Երևան
12 °C
Ռուսաստան Սոչի քաղաքում հուլիսի 12-ին մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հակ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը:
Մրցաշարն անցնում է նոկաուտ ֆորմատով: Մասնակիցները բաժանվում են զույգերի և իրար հետ երկու պարտիա են անցկացնում՝ սև և սպիտակ խաղաքարերով: Երկու պարտիաների արդյունքով հաղթողը դուրս է գալիս հաջորդ փուլ, իսկ պարտվողը լքում է մրցաշարը: Եթե երկու պարտիայից հետո ոչ-ոքի է լինում, նշանակվում է թայ-բրեք՝ երկու պարտիա արագ շախմատի կանոններով (25 րոպե), եթե նորից հաղթողն ի հայտ չի գալիս՝ երկու պարտիա 10 րոպե ժամանակով, այնուհետև՝ կայծակնային շախմատի կանոններով (5 րոպե): Այդքանից հետո էլ, եթե ոչ-ոքի է լինում նշանակվում է արմագեդոն պարտիա, որտեղ սպիտակնեը ստանում են 5, իսկ սևերը՝ 4 րոպե, սակայն սպիտակները պարտավոր են հաղթել, հակառակ դեպքում լքում են մրցաշարը:
Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը սկսելու են մրցաշարը 1/64 եզրափակչից, իսկ մյուս երեք շախմատիստները պայքարի մեջ են մտել 1/128 եզրափակչում: Նախօրեին տեղի ունեցած առաջին պարտիաներում հայ երեք շախմատիստներն էլ հաղթանակներ տարան. Շանթ Սարգսյանը սևերով հաղթեց վենեսուելացի ՖԻԴԵ-ի վարպետ Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով առավելության հասավ ալժիրցի գրոսմայստեր Բիլել Բելահսենեի նկատմամբ, իսկ Մարտիրոսյանը նույնպես սպիտակներով ուժեղ գտնվեց զամբիացի միջազգային վարպետ Չիտումբո Մվալիից:
Այսօր կայացած երկրորդ պարտիայում Շանթ Սարգսյանը նորից հաղթանակ տարավ և անցավ 1/64 եզրափակիչ: Իսկ ահա սևերով խաղացող Գաբուզյանն ու Մարտիրոսյանն անակնկալ պարտություններ կրեցին վարկանիշով իրենց զիջող աֆրիկացի շախմատիստներին: Հաշիվը մրցամարտերում հավասարվեց, և վաղը շախմատիստները թայ-բրեքի միջոցով կորոշեն հաղթողներին:
Նշենք, որ 1/64 եզրափակիչ անցած Շանթ Սարգսյանը այդ փուլում կմրցի ադրբեջանցի գրոմսայստեր Նիջաթ Աբասովի հետ: Արոնյանի մրցակիցը 1/64 եզրափակչում կլինի ավստրալացի Բոբի Չենգի և թուրք Վահապ Շանալի մրցամարտի հաղթողը, որը պարզ կդառնա վաղը: Գաբրիել Սարգսյանը կհանդիպի հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհաային:
Ավելացնենք նաև, որ 1/64 եզրափակչի ուղեգիր են նվաճել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Պառավյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT