը հեղեումներից առավել տուժածներից մեկն է:
«Սա անհավատալի, սարսափելի իրավիճակ է, գերմաներենում երևի ոչ մի հարմար բառ չկա նկարագրելու իրավվիճակը», - ասել է Մերկելը լրագրողներին:
«Բայց աներևակայելի ու մխիթարական է այն, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում, ինչպես են օգնում միմյանց, ինչպիսի համերաշխություն է մարդկանց միջև հետևանքների վերացման աշխատանքներում»,-ավելացրել է կանցլերը:
Մինչ ամենաշատ տուժած տարածքներում տեղումները սկսում են պակասել, հորդառատ անձրևի պատճառով Եվրոպայի այլ մասերում ջրհեղեղները շարունակվում են:
Գրեթե 60 տարի Գերմանիայում նման ջրհեղեղներ չեն եղել: Հիմնական հարվածը հասցվեցլ է Գերմանիայի արևմտյան շրջաններին ՝ Ռեյնլանդ-Պֆալցիայի, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի և Սաարլանդի դաշնային նահանգներին: Գերմանական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ որոշ շրջաններում 1 օրում երկամսյա տեղումների չափով անձրև է տեղացել:
Ջհեղեղները շարունակվել են կիրակի էլ՝ Բավարիայում, Գերմանիայի հարավում, ինչի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ:
Կանցլեր Անգելա Մերկելը Ռեյնլանդ-Պֆալցին նահանգ այցելության ժամանակ խոստացել է շուտափույթ ֆինանսական օգնություն ցուցաբերել: Նա նշել է, որ կառավարությունը կտրամադրի ավելի քան 300 միլիոն եվրոյի անհապաղ օգնություն և մի քանի միլիարդ եվրո էլ կտրամադրի՝ ավերված տները, փողոցներն ու կամուրջները վերականգնելու համար: Այս մասին Bild թերթին ասել է ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:
Վերջին օրերին միայն Գերմանիայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 157 մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ ջրհեղեղի նահանջից հետո ավելի շատ մարմիններ կարող են հայտնաբերվել:
Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգի Բադ Նոյենահր-Ահրվելեր զբոսաշրջային քաղաքում գտնվող բնակիչներն արդեն սկսել են փողոցներից աղբի կույտեր մաքրել: Ավերվել են քաղաքի բազմաթիվ գործարաններ և ընկերություններ, անջատվել են էլեկտրականությունն ու գազը, ոչնչացվել են կապի գծերը: Ոստիկանության տվյալներով, Արվեյլերում մահացել է ավելի քան 110 մարդ, 670-ը վիրավորվել են:
Տեղի հացաբուլկեղենրի արտադրամասի սեփականատեր Գրեգոր Դեգինը Agence France-Presse-ին ասել է, որ ինքը հավաքել է մի խումբ մարդկանց, որպեսզի սկսեն մաքրել կեղտը և աղբը. «Ամեն ինչ ավերված է, բնությունն անճանաչելի է», - Reuters- ին ասել է խմիչքների խանութի սեփականատեր Մայքլ Լանգը:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա քաղաքում փրկարարները սկսել են ջրհեղեղից վնասված ճանապարհի վրայից հանել լքված մեքենաները: Հրշեջ ծառայության խոսնակ Էլմար Մեթկեն ասել է, որ տրանսպորտային միջոցները ստուգվել են այնտեղ մարմինների առկայության համար, երբ դրանք դեռ գտնվում էին ջրի տակ:
Աղետը հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյո՞ք ջրհեղեղի նախազգուշացման գերմանական համակարգերը ունակ են ժամանակին տեղեկատվություն տրամադրել գլոբալ տաքացման պայմաններում ավելի ու ավելի անկանխատեսելի եղանակային իրադարձությունների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախազգուշացումները և տարհանման մասին ծանուցումները թողարկվել են, երբ սենսորները ջրի մակարդակի կտրուկ բարձրացում են հայտնաբերել: Բայց ավելի փոքր հոսանքներում և վտակներում ջուրը, որը նախկինում որպես սպառնալիք չէր ընկալվում, այնքան ուշադիր չէր վերահսկվել, խոստովանել է Ռայնլանդ-Պֆալցիայի շրջակա միջավայրի նախարարը:
Չնայած շատ շրջաններում ջրհեղեղի հոսքերն արդեն նահանջել են, իշխանությունները շարունակում են պատրաստ լինել բարձր պատրաստվածության:
Այս հանգստյան օրերին Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը վատ եղանակի մասին նախազգուշացումներ տվեց նաև Բավարիայի հարավ-արևելքում, նշվեց, որ ջրհեղեղ է սպասվում Դանուբում ևս: Վերին Բավարիայի մարզում հորդառատ անձրևները հեղեղել են նկուղներն ու ճանապարհները:
Կիրակի գիշերը շարունակական հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել հարավային Գերմանիայում և հարևան Ավստրիայում ևս, որի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ սահմանի գերմանական կողմում:
Մինչ այդ, ավստրիական Զալցբուրգ երկրամասի քաղաքներից մեկի հեղեղման մասին էր հայտնի դարձել, փրկարարները ստիպված էին տարհանել այնտեղի բնակիչներին: Ըստ հրշեջ ծառայության, շաբաթ երեկոյան ժամերին Վիեննայում ավելի շատ անձրևներ են տեղացել, քան նախորդ յոթ շաբաթվա ընթացքում միասին:
Բելգիայում տուժել է 4 նահանգ: Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոսը հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր: Նա ասել է, որ ջրհեղեղները, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 27 բելգիացի, կարող են լինել «ամենաաղետալին, որ երբևէ տեսել է մեր երկիրը»:
Նիդեռլանդներում հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Լիմբուրգի նահանգում, երբ ջուրն անցել է արգելապատնեշը: Մաաստրիխտում և հարակից քաղաքներում ջուրը նահանջել է, և ուրբաթ օրը բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց տները:
Շվեյցարիայում հորդառատ անձրևներից հետո լճերն ու գետերը սկսել են հեղեղել բնակավայրերը: Արե գետը, որը հոսում էր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնով, դուրս է եկել ափերից: Բազելի բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ Հռենոս գետից, ջրհեղեղ է տեղի ունեցել նաև Լյուցեռն լճի հարակից բնակավայրերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT