Երևան
12 °C
Իրաքի հարավում գտնվող Նասիրիա քաղաքի՝ Իմամ Հուսեյինի անունը կրող Ալ-Հուսեյին կլինիկայում հուլիսի 13-ի գիշերային հրդեհի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 93-ի:
Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Տարբեր աստիճանի այրվածքներ ու վիրավորումներ է ստացել ավելի քան հարյուր մարդ: 21 ածխացած դիերի ինքնությունը դեռ պարզված չէ, նրանք անճանաչելի են: Որոշ տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Դժբախտ դեպքից ժամեր անց, հենց երեքշաբթի էլ Նասիրիայում տեղի ունեցան զոհերի առաջին հուղարկավորությունները, այդ թվում՝ նույն ընտանիքի վեց անդամներ են հուղարկավորվել:
Հրդեհը բռնկվել է ընդամենը երեք ամիս առաջ կառուցված, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված, 70 մահճակալային բաժանմունքում: Պատճառը հստակորեն հաստատված չէ, բայց, տարբեր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ամենայն հավանականությամբ, թթվածնի բալոնի պայթյունն է հանգեցրել հրդեհի:

«Լսեցի ուժգին պայթյուն և անմիջապես հետո հրդեհ սկսվեց», - Reuters- ին ասել է հիվանդանոցի պահակներից մեկը:
Իրաքի վարչապետ Մուստաֆա Կադիմին հրամայել է ձերբակալել կլինիկայի գլխավոր բժշկին՝ նրան կատարվածի առաջին մեղավոր ու պատասխանատու անվանելով:
Հիշեցնենք, այս տարվա ապրիլին էլ Իրաքի Բաղդադ քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 82 մարդ էր զոհվել, 110-ը վիրավորվել էին: Այս պատահարը նույնպես պայմանավորված էր թթվածնի բալոնի պայթյունով: Դրանից հետո պատահարը հանգեցրեց առողջապահության նախարար Հասան Թամիմիի պաշտոնանկությանը:
Իրաքի առողջապահական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, հիվանդանոցները խնդիրների առաջ են կանգնում թերֆինանսավորման պատճառով, դրան գումարվել են նաև կոռուպցիան և պատերազմի հետևանքները, բայց իրավիճակն հատկապես սրվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Երկրի առողջապահական համակարգը չի հասցնում բավարարել քաղաքացիների պահանջներն ու անհրաժեշտ սպասարկում կամ բուժօգնություն իրականացնել:

Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը գիշերվա հրդեհը աղետ է որակել:
«Հրդեհը կարևորեց իրաքցիների կյանքը չպաշտպանելու ձախողումը: Ժամանակն է վերջ տալ այս աղետալի իրավիճակին ու հասկանալ, որ առողջապահական առումով իսկապես ձախողել ենք», - հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Հալբուզին:
Զոհվածների հարազատներն առավոտյան հավաքվել էին քաղաքի մզկիթի մոտ, իսկ այնտեղից գնացել էին դիահերձարան, որտեղ ինքնաբուխ բողոք էին կազմակերպել, արդյունքում ՝ անկարգություններ էին տեղի ունեցել: Նրանք մեղադրում էին իշխանություններին կատարվածի մեջ, պահանջում անհապաղ իրենց հանձնել զոհվածների մարմինները, ինչպես նաև ցասման հետևանքով ոստիկանական երկու մեքենաներ են հրդեհել:
Դիերը հարազատներն այսքան արագ տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանցից շատերը անճանաչելիության աստիճան մոխրացած են:
«Մեզ հրդեհում են քաղաքական կուսակցությունների անտարբերությունները», - միաբերան բացականչում էին բողոքի ցույցի մասնակիցները:

«Հրդեհի մարման աշխատանքները շատ ուշ են սկսվել, հրշեջներն էլ քիչ են եղել», - վրդովված նշել է զոհերից մեկի եղբայր Մոհամմեդ Ֆադիլը՝ Reuters- ի թղթակցի հետ զրույցում:
Սոցիալական ցանցերում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության կոչեր են շրջանառվում, որոնց տակ ստորագրում են տասնյակ մարդիկ:
Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Դի Քար նահանգում, որի վարչական կենտրոնը հենց Նասիրիան է:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ տարվում է քննություն՝ հրդեհի իրական պատճառները պարզելու համար, սակայն այստեղ էլ բարդություններ կան. սաստիկ տուժել են տեսահսկման տեսախցիկները, դրանց գերակշռող մասը վերականգնել հնարավոր չէ: Իրավապահները քննում են նաև հաղորդալարերի կարճ միացումից հրդեհի հնարավոր բռնկման վարկածը:
Դեպքի հետ կապված, Դի Քար նահանգի առողջապահության նախարար Սադդամ աթ-Թավիրը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Իր հերթին, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմին սուգ է հայտարարել երկրում զոհերի համար՝ հանձնարարելով ստեղծել հատուկ հանձնաժողով ողբերգության պատճառներն ու բոլոր հանգամանքները հետաքննելու համար:
Հավելենք, որ ըստ Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի, Իրաքում կորոնավիրուսով արդեն վարակվել է 1,4 միլիոն մարդ, նրանցից ավելի քան 17 հազարը մահացել են: Երկրի 40 միլիոն բնակիչներից միայն 1 միլիոնն է ստացել առնվազն մեկ պատվաստում: Ամեն օր Իրաքում միջինում 9 հազար նոր վարակակիր է հաստատվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT